Հռոմ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմ (իտալերեն՝ Roma) Իտալիայի մայրաքաղաքը, Լացիո մարզի վարչական կենտրոնը: Գտնվում է Տիբեր գետի ափին, ունի միջազգային օդանավակայաններ (Լեոնարդո դա Վինչի դի Ֆյումինչո և Չամպինո): Հռոմի սահմաններում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը:
[խմբագրել] Պատմագրական և ավանդական տեղեկություններ
Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը: Այն իր անվանումը ստացել է քաղաքի առասպելական հիմնադիրներից մեկի՝ Հռոմուլոսի անունից: Ըստ ավանդության, Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753-ին: Հռոմուլոսի և նրա երկվորյակ եղբայր Հռեմոսի ծնողները եղել են լատինների Ալբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի դուստր, Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա Սիլվիան և Մարս աստվածը: Ալբա Լոնգայի գահը գավթած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցել Տիբեր գետը: Երկվորյակները փրկվել են, սնվել գայլի կաթով և կրթվել հովվի մոտ: Չափահաս դառնալով՝ պատժել են Ամուլիոսին, ապա որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում: Քաղաքի անուն տալու վեճի ժամանակ Հռեմոսը սպանվել է և քաղաքը Հռոմուլոսի (լատիներեն՝ Romulus) անունով կոչվել է Հռոմ (լատիներեն՝ Roma): Հռոմը եղել է հռոմեական անտիկ պետության մայրաքաղաքը, VI-VIII դդ. գտնվել է Բյուզանդիայի տիրապետության տակ: 756 - 1870-ը կարճ ընդմիջումներով եղել է Պապական մարզի մայրաքաղաքը: Ռիսորջիմենտոյի (իտալերեն բառացի՝ «վերածնունդ») շնորհիվ 1870-ին վերամիավորվեց Իտալիայի հետ, 1871-ից դարձավ միավորված Իտալական թագավորություն, իսկ 1946-ից՝ Իտալական հանրապետության մայրաքաղաք:
Աթենք · Ամստերդամ · Անդորա լա Վեյա · Անկարա1 · Աստանա1 · Բաքու1 · Բելգրադ · Բեռն · Բեռլին · Բուդապեշտ · Բուխարեստ · Բրատիսլավա · Բրյուսել · Դուբլին · Երևան1 · Զագրեբ · Թբիլիսի1 · Լիսաբոն · Լյուբլյանա · Լոնդոն · Լուքսեմբուրգ · Կիև · Քիշնև · Կոպենհագեն · Հելսինկի · Հռոմ · Մադրիդ · Մինսկ · Մոնակո · Մոսկվա1 · Նիկոսիա · Պոդգորիցա · Պրագա · Ռեյկյավիկ · Ռիգա · Սան Մարինո · Սարաևո · Սկոպյե · Սոֆիա · Ստեփանակերտ1 · Ստոքհոլմ · Վադուց · Վալետա · Վատիկան Քաղաք · Վարշավա · Վիեննա · Վիլնյուս · Տալլին · Տիրանա · Փարիզ · Օսլո
1 Պետության տարածքի մեծամասնությունը գտնվում է Ասիայում: