Ճապոնիա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
[խմբագրել] Աշխարհագրությունը և ժողովրդագրությունը
Ճապոնիան տեղակայված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում տեղակայված կղզիներում։ Ամենամեծ կղզիներն են. Հոկկաիդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու։
[խմբագրել] Մայրաքաղաքը
[խմբագրել] Պատմությունը
Ճապոնիայի պատմությունը սկիզբ է առնում դեռևս մ.թ.ա.11000—300թթ։ Այդ մասին վկայում են տեղի հին հուշակոթողները։
1603թ. սյոգունատա Տոկուգավայի կողմից սկիզբ է դրվում Ճապոնիայի աշխարհից մեկուսացմանը, սկսված եվրոպացիների առևտրական և մշակությաին շփումների համար։ XVII—XIX դարերի ընթացքում Ճապոնիան ապրում է կայունացման և մշակութային զգալի աճ։
ԱՄՆ հետ պայմանագրի ստորագրումից հետ, 1854թ. բացելով իր ծովային սահմանները, Ճապոնիայում կարգավորվում են սոցիալ-տնտեսական զարգացումները։ 1860-ական թվականներից հետո սկսված Ճապոնիան արևմուտքի օգնությամբ կարողանում է կառուցել հզոր բանակ, որի հաշվին օկուպացնում է Տայվանն ու Կորեան։ 1930-ական թվականների Ճապոնիան Չինաստանի հյուսիս-արևելյան օկուպացված մասում կառուցում է ծովային պետություն Ման-Չժոու-գոն։ 2-րդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ճապոնիան գրավում է Ասիայի մի անբողջ հատված, ընդհուպ մինչև Ինդոնեզիա, 1944թ.չհաջողված փորձ կատարելով, մտնել Հնդկաստան։ 1945թ. ատոմային ռմբակոծություններից հետո, սեպտեմբերի 2-ին ստորագրվում է պայմանագիր, համաձայն որի Ճապոնիային արգելվում է Զինված ուժեր ունենալ, իսկ Սախալի հարավը և Կուրիլական կղզիները անցել են ԽՍՀՄ տիրպետության տակ։
1945թ.հետո ԱՄՆ և Եվրոպայի աջակցությամ Ճապոնիայի տնտեսությունը կտրուկ աճ է ունենում (Ճապոնական տնտեսական հրաշքը)։ 1970թ. սկսած Ճապոնիայի տնտեսությունը 2-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, զիջելով Միացյալ Նահանգներին։ Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը։
2005—2007թթ Ճապոնիան ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ է։