Լեռնային Ղարաբաղ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն |
|||
|
|||
Հիմնական տեղեկություններ | |||
Պետական լեզու. | հայերեն | ||
Քաղաքամայր. | Ստեփանակերտ | ||
Պետական կարգ. | Նախագահական հանրապետություն | ||
Կրոն. | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Մակերես. | 11.458 km² | ||
Ազգաբնակչություն. | 138,834 (2008[1]) |
||
Պետական ատրիբուտներ | |||
Հիմն. | Ազատ ու անկախ Արցախ | ||
Կարգախոս. | Մենք ենք մեր սարերը | ||
Արժույթ. | հայկական դրամ (AMD ) |
||
Ժամային գոտի(UTC). | +4 | ||
Ազգային տոն. | սեպտեմբեր 2 (անկախության օր) | ||
Web | Code | Tel. | .nk.am | NKR | 374 47 |
Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը[3] անկախ, ինքնիշխան և իրավական պետություն է Անդրկովկասում[4]։ Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Մշակութային կենտրոնը Շուշի բերդաքաղաքն է։
Լեռնային Ղարաբաղը պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Իր աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել Հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»[5]։
Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։ Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ)։
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն և մշակույթ
- Տես նաև Լեռնային Ղարաբաղի պատմություն
[խմբագրել] Վաչագան Առանշահիկ
Արցախի վաղ միջնադարյան պատմության ամենավառ կերպարներից է Վաչագան Առանշահիկը։ Ժողովրդական ավանդությունը հեքիաթային գույներով է պարուրել նրա կյանքը։ Անահիտը, Հացիկ գյուղի նախրչու աղջիկը, որին սիրահարվել էր Աղվանքի արքայազնը, մերժեց նրան միայն այն պատճառով, որ նա որևէ արհեստ չգիտեր։ Միայն երբ արքայազնը սովորում է դիպակ գործելու արհեստը, Անահիտը համաձայնվում է նրա կինը դառնալ։
«Եվ ճշմարի՛տ, մեր պապերը, որ շատ աշխատասեր և արհեստասեր էին, այդ անցքից հետո ևս առավել ուշադրություն դարձրին արհեստների վրա։ Ամբողջ աշխարհումը էլ ոչ մի՛ հոգի չեր գտնվում, որ մի որևիցե արհեստ չիմանար, և շատ արհեստներ մեր աշխարհում մինչև վերին կատարելագործության հասան։» — Ղազարոս Աղայան (1881)[7]
|
Առանշահիկների շառավիղները դեռ երկար դարեր շարունակել են իշխել Արցախում։ 12-13-րդ դարում նրանք կազմում էին Արևելյան Հայաստանի ամենաուժեղ իշխանական տներից մեկը՝ Խաչենի իշխանությունը, իսկ 16-18-րդ դարերում կոչվում էին Ղարաբաղի մելիքություններ։
[խմբագրել] Մովսես Բաղրամյան
Քաղաքական հրապարակախոս Մովսես Բաղրամյանը 18-րդ դարի ամենանշանավոր Արցախցիներից էր։ 1770 թ. նա տեղափոխվում է Հնդկաստան, որտեղ էլ հրատարակում է «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» (Մադրաս, 1772 թ.) գիրքը։ Բոլորովին այլ կերպ, քան իր ժամանակաշրջանի հայ քաղաքական մտածողները, որոնք ձգտում էին Հայոց Թագավորության վերականգնմանը, Մովսես Բաղրամյանը գտնում էր, որ հենց միապետությունն էր Հայոց պետականության անկման գլխավոր պատճառը. անհատի սխալը միշտ ճակատագրական է եղել ողջ պետության համար։ Մովսես Բաղրամյանը համոզված էր, որ վերականգնված և վերամիավորված Հայաստանը պետք է կառավարվեր ժողովրդական ներկայացուցիչների կողմից։ Դրա համար նա առաջին անգամ հայ իրականության մեջ առաջ է քաշում ժողովրդավարության և սահմանադրության գաղափարները։
[խմբագրել] Վարչա-տարածքային բաժանում
- Տես նաև Լեռնային Ղարաբաղի շրջաններ
- Շահումյան (Վայկունիք)
- Մարդակերտ (Ջրաբերդ)
- Ասկերան (Խաչեն)
- Մարտունի (Վարանդա)
- Հադրութ (Դիզակ)
- Շուշի
- Քաշաթաղ
- Ստեփանակերտ
[խմբագրել] Ազգաբնակչություն
- Տես նաև Լեռնային Ղարաբաղի ազգագրություն
Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության (140.000) մեծ մասը հայեր են։ Կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ և հույներ։
[խմբագրել] Քաղաքականություն
- Պետության գլուխ – Բակո Սահակյան, 2007 թ.
- Վարչապետ – Արայիկ Հարությունյան, 2007 թ.
- Խորհրդարան – մեկ պալատ, 33 անդամ, 5 տարի ժամկետ
- ԼՂՀ-ում գործում է համընդհանուր ընտրության իրավունք, 1991 թվից ի վեր
- Ընտրելու տարիքը՝ 18 տարեկան
[խմբագրել] Աշխարհագրություն
Լեռնային Ղարաբաղը գտնվում է Փոքր Կովկասի ծայր հարավում։ Լեռնային երկիր է, հարուստ և գեղեցիկ բնությամբ։
[խմբագրել] Տրանսպորտ
Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև սահմանը բաց է և երթևեկությունը երկկողմանիորեն ազատ է։ Հայաստանի Հանրապետությունից՝ Գորիս քաղաքից A 312 մայրուղին անցնելով Բերձոր, ապա Շուշի քաղաքներով, միանում է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Նախատեսվում է 2008 թ. աշնանը վերագործարկել Ստեփանակերտի օդանավակայանը, որով Արցախը օդային կապ կունենա Երևանի հետ [8]։
[խմբագրել] Ուղևորություն ԼՂՀ
Հայաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիներն կարող են երկիր այցելել առանց անցագրի։ Այլ երկրների քաղաքացիներ պարտավոր են անցագիր ունենալ, որը հեշտությամբ կարելի է ստանալ հենց սահմանում, այլև Երևանում, Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում և այլուր ԼՂՀ ներկայացուցչություններում։
[խմբագրել] Ազգային կերակրատեսակներ
- Ժենգյալով հաց
- Թթի օղի
[խմբագրել] Պատմաճարտարապետական հուշարձաններ
- Գանձասար
- Ամարաս
- Եղիշե Առաքյալի Վանք, Վաչագան Բարեպաշտի հանգստարանը
- Շուշիի Ամենափրկիչ մայր տաճար
- Արցախի Տիգրանակերտ
[խմբագրել] Նշանավոր արցախցիներ
- Անդրե, Եվրոտեսիլի փոփ-երգիչ
- Մուրացան, գրող
- Լեո, պատմաբան, հրապարակախոս
- Ղազարոս Աղայան, մանկական գրող, բանաստեղծ
- Մովսես Կաղանկատվացի, 7-րդ դարի պատմագիր
- Դոն Ասկարյան, կինոռեժիսոր
- Ռոբերտ Քոչարյան
- Դանիել Բեկ Փիրումյան, Սարդարապատի հերոսամարտի սպարապետ
[խմբագրել] Տես նաև
- 2008 թ. Մարտակերտի ռազմական ընդհարումներ
- «Բաց Ղարաբաղ»
- Ղարաբաղյան պատերազմի ժամանակագրություն
- Ղարաբաղյան պատերազմի հերոսների ցանկ
[խմբագրել] Արտաքին հղումներ
Պաշտոնական կայքեր.
- ԼՂՀ կառավարություն
- Արտաքին գործերի նախարարություն
- Վիճակագրության ազգային ծառայություն
- Ներկայացուցչություն Վաշինգտոնում
Լրատվական միջոցներ
Զբոսաշրջություն
Ընդհանուր
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ «Բաց Ղարաբաղ», Միջին աշխատավարձը երկու անգամ գերազանցում է սպառողական զամբյուղը
- ↑ 2005 թ. ԼՂՀ մարդահամարի արդյունքները։
- ↑ Ըստ սահմանադրության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են։ ԼՂՀ սահմանադրություն, 1.2։
- ↑ ԼՂՀ սահմանադրություն, 1.1։
- ↑ Լեո, «Հայոց պատմություն», Երկերի ժողովածու, հատոր 2, Երևան - 1973, էջ 32-33։
- ↑ А. Л. Якобсон, Из истории армянского средневекового зодчества: Гандзасарский монастырь, "Иследования по истории культуры народов Востока", Москва-Ленинград, 1960, с 144-158.
- ↑ Ղազարոս Աղայան, «Անահիտ», Երկեր, Երևան - 1973, էջ 381.
- ↑ «Բաց Ղարաբաղ», First Yerevan-Stepanakert flights will be launched
Ադրբեջան1 · Ալբանիա · Անդորա · Ավստրիա · Բելառուս · Բելգիա · Բոսնիա և Հերցոգովինա · Բուլղարիա · Գերմանիա · Դանիա · Էստոնիա · Թուրքիա1 · Իռլանդիա · Իսլանդիա · Իսպանիա · Իտալիա · Լատվիա · Լեհաստան · Լեռնային Ղարաբաղ1 · Լիխտենշտեյն · Լիտվա · Լուքսեմբուրգ · Խորվաթիա · Կիպրոս1 · Հայաստան1 · Հունաստան · Հունգարիա · Ղազախստան1 · Մալթա · Միավորված Թագավորություն · Մակեդոնիա · Մոլդովա · Մոնակո · Մոնտենեգրո · Նեդեռլանդներ · Նորվեգիա · Շվեդիա · Շվեյցարիա · Չեխիա · Պորտուգալիա · Ռումինիա · Ռուսաստան1 · Սան Մարինո · Սերբիա · Սլովակիա · Սլովենիա · Վատիկան Քաղաք · Վրաստան1 · Ուկրաինա · Ֆինլանդիա · Ֆրանսիա
1 Տարածքի մեծամասնությունը գտնվում է Ասիայում:
Ադրբեջան2 · Աֆղանստան · Բահրեյն · Բանգլադեշ · Բհութան · Բրունեյ · Եգիպտոս1 · Եմեն · Թաիլանդ · Թուրքիա2 · Թուրքմենիստան · Ինդոնեզիա · Իսրայել · Իրան · Իրաք · Լաոս · Լեռնային Ղարաբաղ2 · Լիբանան · Կատար · Կիպրոս · Հայաստան2 · Հարավային Կորեա · Հյուսիսային Կորեա · Հնդկաստան · Հորդանան · Ղազախստան2 · Ղրղզստան · Ճապոնիա · Մալայզիա · Մալդիվներ · Միավորված Արաբական Էմիրություններ · Մյանմար · Մոնղոլիա · Նեպալ · Շրի Լանկա · Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն · Պակիստան · Ռուսաստան · Սաուդյան Արաբիա · Սինգապուր · Սիրիա · Վյետնամ · Վրաստան2 · Տաջիկստան · Ուզբեկստան · Քամբոջա · Քուվեյթ · Օման · Ֆիլիպիններ
1 Տարածքի մեծամասնությունը գտնվում է Աֆրիկայում։ 2 Տարածքի փոքրամասնությունը գտնվում է Եվրոպայում։