Լեռնային Ղարաբաղի քաղաքականություն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային Ղարաբաղի քաղաքականություն. Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունը նախագահական ժողովրդավարություն է։
Գործադիր իշխանությունը մեծ մասամբ պատկանում է նախագահին։ Նախագահը ընտրվում է ուղղակի քվեարկությամբ՝ հինգ տարվա ժամկետով։ Նա նշանակում և պաշտոնաթող է անում վարչապետին։ Վարչապետը նախագահում է կառավարությունը, որը, բացի փոխ-վարչապետից, կազմված է 11 նախարարներից, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և մաքսային ծառայության պետերից։
Օրենսդիր մարմինը ուղղակիորեն ընտրված խորհրդարանն է(Ազգային Ժողով), որը ունի 33 անդամ։ Խորհրդարանի անդամները ընտրվում են հինգ տարի ժամկետով։ Արցախի քաղաքական կյանքում գերիշխում են «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և «Ազատ հայրենիք»-ը։
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև սերտ համագործակցություն կա հատկապես օրենսդրական ոլորտում։ Այն օրենքները, որոնք ընդունվում են ՀՀ Խորհրդարանի կողմից, հաճախ, գրեթե առանց փոփոխման, ընդունվում են Արցախի Խորհրադարանի կողմից։
Արցախի համար առանձնապես կաևոր է ՀՀ հետ համագործակցությունը և կադրերի փոխանակումը պաշտպանական ոլորտում։ Մոտ ապագայում նախատեսվում է երկու հայկական պետությունների միջև ռազմական դաշինքի ստեղծում։
Բովանդակություն |
[խմբագրել] Կուսակցություններ
Խորհրդարանում տեղ գրաված կուսակցություններ.
- «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», 13 տեղ
- «Ազատ հայրենիք», 10 տեղ
- «Հայ Յեղափոխական կուսակցության» և «Շարժում 88»-ի դաշինք (կոալիցիա)
- Խորհրդարանում տեղ գրաված անկուսակցական անդամներ, 8 տեղ
[խմբագրել] Ընտրություններ
- 2005 թ. հունիսի 15-ին Արցախում տեղի ունեցան Խորհրդարանական ընտրություններ, որոնց հատևում էին շուրջ 50 դիտորդներ արտերկրից (ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան), որոնք ընտրությունները գնահատեցին որպես «ազատ ու թափանցիկ»[1]։
- 2006 թ. դեկտեմբերի 20-ին ժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց նոր սահմանադրություն [1]։
- 2007 թ. հուլիսի 19-ին Նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվեց Բակո Սահակյանը։
- 2007 թ. սեպտեմբեր 14-ին նախագահ Բակո Սահակյանը Արայիկ հարությունյանին նշանակեց է վարչապետ։
[խմբագրել] Քաղաքացիություն
Արցախի բնակիչները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ են։ Դեռևս 1992 թ. ընդունվել է «ԼՂՀ քաղաքացիության հիմնասկզբունքների օրենքը»։Արցախի քաղաքացիների նախկինում իրենց անձը հաստատում էին Խորհրդային շրջանից մնացած անձնագրերով, որոնք արտերկրում վավերական չէին։ Այժմ դա արվում է նոր՝ հայկական անձնագրերով։