>


Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Իտալիա — Վիքիփեդիա

Իտալիա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Repubblica Italiana
Իտալիայի Հանրապետություն
Իտալիայի դրոշը Իտալիայի զինանշանը
Դրոշը
Ազգային հիմն՝
Il Canto degli Italiani
Իտալիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Հռոմ
Պետական լեզու(ներ) իտալերեն
Տարածք
 -  Ընդհանուր 301,318 կմ² 
 մղոն² 
 -  Ջրային (%) 2.4
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 59,093,092 
 -  2001 մարդահամարը 57,110,144 
 -  Խտություն 196.1 /կմ² 
507.9 /մղոն²
Դրամական միավոր Եվրո (EUR)
Ժամային գոտի CET (UTC+1)
 -  Ամռանը (DST) CEST (UTC+2)
Ինտերնետ .it
Հեռախոսային կոդ +39

Իտալիան (իտալերեն` Italia), պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն (իտալերեն` Repubblica Italiana), երկիր է որը գտնվում է հարավային Եվրոպայում և զբաղեցնում է Իտալական թերակղզին և Միջերկրական ծովի երկու ամենամեծ կղզիները՝ Սիցիլիան և Սարդինիան։

Բովանդակություն

[խմբագրել] Գեղեցիկը՝ իր բոլոր դրսևորումներով

Իտալիան առաջինն Է աշխարհում յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող տեսարժան վայրերի թվով, գեղեցիկ բնությունը, 300 թանգարաններն, հուշարձանները (աշխարհի բոլոր հուշարձանների 80%-ը), արվեստի գործերը (ողջ մոլորակի արվեստի գործերի 50%-ը): Իտալիայի հինավուրց քանդակներն ու ամրոցները մշտապես գրավում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող զբոսասերներին, որոնք միշտ սիրով վերադառնում են այստեղ։ Իտալական արվեստը հայտնի Է բոլորիս նախ և առաջ իբրև գեղեցկության խորհրդանիշ, ինչի լավագույն վկայությունն են «Միլոսյան Վեներա»-ն, Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա»-ն, Բուոնարոտի Միքելանջելոյի «Դավիթ»-ը, Ռաֆայել Սանտիի որմնանկարները, Կոլիզեումը, Միլանի Մայր Տաճարը, Պիզայի աշտարակը կամ Կրեմոնայում ծնված Անտոնիո Ստրադիվարիի ջութակի կախարդական հնչյունները, Լա Սկալայի պրիմադոննայի երգը (ի դեպ, Իտալիան համարվում Է ոչ միայն երաժշտական նոտաների հայրենիքը, որոնք 1208թ-ին ստեղծել է Գուիդո Դ՚ Արեցցոն, այլև օպերային արվեստի Ռոսսինիին նվիրված միջոցառումների շարքով): Ճարտարապետության առաջին ուղեցույցը գրվել Է 1485 թ-ին Լեոն Բատիստա Ալբերտիի կողմից և կոչվում Է De re Aedificatoria: Առաջին օրենսգիրքը նախագծվել Է դրանից համարյա երկու դար առաջ՝ 1295թ-ին, Սիենայի քաղաքապետարանի կողմից։

Օրվիետո քաղաքի Մայր Տաճարը
Օրվիետո քաղաքի Մայր Տաճարը

Բավարար հիմքեր կան պնդելու, որ ժամանակակից երկնաքերերի ակունքները գալիս են Տոսկանայի Սան Ջիմինյանո քաղաքի աշտարակներից։ Ավելին, հնուց ի վեր այստեղ արվեստի ուրույն դրսևորում է անգամ սերը, բավական Է հիշել միայն Կազանովային։ Ողջ աշխարհում կանանց ամենահամարձակ ֆանտազիաները մի օր անպայման կապվում են առնական իտալացիների հետ։ Պուլիացի Ռոդոլֆո Վալենտինոն՝ հոլիվուդյան առաջին լեգենդներից մեկը, ասում էր. «Իմ ֆիլմերում որևէ բացառիկ բան չկա։ Իտալիայում ինձ նմանները շատ-շատ են»:

Վենետիկյան ջրանցք
Վենետիկյան ջրանցք

Բացի այդ, իտալական կինեմատոգրաֆն ու շքեղագույն մեքենաները նույնպես գեղեցկության կրողն են։ Վենետիկի միջազգային առաջին կինոփառատոնը տեղի ունեցավ 1932թ–ին։ Այդ օրվանից ի վեր արդեն անցկացվել է 61 կինոփառատոն։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին. Ֆերրարին ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ մեքենան է, այլև ամենահաղթականը, ինչի մասին վկայում են Ֆորմուլա 1-ի բազմաթիվ առաջնությունները։ Դրանով իսկ ապացուցվեց, որ իտալական տեխնոլոգիաներն աշխարհի առաջատարների շարքում են։ Բացի այդ, հենց իտալական ծագում ունի մարդկության պատմության ամենագեղեցիկ մեքենաներից մեկը՝ Lamborghini Miura-ն, որն իր նրբագեղությամբ համեմատվում Է Անիտա Էկբերգի հերոսուհու հետ՝ Ֆեդերիկո Ֆելինիի «La Dolce Vita» ֆիլմից, որտեղ իր անմահական խաղն Է ցուցադրում նաև անմոռանալի Մարչելլո Մաստրոյանին։ Այս շքեղ ավտոմեքենաների շարքին հավելենք նաև իսկական ընտրախավին վայել այլ մոդելներ ևս. Ալֆա Ռոմեո և Լանչիա՝ հզորության, նրբագեղության և ուժի կատարյալ համադրություն։ Իտալիան Եվրոպայում մոտոցիկլետ արտադրող առաջին երկիրն Է(«Վեսպա» տարատեսակը):

Իտալիան աշխարհի ամենաարդյունաբերական երկրներից մեկն է։ Նրան են պատկանում (2006թ-ի դրությամբ)Եվրամիության փոքր ձեռնարկությունների մեկ երրորդից ավելին՝ 34%-ը և միջին ձեռնարկությունների 16%-ը։ 2002 թ-ին Ինտերնետային ցանցին միացված իտալական ընկերությունները երկրի բոլոր ընկերությունների համընդհանուր թվի 78 %-ն էին կազմում։ Խիստ զարմացնող Է արտադրական համակարգերի ավտոմատացման մակարդակը. Իտալիան զբաղեցնում Է 2-րդ տեղը Եվրոպայում՝ մեքենաների արտադրության ծավալներով և 4-րդը՝ աշխարհում՝ արտադրության մեջ ռոբոտների ներգրավման չափերով , փաստորեն, այս ոլորտի առաջատարների շարքում է։ Միկրոչիպերի հեղինակը Ֆեդերիկո Ֆաջինն Է՝ Վիչենցայից։ Մինչ GSM հեռախոսահամակարգի հիմք հանդիսացող ալգորիթմը հորինել Է Անդրեա Վիտերբին (որն այնուհետև աշխատանքի Է անցել ՆԱՍԱ-ում): Պատահական չէ, որ Իտալիան հրաշքների և գյուտերի հայրենիք է համարվում, հայտնագործությունների արտոնագրի մասին առաջին օրենքը թողարկվել է Վենետիկում՝ 1474 թվականին։

Հռոմ, Սան Պաոլո տաճար
Հռոմ, Սան Պաոլո տաճար

Հրաշքների երկիր Իտալիան անչափ մեծ վաստակ ունի մարդկության առաջ՝ իբրև գեղեցիկի «քարոզիչ»: Այս մասին վկայում են համամարդկային նշանակության մշակութային գլուխգործոցները, բարձր նորաձևությունը, պաշտամունքային դարձած իտալական կինոն, մեքենաները, խոհանոցը, ինչպես նաև լեզուն, որն ամենագեղեցիկներից է իր բարեհնչությամբ։ Պատահական չէ, որ գեղագիտության փիլիսոփայական ուսմունքը ստեղծվել է իտալացի Բենետտո Կրոչեի կողմից, որը 1903թ–ին հայտնաբերեց ինտուիցիայի և արտահայտման միջև առկա կապը։ Իտալացիները համարվում են ամենահանճարեղ ազգերից մեկը. «Իտալացիները բոլոր նրանք են, ովքեր կիրթ են», ասում էր Էրազմ Ռոտտերդամցին։ Դեռ հնուց է հայտնի, որ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Իսկ դա երևի այն պատճառով, որ «Կյանքը հիասքանչ է» արտահայտությունն առավելագույնս գեղեցիկ է հնչում հենց Իտալիայում և հենց իտալերեն՝ «La vita e’bella».

[խմբագրել] Նորաձևությունը և դիզայնը

Ժամանակակից Իտալիան ունի երկարաճիտ կոշիկի ձև, ինչը խիստ խորհրդանշական է՝ հաշվի առնելով այս երկրի հագուստի և կոշկեղենի արտադրության ծավալները։ «Made in Italy» արտահայտությունը փոխաբերական իմաստով թարգմանվում Է՝ էլեգանտ հագուստ և նրբաճաշակ դիզայն։ Այդպիսով, գեղեցկությունը հավանաբար ունի երկարաճիտ կոշիկներով նրբագեղ իտալուհու շորորուն քայլվածք, որն այստեղ՝ Իտալիայում, իր ընթացքն Է ապրում ՀռոմՖլորենցիա-Միլան նորաձևության եռանկյունու շրջանակներում։ Այս հանգամանքն այնքան Էլ տարօրինակ չի թվում, եթե ընդունենք, որ մոդելագործական տաղանդն իտալացիների արյան մեջ Է, իսկ նորաձևության արվեստն այս երկրում ունի 7 հարյուրամյակի պատմություն։ Իտալական fashion արդյունաբերության սկիզբ Է համարվում 1962թ–ը, երբ Հռոմում ստեղծվեց Բարձր նորաձևության Ազգային պալատը՝ Փարիզի Haute Couture խմբակցության նմանությամբ։ 20-րդ դարի 50-ական թվականներին Ֆլորենցիայում սկիզբ էր առել alta moda pronta երևույթը (pret-a-porte-ի նմանությամբ): Իսկ արդեն 70-ականներից համաշխարհային նորաձևության կենտրոն դարձավ Միլանը, ուր մինչ օրս անց են կացվում Բարձր նորաձևության ամենահեղինակավոր շաբաթները։ Հաստատված է, որ «Մետաքսի ճանապարհը» սկիզբ Է առնում Կոմոյից. հենց այստեղ են ստեղծվում կնոջ ամենահայտնի թիկնոցները։ Իտալիան առաջատար Է նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ. արտադրություն է մտնում կտոր, իսկ դուրս է գալիս պատրաստի զգեստ։ Սակայն խիստ դժվար Է խոսել նորաձևության տների այն ահռելի բազմազանության մասին, որոնք թելադրում են նորաձևության ոչ միայն իտալական, այլև համաշխարհային ողջ ընթացքը՝ Giorgio Armani,Versace, Gianfranco Ferre’, Valentio,Gucci,Dolce & Gabbana, Roberto Cavalli,Prada,Ferragamo, Մարինելլայի փողկապները (Նեապոլից), որոնք կրում են մի շարք պետությունների ղեկավարներ... Իսկ Swatch ժամացույցների, Swarovski բյուրեղապակու, Philips հեռուստացույցների դիզայնը պատկանում Է Ալեսսանդրո Մենդինի անունով մի իտալացու։ Եվ, ամենակարևորը, Կունեո քաղաքում ապրող Ջորջիո Ջուջիարոն է ստեղծել մեքենաների, ռադիոյի, լուսանկարչական մեքենաների հարյուրավոր մոդելներ և անգամ սակեի՝ ծագող արևի երկրի ազգային խմիչքի շիշը։

Տեսարան իտալական նավահանգստից
Տեսարան իտալական նավահանգստից

[խմբագրել] Խոհանոցը

Եթե մարդն այն է, ինչ ուտում է, ապա իտալացիներն, անկասկած, աշխարհի ամենալավ ժողովուրդն են։ Ֆրանսիական խոհանոցը, որ երկրորդ տեղում է իտալականից հետո, լավն է պարզապես այն պատճառով, որ Կատերինա Մեդիչին, ամուսնանալով Հենրիխ II Նավարացու հետ, խոհեմություն ունեցավ իր հետ վերցնելու իտալացի խոհարարների։ Ի դեպ, հայտնի շամպայնը հայտնագործվել Է իտալացի բենեդիկտյան միաբան Ֆրանչեսկո Սկակիի կողմից, որն էլ 1335թ–ին գրի առավ գազով գինու բաղադրատոմսը։ Իտալական խոհանոցը հիրավի հանճարեղ է. պատահական չէ, որ տասնհինգերորդ դարում դեռևս անհայտ Լեոնարդո դա Վինչին Ֆլորենցիայում Վերոկիոյի քանդակագործության դպրոցն ավարւոելուց հետո աշխատեց «Tre lumache» (Երեք խխունջ) ռեստորանում նախ որպես մատուցող, ապա՝ խոհարար։ Իտալական «պաստան», պանիրները, ապուխտը, պաղպաղակը, սուրճը և նույնիսկ պիցցան, որն առաջինն է մտաբերվում իտալական խոհանոցի մասին խոսելիս, իրականում ոչ այլ ինչ են, քան ընդամենը համտեսներ։ Ըստ ամերիկյան Journal of Medecine-ի՝ իտալական խոհանոցին նախապատվություն տվողների մոտ 33%-ով նվազում է մահացությունը, 24%-ով՝ ուռուցքների գոյացության վտանգը։ Իտալական խոհանոցը (slow food), սակայն, ոչ միայն առողջարար է, այլև համեղ, նախընտրելի և բազմազան նաև այն պատճառով, որ ըստ խոհանոցի գիտակների՝ համակցված Է մի շարք մարսողական խմիչքներով (grappa, sambuca) և, իհարկե, հայտնի իտալական գինիներով ու spumante–ով։ Իտալիայի գյուղատնտեսության անկյունաքարը, անկասկած, խաղողագինեգործությունն է, որի արտադրանքի արտահանման երկրների ցուցակը գլխավորում են Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Կանադան և որի վաճառքի ծավալը, տարեցտարի ավելանալով, կազմում է 8,5 միլիարդ եվրո։ Ոչ բոլորը գիտեն, որ ալկոհոլն առաջին անգամ թորվել Է 1000թ–ին Սալերնոյի՝ Նեապոլին հարող հիասքանչ այս քաղաքի Բժշկական Ինստիտուտում: Արդյունքում, այսպիսի խոհանոցը դրդում Է ոչ միայն համտեսների, այլև լուրջ գիտական աշխատությունների, ինչպես, օրինակ, Ֆրենսիս Էնթոնիի Low-Carb Italian Cooking-ը :

[խմբագրել] Իտալիան՝ զբոսաշրջիկների ուխտատեղի

Կոլիզեում
Կոլիզեում

«Ես պաշտում եմ Իտալիան, այստեղ ամենուր լավ է»,- ժամանակին ասել է Ք.Բեյլին, և դա բացարձակ ճշմարտություն Է: Բավական Է մտածել այնպիսի վայրերի մասին, ինչպիսիք են Թուրինը (Իտալիայի առաջին մայրաքաղաքը, որտեղ 2006թ–ին կայացան ձմեռային օլիմպիական խաղերը), Նեապոլը, Ֆերարան, Պադովան, Պարման, Բերգամոն, Զենովան (ընտրված՝ 2004թ–ի Եվրոպական մշակույթի մայրաքաղաք, տես ինտերնետային կայք՝ Genova-2004, Ռավեննան, Սիցիլիա և Սարդենիա կղզիները, Կապրին և Իսկիան, Պուլիայի և Կալաբրիայի կամ ամալֆյան գեղատեսիլ ծովափները, Սան Ռեմոն, Ասիզին, Գարդա լիճը, Ապենինյան և Ալպյան լեռները (լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով Enit , Touringclub , Agroturismo ) ինտերնետային կայքերը): Պատահական չէ, որ Իտալիայում են գերադասում իրենց հանգիստն անցկացնել թե՛ Տոնի Բլերը և թե՛ Գերհարդ Շրոդերը։ Վենետիկը, հիրավի, «Միջերկրական ծովի մարգարիտն» է։ Ինչպես ժամանակին ասել է Բրոդսկին՝ այստեղ «մարմինը միայն տրանսպորտային միջոց է աչքերի համար», որոնք փոքր-ինչ լայն բացելով՝ կտեսնենք, որ Վենետիկն իրականում ոչ միայն գոնդոլաներով զբոսանք է ջրանցքներով, աղավնիներով լի հրապարակ, կամուրջներ, փողոցային սրճարաններ, դիմակներ կամ ջահեր:

Վենետիկի «մայրուղիներում»
Վենետիկի «մայրուղիներում»

118 կղզիների վրա գտնվող այս քաղաքը Հրաշքների կամուրջ է, որից արժե կյանքում գոնե մեկ անգամ դիմավորել վենետիկյան գեղանկարիչների կտավներից էլ գունեղ և խորհրդավոր մայրամուտը: Այն նաև Կա Ռեցցոնիկո թանգարանն է, որտեղ կարելի է տեսնել իսկական վենետիկյան կահույք, ջահեր և փայլատ հայելի:

Հենց այստեղ՝ Մխիթարյան միաբանությունում էր, որ 1512թ–ին աբբահայր Հակոբ Մեղապարտի շնորհիվ լույս տեսավ հայերեն առաջին տպագիր գիրքը, և այստեղ է, որ երեք դար շարունակ պահվում են արվեստի եզակի նմուշներ՝ եգիպտական սարկոֆագներից մինչև Այվազովսկու կտավները: Սուրբ Ղազար կղզու մասին Պալացեսկին գրում է. «Արևելքից եկած մի կղզի, որ հանգրվանել է այստեղ՝ զմայլված Վենետիկի գեղեցկությամբ»:

Այլ լեզուներով

< Static Wikipedia 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

span style="font-weight: bold;">Our
"Network":



Project Gutenberg

href="https://gutenberg.classicistranieri.com">https://gutenberg.classicistranieri.com



Encyclopaedia Britannica 1911

href="https://encyclopaediabritannica.classicistranieri.com">https://encyclopaediabritannica.classicistranieri.com



Librivox Audiobooks

href="https://librivox.classicistranieri.com">https://librivox.classicistranieri.com



Linux Distributions

https://old.classicistranieri.com



Magnatune (MP3 Music)

href="https://magnatune.classicistranieri.com">https://magnatune.classicistranieri.com



Static Wikipedia (June 2008)

href="https://wikipedia.classicistranieri.com">https://wikipedia.classicistranieri.com



Static Wikipedia (March 2008)

href="https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/">https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/



Static Wikipedia (2007)

href="https://wikipedia2007.classicistranieri.com">https://wikipedia2007.classicistranieri.com



Static Wikipedia (2006)

href="https://wikipedia2006.classicistranieri.com">https://wikipedia2006.classicistranieri.com



Liber Liber

href="https://liberliber.classicistranieri.com">https://liberliber.classicistranieri.com



ZIM Files for Kiwix

https://zim.classicistranieri.com





Other Websites:



Bach - Goldberg Variations

https://www.goldbergvariations.org



Lazarillo de Tormes

https://www.lazarillodetormes.org



Madame Bovary

https://www.madamebovary.org



Il Fu Mattia Pascal

https://www.mattiapascal.it



The Voice in the Desert

https://www.thevoiceinthedesert.org



Confessione d'un amore fascista

https://www.amorefascista.it



Malinverno

https://www.malinverno.org



Debito formativo

https://www.debitoformativo.it



Adina Spire

https://www.adinaspire.com




atOptions = { 'key' : 'e601ada261982ce717a58b61cd5b0eaa', 'format' : 'iframe', 'height' : 60, 'width' : 468, 'params' : {} };

Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com