Իտալերեն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալերենը (Italiano - իտալյանո) պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի ռոմանական արևմտա իտալական լեզվախմբին: Իտալերեն խոսում են աշխարհում 70 միլիոն մարդ: Իտալերենը պետական լեզու է Իտալիայում, Շվեյցարիայում, Սան Մարինոյում, Սլովենիայում , Վատիկանում, Իստրիա կոմսությունում (Խորվաթիա): Ըստ աշխարհի լեզուների դասակարգման Իտալերենը 21-րդն է: