>


Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Լիբանան — Վիքիփեդիա

Լիբանան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

الجمهورية اللبنانية
Ալ-Ճումհուրիյա ալ-Լուպնանիյա
Լիբանանի Հանրապետություն
Լիբանանի դրոշը Լիբանանի զինանշանը
Ազգային հիմն՝
Քուլունա Լիլուադաան Լիլ Ուլա Լիլ Ալամ
Լիբանանի դիրքը
Մայրաքաղաք Բեյրութ
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզու(ներ) արաբերեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 10,452 կմ² 
 մղոն² 
 -  Ջրային (%) 1.6
Բնակչություն
 -  հուլիս 2007 նախահաշիվը 3,925,502 
 -  Խտություն 358 /կմ² 
948 /մղոն²
Դրամական միավոր Լիբանանյան Լիրա (LBP)
Ժամային գոտի EET (UTC+2)
 -  Ամռանը (DST) EEST (UTC+3)
Ինտերնետ .lb
Հեռախոսային կոդ +961

Լիբանան (արաբերեն՝ لبنان), պաշտոնապես կոչվում Լիբանանի Հանրապետություն (արաբերեն՝ الجمهورية اللبنانية), պետություն է Միջերկրական ծովի արևելյան ափին։ Տարածությունը 10.4 հազ.քառակուսի կմ է, բնակչությունը, որը բաղկացած է քրիստոնյաներից, մահմեդականներից և փոքրամասնություններից, ըստ CAS-ի հարցախույզի, 1997-ին եղել է 4 մլն, որի 92.4 տոկոսը լիբանանցիներ են։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, տարածված են նաև ֆրանսերենն ու անգլերենը։

Գլխավոր քաղաքներն են Բեյրութը (մայրաքաղաք), Տրիպոլին, Սայդան, Զահլեն, Ջունիեն և Սուրը։ Բնակչության մոտ 32 տոկոսն ապրում է Բեյրութում և նրա շրջակայքում։ Դրամական միավորը լիբանանյան ֆունտն է՝ լիրան։

Բովանդակություն

[խմբագրել] Պետական կառուցվածքը

Լիբանանի նկաը տիեզերքից։ Ձնածածկույթ կարելի է տեսնել երկրի արևմտյան և արևելյան լեռնաշխթաների վրա։
Լիբանանի նկաը տիեզերքից։ Ձնածածկույթ կարելի է տեսնել երկրի արևմտյան և արևելյան լեռնաշխթաների վրա։

Լիբանանը խորհրդարանական հանրապետություն է։ Պետության ղեկավարը նախագահն է, որին ընտրում է խորհրդարանը (առաջին փուլում ձայների երկու երրորդի, իսկ երկրորդ փուլում՝ պարզ մեծամասնությամբ) 6 տարի ժամանակով։ Ներկայիս նախագահն է Էմիլ Լահուդը, որն ընտրվել է 1998-ի հոկտեմբերին։ Իր հերթին նախագահը նշանակում է վարչապետին խորհրդարանի պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո։ Խորհրդարանի պատգամավորները, թվով 128 հոգի, ընտրվում են չորս տարին մեկ շրջանային ընտրություններում, որտեղ ընտրվող անդամների թիվը որոշվում է ըստ շրջանի մեծության և բնակչության քանակի։

Հանրապետության ժողովրդավարական քաղաքական համակարգը և խոսքի ու հավատի սահմանադրականորեն ձևակերպված ազատությունները լայն ճանապարհ են հարթել քաղաքական կուսակցությունների առաջ։ Երկրում գործում են ավելի քան 30 կուսակցություններ և քաղաքական խմբավորումներ, որոնցից են Առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը (հիմնված՝ 1949-ին), Ազգային բլոկը (հիմնված՝ 1935-ին), Լիբանանյան ֆալանգները (Քաթաիբ, հիմնված՝ 1936-ին), Սահմանադրական բլոկը (հիմնված՝ 1934-ին), Ազգային լիբերալ կուսակցությունը (հիմնված՝ 1958-ին), Նաջադեն (հիմնված՝ 1934-ին) և Լիբանանի աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիան (հիմնված 1970-ին)։ Գործում են նաև հայկական ավանդական (Հնչակյան, Ռամկավար-ազատական և Դաշնակցություն) կուսակցությունների մասնաճյուղերը։

[խմբագրել] Դրոշը

[խմբագրել] Աշխարհագրությունը և ժողովրդագրությունը

Լիբանանը լեռնային երկիր է։ Հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք զուգահեռ ձգվում են Լիբանանի լեռնաշղթաները մի կողմից մինչև 3083 մ, իսկ մյուս կողմից մինչև 2814 մ բարձրությամբ։ Երկուսի միջև ձգվում է Բեքաա բերրի հովիտը, որտեղից հոսում են գլխավոր երկու գետերը՝ Ասին և Լիտանին, որոնք օգտագործվում են ոռոգման և հիդրոէներգիա ստանալու համար։ Կլիման մերձարևադարձային է, չոր ամառով և խոնավ ձմեռով։ Չորս եղանակները հավասարապես բաշխված են տարվա ընթացքում։

[խմբագրել] Տնտեսությունը

Կառավարությունը ընդհանուր առմամբ կիրառում է մասնավոր ներդրումների գործին չխառնվելու քաղաքականություն։ Կապիտալի տեղաշարժի սահմանափակումներ չկան։ Հանրային սեփականությունը սահմանափակված է ենթակառույցներով և կենցաղային սպասարկման հիմնարկներով։ Մասնավոր հատվածը, որը 80 տոկոսով է մասնակցում երկրի տնտեսությանը, ընդգրկում է գյուղատնտեսությունը, շինարարությունը, մշակող արդյունաբերությունը, առևտուրը, զբոսաշրջությունը, բանկային և հյուրանոցային համակարգերը, լրատվական և գովազդային ծառայությունները և այլն։

Տնտեսության աճը 1960-70-ականների տարեկան 5 տոկոսի փոխարեն 1970-75 թթ. կազմել է տարեկան 7 տոկոս։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների՝ հիմնականում զբոսաշրջության, բանկային և ապահովագրության բնագավառներում է արձանագրվել։

Քաղաքացիական պատերազմի ավերիչ հետևանքներից հետո, 1991-ից սկսած տնտեսությունը վերականգնվեց: Միջազգային արժութային հիմնադրամի տվյալներով համախառն արտադրանքի չափն ավելացավ մոտ 40 տոկոսով։

1992-ին Հարիրիի առաջին կառավարությունը միջոցներ ձեռնարկեց ամրապնդելու տնտեսական կայունությունը։ 1992-97 թթ. տնտեսական աճը կազմեց միջին հաշվով 5-7 տոկոս։ Պատերազմի հետևանքով առաջացած փողի արժեզրկումը սկսեց նվազել և 1998-ին հասավ ընդամենը երեք տոկոսի։ Հետագայում՝ Հոսի կառավարության օրոք, ավելի նվազեց և կազմեց 0,25 տոկոս։ Այդ կառավարությունը նաև մշակեց ֆինանսական բարենորոգումների հնգամյա մի ծրագիր, որը նպատակաուղղված է բյուջեի դեֆիցիտը և հանրային պարտքը նվազեցնելուն։ Կառավարությանն են պատկանում էլեկտրականության, ջրային տնտեսության, ավիաընկերության ամրացված հեռախոսային կապի բնագավառները։ Կենտրոնական բանկը, իր հերթին, ունի նշանակալի ակտիվներ, որոնց թվում ազգային ավիաընկերության՝ «Միդլ իսթ էրլայնզի» գրեթե բոլոր բաժնետոմսերը։

[խմբագրել] Զբոսաշրջությունը

Լիբանանի աշխարհագրական դիրքը, մեղմ կլիման և բնության գեղեցկությունը (ձյունածածկ լեռները, բերրի հովիտները և Միջերկրական ծովի զուլալ ջրեր) զբոսաշրջության գրավականներն են։ Երկիրն արաբական աշխարհում միակն է, որ դահուկասպորտի և ձմեռային այլ սպորտաձևերի ու միջոցառումների հնարավորություն ունի։ Մեծ ներդրումներ են կատարվում այժմ ընդլայնելու և արդիականացնելու զբոսաշրջության բոլոր ծառայությունները։

[խմբագրել] Արդյունաբերությունը

1995-ին երկրի արդյունաբերությունը (հիմնականում ցեմենտի, թղթի, դեղորայքի, կոսմետիկական և ախտահանող միջոցների, հագուստեղենի և ուտեստեղենի արտադրությունը) կազմում էր համախառն արտադրանքի 17.3 տոկոսը։ Համարյա բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները սեփականաշնորհված են։ Կառավարությունը քաջալերում է արդյունաբերական կառույցների հիմնադրումը՝ երկրում վարելով մաքսային տուրքերի նվազեցման և հարկերից ազատելու քաղաքականություն։

1993-2001 թթ. Միջազգային ֆինանսական կորպորացիան 34 ներդրումային և ֆինանսական ծրագրեր է իրականացրել Լիբանանում՝ երկրին բերելով 336 միլիոն ԱՄՆ դոլար, գումարած 256 միլիոն դոլարի վարկեր։

[խմբագրել] Կրթական համակարգը

Կրթական կառույցների բազմազանությունը խոսում է միջազգային հանրության առաջ բաց քաղաքականություն վարելու օգտին։ Երկրում գործում են տեղական և օտար, բազում կրոնական և աշխարհիկ, պետական և մասնավոր դպրոցներ, որոնց թիվը հասնում է 2.719-ի (1998-1999 թթ.)։ Դրանցից 45.7 տոկոսը պետական դպրոցներ են, 36.2 տոկոսը՝ մասնավոր կոմերցիոն, իսկ 10 տոկոսը՝ մասնավոր ոչ կոմերցիոն։ Ընդհանուր առմամբ դպրոցներում ընդգրկված են 871.580 աշակերտներ (1998-99 ուստարվա տվյալներով)։

Համալսարանական ուսանողների թիվը նույն ուստարվա համար կազմում է 101.400։ Գլխավոր համալսարաններն են՝ Լիբանանյան համալսարանը, Արաբական համալսարանը, Բեյրութի ամերիկյան համալսարանը, Լիբանանա-ամերիկյան համալսարանը, Աստվածամոր համալսարանը, Ճիզվիտների Սենթ Ժոզեֆ համալսարանը, Հայկազյան համալսարանը և Բալամանդ համալսարանը։ Գործում է նաև ֆրանսիական և լիբանանյան կառավարությունների ջանքերով ստեղծված Գործարարության բարձրագույն դպրոցը, որը կառավարման, գործարարության և ֆինանսական բնագավառի մասնագետներ է պատրաստում։

Բոլոր ուսումնական հաստատությունները հագեցած են ժամանակակից հարմարություններով։

Կրթության հանդեպ կառավարության ցուցաբերած առանձնահատուկ հոգատարության վկայությունն են երկրում գործող երեք՝ ազգային կրթության, երիտասարդության և սպորտի, պրոֆտեխնիկական կրթության ու մշակույթի և բարձրագույն կրթության նախարարությունները։

[խմբագրել] Մայրաքաղաքը

Բեյրութ

[խմբագրել] Պատմությունը

[խմբագրել] Նորագույն պատմությունը

1516-ից 1918 թթ. Լիբանանը գտնվել է Օսմանյան կայսրության վարչական և քաղաքական իշխանության ներքո։ 1920-ին ֆրանսիական զորքերի հրամանատար Գուրոյի հրամանով երկրի ներկայիս տարածքը դարձավ պետություն՝ Մեծ Լիբանան անունով։ 1922-ին Ազգերի լիգան հաստատեց այդ տարածքի վրա Ֆրանսիայի մանդատը, որն էլ ուժի մեջ մնաց մինչև 1941 թվի նոյեմբերի 26-ը։ Սակայն փաստացի քաղաքական անկախություն հանրապետությունը ձեռք բերեց 1943 թվի նոյեմբերի 22-ին։ Այդ օրն էլ համարվում է երկրի ազգային տոնը՝ Անկախության օրը։

1945-ին Լիբանանը դարձավ Արաբական երկրների լիգայի և այնուհետև ՄԱԿ-ի հիմնադիր անդամներից մեկը։ Օտարերկրյա զորքերի դուրսբերումն ավարտվեց 1946 թվի դեկտեմբերի 31-ին։

Հաջորդ երեսուն տարիների ընթացքում Լիբանանը ամենատարբեր մշակութային ժառանգությունների խառնարանը հանդիսացավ։ Հարևան երկրներում տիրող անկայունության պատճառով մեծ թվով հմուտ արհեստավորներ, ձեռնարկատերեր և մտավորականներ մուտք գործեցին Լիբանան։ Նրանք էլ նպաստեցին, որ Լիբանանը դառնա տարածաշրջանի առևտրական, ակադեմիական, բժշկական և մշակութային առաջավոր կենտրոն։

1975-1990–ական քաղաքացիական պատերազմի հետևանքով վնասված շենք
1975-1990–ական քաղաքացիական պատերազմի հետևանքով վնասված շենք

Ներքին և արտաքին ուժերի համակցված սադրանքների հետևանքով, սակայն, 1975 թվին երկրում ծայր առած քաղաքացիական պատերազմը տասնյակ հազարավոր զոհեր խլեց և նյութական ծանր վնասներ պատճառեց ժողովրդին։ Դրությունը սաստկացավ իսրայելական զորքերի երկու (1978-ին և 1982-ին) ներխուժումների հետևանքով։ Այս շրջանում չափազանց թուլացավ կառավարության իշխանությունը, ավերվեցին երկրի ենթակառույցները, և մասնագետների արտահոսքը հասավ նշանակալի չափերի։

Պատերազմական գործողությունները վերջացան 1990-ի հոկտեմբերին՝ 1989 թվին Սաուդյան Արաբիայի Թաիֆ քաղաքում ստորագրված հաշտեցման պայմանագրով։ Նախագահ ընտրվեց Էլիաս Հրաուին։ Երկրի վարչապետ նշանակվեց դոկտ. Սալիմ էլ Հոսը, որին 1992-ին փոխարինեց Ռաֆիկ Հարիրին։ Երկրում կայացան վերջին 20 տարիների ընթացքում առաջին խորհրդարանական ընտրությունները։

Ռաֆիկ Հարիրի
Ռաֆիկ Հարիրի

1995-ին, սահմանադրական որոշ փոփոխությունների հետևանքով նախագահ Հրաուիի իշխանության ժամկետը երեք տարով երկարացվեց։ 1998-ի հոկտեմբերին նախագահ ընտրվեց զորավար Էմիլ Լահուդը, որն էլ դոկտ. Սալիմ էլ Հոսին նշանակեց վարչապետ։ Սակայն 2000 թվի խորհրդարանական ընտրություններից հետո Ռաֆիկ Հարիրին փոխարինեց Հոսին այդ պաշտոնում։ Պաշտոնը ստանձնելու իր երդմնառության ճառում, նախագահ Լահուդը մասնավորապես շեշտեց կառավարական կառույցների հզորացման կարևորությունը, կարգ ու կանոնի հաստատումը, թափանցիկության անհրաժեշտությունը, հավասարության և սոցիալական արդարության կիրառումը և պատասխանատվության զգացումի բարձրացումը։

Այլ լեզուներով

< Static Wikipedia 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

span style="font-weight: bold;">Our
"Network":



Project Gutenberg

href="https://gutenberg.classicistranieri.com">https://gutenberg.classicistranieri.com



Encyclopaedia Britannica 1911

href="https://encyclopaediabritannica.classicistranieri.com">https://encyclopaediabritannica.classicistranieri.com



Librivox Audiobooks

href="https://librivox.classicistranieri.com">https://librivox.classicistranieri.com



Linux Distributions

https://old.classicistranieri.com



Magnatune (MP3 Music)

href="https://magnatune.classicistranieri.com">https://magnatune.classicistranieri.com



Static Wikipedia (June 2008)

href="https://wikipedia.classicistranieri.com">https://wikipedia.classicistranieri.com



Static Wikipedia (March 2008)

href="https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/">https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/



Static Wikipedia (2007)

href="https://wikipedia2007.classicistranieri.com">https://wikipedia2007.classicistranieri.com



Static Wikipedia (2006)

href="https://wikipedia2006.classicistranieri.com">https://wikipedia2006.classicistranieri.com



Liber Liber

href="https://liberliber.classicistranieri.com">https://liberliber.classicistranieri.com



ZIM Files for Kiwix

https://zim.classicistranieri.com





Other Websites:



Bach - Goldberg Variations

https://www.goldbergvariations.org



Lazarillo de Tormes

https://www.lazarillodetormes.org



Madame Bovary

https://www.madamebovary.org



Il Fu Mattia Pascal

https://www.mattiapascal.it



The Voice in the Desert

https://www.thevoiceinthedesert.org



Confessione d'un amore fascista

https://www.amorefascista.it



Malinverno

https://www.malinverno.org



Debito formativo

https://www.debitoformativo.it



Adina Spire

https://www.adinaspire.com




atOptions = { 'key' : 'e601ada261982ce717a58b61cd5b0eaa', 'format' : 'iframe', 'height' : 60, 'width' : 468, 'params' : {} };

Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com