Պետական կարգ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետական կարգը երկրի կարևորագույն ատրիբուտներից է, որով բնորոշվում է քաղաքական իշխանության կայացումը։ Երկրների պետական կարգը կարող է սահմանվել մի քանի չափանիշերով.
- ժողովրդավարական արժեքի գնահատում՝ ժողովրադավարականից մինչև ոչ ժողովրդավարական կարգեր՝ ավտորիտարիզմ, դիկտատուրա, ռազմական ռեժիմ, գաղութատիրություն և այլն.
- եղանակը, որով որոշվում է պետության գլուխը՝ հանրապետություն, միապետություն, աստվածապետություն ևն.
- փիլիսոփայությունը, որի վրա հիմնված է պետական կարգը՝ կոմունիզմ, կապիտալիզմ ևն։
«Պետական կարգ» և «կառավարություն» հասկացությունները նույնական չեն. հնարավոր է մեկ պետական կարգ (օր. հանրապետություն) ունեցող երկրում գործի առանձնահատուկ կառավարություն (տե՛ս այդ մասին կառավարական ձևեր)։ Իսկ միատար պետություն, դաշնություն (ֆեդերացիա) և միություն (կոնֆեդերացիա) հասկացություներրը վերաբերում են սահմանադրական կարգին։
[խմբագրել] Մի քանի պետական կարգեր
Այստեղ ներկայացված են այն պետական կարգերը, որոնք բնորոշ են նախընթաց և ներկա դարերին.
- միապետություն
- բացարձակ միապետություն
- սահմանադրական միապետություն
- օլիգարխիա
- արիստրոկրատիա
- ժողովրդավարություն
- խորհրդարանական ժողովրդավարություն
- սահմանադրական ժողովրադվարություն
- ժողովրադական դեմոկրատիան
- դիկտատուրա
- միակուսակցական պետություն
- ռազմական դիկտատուրա
- ամբողջատիրություն (տոտալիտարիզմ)
- աստվածապետություն (տեոկրատիա)
- իսլամիստական հանրապետություն
[խմբագրել] Ուշագրավ պետական կարգեր ունեցող մի քանի երկրներ
- Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն
- Իրանի Իսլամական Հանրապետություն
- Մալազիայի Ընտրական Միապետություն
- Իռլանդիայի Ազատ Պետություն (մինչև 1937)
- Բավարիայի Խորհուրդների Հանրապետություն (1919 թ. ապրիլ-մայիս)
- Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն (1965-1989)
- Մեծ Սոցիալիստական Լիբիա-արաբական Ժողովրդական Յամահիրիյա