Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Վիքիփեդիա — Վիքիփեդիա

Վիքիփեդիա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիփեդիան Վեբային հիմքով ազատ բովանդակությամբ հանրագիտարան է, որը խմբագրվում և համալրվում է հանրային կամավոր և ազատ ուժերով և ազատորեն կարող է ընթերցվել և օգտագործվել անվճար։ 2007 թվականի սեպտեմբերին այն ուներ 253 անկախ լրիվ առանձին լեզվական տարբերակներ, որոնց իրականացման հովանավորը en:Wikimedia Foundation հասարակական հիմնադրամն է։ Ավանդական հանրագիտարանային հոդվածների հետ մեկտեղ կան նաև en:almanac, en:gazetteer և en:current events թեմաներ։ Վիքիփեդիան ներկայումս Համացանցում ամենահաճախ այցելվող տեղեկատվական կայքերից մեկն է։ Օրական ամբողջ աշխարհից գրեթե 80 միլիոն մուտք է լինում այս կայքը։ Վիքիփեդիան պարունակում է մոտավորապես 8.29 միլիոն հոդվածներ, որոնցից ավելի քան 2,000,000 պատկանում են en:English language տարբերակին։ Հանրագիտարանը սկսեց գործել որպես փորձագետների կողմից գրվող en:Nupedia հանրագիտարանի շարունակությունը 2001 թվականի հունվարի 15-ից։ Հանրագիտարանը աշխատում է en:wiki software համակարգչային ծրագրով և ունի բազմաթիվ քույր ծրագրեր en:projects, ինչպիսիք են օրինակ en:Wiktionary-ը և en:Wikibooks-ը։ Վիքիփեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսակայական բազմազանության և հիրավի մանրամասն տեղեկությունների համար։ Վիքիփեդիան քննադատում են ավանդական հանրագիտարանի համեմատ արժանահավատության պակասի համար, en:systemic bias, և ավանդական հանրագիտարանային թեմաների վերաբերյալ հոդվածների թերությունների համար։ Այս կայքը նաև հսկայածավալ փորձարարական դաշտ է en:discourse այսպես կոչված սոցիալական գիտությունների բնագավառում ազատ քննարկումների համար։ Ազատ ու մատչելի հանրության գաղափարը, մի հանրության, որը միավորված է տեխնոլոգիայով, որտեղ հետզհետե մեծանում են հաղորդակցվող տեղեկությունների ծավալները, ակտիվորեն հոդվածներ են գրվում և քննարկվում ու ազատորեն տրամադրվում են համաշխարհային հասարակությանը, այս առանձնահատկությունները Վիքիփեդիան դարձնում են բացառիկ մի երևույթ ոչ միայն որպես հանրագիտարան բայց նաև որպես ինֆորմացիոն ռեսուրսների մի աննախադեպ աղբյուր։ Այդուհանդերձ, շնորհիվ հենց այն հանգամանքի, որ այն բաց է յուրաքանչյուր գրել ցանակցողի համար և կարող է ազատորեն խմբագրվել ընթերցողների կողմից, հոդվածների արժանահավատությունը ըստ էության կախված է գրողի պատասխանատվությունից և բարեխղճությունից և Վիքիփեդիա համայնքը անդադար աչալուրջ պիտի լինի վանդալիզմի հնարավոր դեպքերը կանխարգելելու և սուբյեկտիվ տեսակետներից խուսափելու համար։ Վիքիփեդիայի արժանահավատությունը հաճախ է կասկածի տակ առնվում, հենց այդ պատճառով, որ հոդվածների բովանդակությունը կարող է ազատորեն խմբագրվել ցանկացողների կողմից, իսկ դա կարող է հանգեցնել որոշակի անճշտության և ոչ բավարար խորությամբ հետազոտված բովանդակության։ en:Vandalism–ը մշտական խնդիր է, թեև ի պատիվ համայնքի պետք է ասել, որ այն սովորաբար բացահայտվում ու վերացվում է մի քանի րոպեների ընթացքում։

Բովանդակություն

[խմբագրել] Ազատ խմբագրում

Վիքիփեդիայի բովանդակությունը ստեղծում են օգտագործողները։ Ցանկացած և յուրաքանչյուր այցելու կարող է խմբագրել Վիքիփեդիայի հոդվածները, և շատերն են այդպես անում, թեև կարելի է ասել որ բոլոր խմբագրումների գրեթե կեսը կատարվում է օգտագործողների ընդամենը 2.5%-ի կողմից։ Էջերը միշտ կարելի է խմբագրել, այնպես որ ոչ մի հոդված ըստ էության երբեք «վերջնական» կամ «ավարտված» չի լինում։ Բոլոր խմբագրումների 18%-ը արվում է չգրանցված, անանուն խմբագիրների կողմից։ Այն խմբագիրների համար, ովքեր չեն գրանցվել օգտագործողի անվան փոխարեն օգտագործվում է նրանց en:IP address–ը, որը ըստ էության որոշակի թվային կոդ է, և մեծ ցանկության դեպում վերծանելի է։ Սակայն Վիքիփեդիան այնպես է ծրագրված, որ սովորաբար արգելք է դնում en:open proxies չգրանցված խմբագրումների վրա։ Հատկապես մեծ լեզվական կայքերում, ինչպես օրինակ անգլերեն, գերմաներեն, ճապոներեն, որտեղ օրական մի քանի հազար նոր հոդված է հայտնվում և անհնար է բոլորը հատ-հատ ստուգել, խմբագրել և կանխել վանդալիզմի փորձերը։ Միևնույն ժամանակ, հավանականությունը շատ քիչ է, որ կարող են լինել այդպիսի փորձեր գրանցված օգտագործողների կողմից։

[խմբագրել] Հեղինակները

Վիքիփեդիայում օգտագործողների բազմաթիվ շերտեր կան։ Ըստ էության, ինչպես նշվեց, յուրաքանչյուր օգտագործող կարող է նաև խմբագրել հոդվածները տարբեր եղանակներով, ընդ որում մյուս բոլորի հետ հավասար իրավունքներով և պայմաններով։ Սակայն Վիքիփեդիայում կան նաև ադմինիստրատիվ պաշտոններ։ Նրանց կոչում են սիսօփներ կամ ադմինիստրատորներ։ Ամենաստորին կարգի ադմինիստրատորներին ընտրում են հենց օգտագործողների համայնքները և նրանց իրավասություն է տրվում փակել կամ ջնջել ամբողջական էջեր, արգելք դնել որոշակի օգտագործողների մուտքի վրա՝ անշուշտ ուղղորդվելով ծրագրի վարած քաղաքականությամբ կամ օգտագործողների համայնքի ընդհանուր համաձայնությամբ։ Ավելի փոքրաթիվ են Վիքիփեդիա ծրագրի ընթացքը ղեկավարող բյուրոկրատները, որոնք կարող են նոր սիսօփներ նշանակել, հետո գալիս են ստյուարդները, որոնք իրենց հերթին բազմաթիվ մակարդակներում գործող բյուրոկրատներ են, ապա՝ դևելոփերները, ովքեր պրոֆեսիոնալ ծրագրավորողներ են և կարող են մտնել ծրագրի ծրագրային ապահովման ֆայլեր։ Խմբագրումը կարող է կատարվել նաև ավտոմատացված կամ կիսաավտոմատացված փոքրիկ ծրագրերի միջոցով։

[խմբագրել] Ներքին քաղաքականությունը

Վիքիփեդիայի մասնակիցները (Վիքիփեդիացիները) պահպանում և պարտադրում են մյուսներին մի քանի սկզբունքային մոտեցումներ.

  • Անկողմնակալ, կամ չեզոք տեսակետների արտահայտում հոդվածներում, որովհետև այս հանրագիտարանային համայնապատումում կարող են մասնակցել երկրագնդի բոլոր գաղափարախոսությունների և ազգությունների տեր մարդիկ։ Պետք է հուսալ, որ սայթում տեղադրված բոլոր հոդվածները կլինեն հնարավորինս անկողմնակալ, օբյեկտիվ և ճշգրիտ։ Ըստ ծրագրի ջատագովների այն հանգամանքը, որ հոդվածների շարադրմանը կարող են մասնակցել անսահմանափակ թվով միմյանց անծանոթ մարդիկ կապահովի կարծիքների բազմակարծությունը և բովանդակության մաքսիմալ օբյեկտիվությունը։ Սակայն չեն բացառվում կարծիքների բախումներ և թեժ քննարկումներ ինչը, ոչ հազվադեպ երևույթ է հատկապես անգլերեն Վիքիփեդիայի հոդվածներին կից քննարկման էջերում։ Այսպիսով, կարելի է ասել, որ չեզոք տեսակետը Վիքիփեդիայի համար ոչ այնքան քաղաքականություն է որքան գաղափարախոսություն։
  • Չներկայացնել աղբյուրներով չհիմնավորված հետազոտական աշխատանք. Որովհետև ըստ էության անհնար է վերահսկել բոլոր հոդվածների գիտական արժանահավատության աստիճանը այդ իսկ պատճառով Վիքիփեդիայում տեղադրված նյութերի բովանդակությունը պետք է հիմնավորված լինի այլ գիտահետազոտական աղբյուրներին կատարված հղումներով։ Այսինքն փաստեր, որոնք նոր են հայտնաբերվել և չեն հրապարակվել որևէ այլ տպագիր աղբյուրում (և այդ իսկ պատճառով չեն կարող որակավորվել «ըստ … տվյալների աղբյուրի» բառերով) ողջունելի չեն.
  • Սահմանափակել քննարկումները «քննարկում» էջերում և որևէ հարցի քննարկում չառաջարկել անմիջականորեն հոդվածային էջերում։
  • Կենտրոնանալ հոդվածի հանրագիտարանային բովանդակության վրա Մի շարք մուտքագրումներ խրախուսելի չեն, որովհետև նրանք իրենցից ոչ մի հանրագիտարանային արժեք չեն ներկայացնում կամ իրենց բնույթով հանրագիտարանային տեղեկություններ չեն պարունակում։ Օրինակ. Վիքիփեդիայի հոդվածները չեն կարող լինել բառարանային սահմանումներ կամ այնպիսի ամբողջական նյութեր ինչպես օրենքների տեքստերը կամ ճառերը, դրանք պարզապես անթույլատրելի են։ Սակայն կան Վիքիփեդիա քույր նախագծեր, ինչպես օրինակ en:Wiktionary և en:Wikisource, որոնք նախատեսված են հենց հղումային նյութերի բազմաթիվ այլ տեսակների համար, որոնք չեն համապատասխանում Վիքիփեդիայի ֆորմատին։
  • Կան մի շարք չգրված կանոններ կամ վարվելակարգեր, որոնց հետևում է ամբողջ Վիքիփեդիա հասարակությունը, ինչպես օրինակ ընդունված չէ ստորագրել հոդվածների տակ, բացի հղումներ անելուց և նամակներից (եթե գրանցված օգտագործող եք, ապա ստորագրություն թողնելու համար ընդամենը սեղմում եք այս տեքստի շրջանակի վերևում իկոնների շարքի աջից երկրորդի վրա, և ձեր կեղծանունը, ամսաթիվն ու ժամը կհայտնվեն այդտեղ էջը պահպանելուց հետո), իսկ օժանդակ ֆայլերում առանց այն էլ երևում է, թե ով և երբ է արել փոփոխությունը կամ հոդվածի մուտքագրումը։ Երբ այդ կանոնները դիտավորյալ կամ պարբերաբար են խախտվում, համայնքը սովորաբար որոշում է կայացնում ավելի խիստ միջոցներ նախաձեռնել վարվելաձևի համայնքային կանոնները պարտադրելու կամ խախտումը անտեսելու համար։
  • Կան նաև մի շարք կարևոր ոճային ավանդույթներ, հատկապես հոդվածների վերնագրերի կապակցությամբ, օրինակ, երբ կան մի քանի անուններ, ապա գերադասելի է այն Վիքիփեդիա լեզվով անվանումը, որը առավել տարածված է կամ առավել հաճախ է օգտագործվում։ Վերնագրերը գրեք փոքրատառերով բացի, անշուշտ, առաջին տառերից, դա կօգնի պահպանել հոդվածների միջև կապերի ցանցը։ Անպատճառ խմբագրեք և սրբագրեք ձեր հոդվածները, որպեսզի դրանք ընթեռնելի և ուսանելի լինեն մյուսների համար։ Եթե որևէ տեքստ թարգմանում եք, ավելի շատ ուշադրություն դարձրեք հայերեն դրա հասկանալիության և պարզության վրա։ Գրեք հստակ, պարզ և մի մոռացեք հղումներ անել հոդվածների տակ ձեր տվյալների աղբյուրների մասին։ Կիսատ հոդվածների վերջում դրվում է խորանարդիկ, որը զգուշացնում է, որ հոդվածը դեռ ավարտված չէ և հրավիրում մյուսներին աշխատել դրա վրա։
Վիքիփեդիա Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիփեդիային՝ ուղղելով և լրացնելով  այն։
Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։

Ուրիշների գրած հոդվածներում խմբագրումներ անելիս անպայման լրացրեք "խմբագրումի ամփոփ նկարագրությունը"։ Դա կօգնի հեղինակին հետևել ձեր կատարած խմբագրումների բնույթին։

[խմբագրել] Չեզոք տեսակետ

Վիքիփեդիան կառուցվում է այն գաղափարի հիման վրա, որ նրա բոլոր հոդվածները պետք է գրվեն չեզոք տեսակետից։ Չեզոք տեսակետ նշանակում է գաղափարներն ու փաստերն արծարծել այնպես, որ շարադրման հետ կարողանան համաձայնվել և՛ համակարծիք և՛ տարակարծիք կողմերը։ Անշուշտ, բացարձակ համաձայնությունը անհնարին է։ Աշխարհում կան այնպիսի գաղափարախոսներ, ովքեր երբեք չեն համաձայնվի որևէ մեկի կարծիքի հետ՝ շարունակելով անգամ ուժով պնդել սեփական կարծիքի բացարձակ և անվերապահ ճշտությունը։ Սակայն Վիքիփեդիան կոչ է անում որդեգրել գրելու այնպիսի ոճ, որն ընդունելի լինի ըստ էության ռացիոնալ մտածելակերպ ունեցող բոլոր մարդկանց համար։
Չեզոք տեսակետի քաղաքականությունը պնդում է, որ հոդվածները պետք է գրվեն առանց կողմնակալության, արդարացիորեն արտահայտելով բոլոր տեսակետները։ Սակայն, ճիշտ այնպես ինչպես մյուս բոլոր համատեղ իրականացվող ծրագրերում, Վիքիփեդիան արդեն ներկառուցված կողմնակալություն ունի, քանի որ ազգային լեզուներով կառուցվող հոդվածները գրվում են որոշակի ժողովրդագրական միասնություն ունեցող հանրության կողմից։ Վիքիփեդիայի դեպքում սա արտահայտվում է այն միտումի մեջ, որ համակարգչային գրագիտություն ունեցող ամերիկացի ու բրիտանացի հոդվածագիրները ավելի շատ գրում են այն մասին, ինչն իրենց առավելապես հետաքրքրում է։ Արդյունքում, երկու հոդվածների համեմատությունից կարող է պարզվել, որ «Քորոնեյշըն Սթրիթ» en:Coronation Street կոչվող բրիտանական հեռուստասերիալի մասին հոդվածը, որն սկսվել են գրել 2005 թվականին կազմված է 6,933 բառերից, դեռ չհաշված այն մյուս 14 հոդվածները, որոնք գրված են այդ նույն թեմայի շուրջ (4,746 բառ)՝ նվիրված հեռուստաֆիլմում խաղացող դերասաններին ու կերպարներին, միչդեռ Ռուանդային ցեղասպանությանը նվիրված (en:Rwandan Genocide) հոդվածը պարունակում է ընդամենը 2,840 բառ այն մասին թե ինչպես 800,000 մարդ բնաջնջվեց 100 օրվա ընթացքում։ (Ընթերցեք բոլոր այն հոդվածները, որոնք վերաբերում են Հայաստանին կամ հայկական ցեղասպանությանը, եթե այդպիսիք գտնեք և ավելացրեք ձեր կողմից)։ Անգլերեն հանրագիտարանում նմանատեսակ երկար հոդվածներ կան այնպիսի անկարևոր թեմաների շուրջ ինչպիսիք են հեռուստատեսային ծրագրերը, ֆիլմերի կերպարները, պոպ երաժշտությունը, երաժշտական ալբոմներն ու վիդեո խաղերը։
Պատճառը, թե ինչու անգլերեն Վիքիփեդիայում (որն առավել մեծ և բոլոր վիքիփդիացիների կողմից տեղեկությունների համար ամենաշատ հաճախվող սայթն է) հոդվածների տեսակետները հիմնականում ամերիկյան կամ բրիտանական են, հենց նրանումն է, որ վիքիփեդիայի հոդվածների վրա աշխատում են հիմնականում ամերիկացիներ և բրիտանացիներ։ Ընդ որում ուշադրություն դարձնելով մյուս ազգային լեզուներով գրվող հանրագիտարաններին կարելի է հետաքրքիր եզրակացություններ անել տարբեր ազգերի համակարգչային գրագիտության և ինտերնետային ակտիվության աստիճանի, ինչպես նաև քաղաքակրթության մակարդակի մասին, նկատի ունեմ հանրօգուտ նպատակի համար անվճար աշխատանք կատարելու պատրաստակամությունը։

[խմբագրել] Վիճաբանությունները

Վիքիփեդիայի հոդվածները երբեմն դառնում են «խմբագրական պատերզամների» առարկա, երբ նախանձախնդիր հեղինակները ջնջում կամ անխնա փոխարինում են մյուսների ներդրումները իրենց հոդվածներում։ Օրինակ en:Red Herring հոդվածը, (այսինքն «կարմիր հարինգ» - հարինգը նիհարիկ բայց շատ համեղ օվկիանոսային ձկնատեսակ է)en:October 2004 –ին դարձավ ագլերեն Վիքիփեդիայի/en:English Wikipedia ամենաշատ խմբագրված հոդվածը, որի մեջ խմբագրումների թիվը նույնիսկ ավելի շատ էր, քան այնպիսի թեմաների նվիրված հոդվածներում, ինչպես en:George W. Bush/ Ջորջ Բուշ, en:John Kerry/ Ջոն Քերրի, en:Sexual slang/Սեռական սլենգ, en:Jesus/Հիսուս, en:Jew/հրեա, en:Adolf Hitler/Ադոլֆ Հիթլեր, en:Recent deaths/Մահախոսականներ և en:Saddam Hussein/Սադդամ Հուսեյն։
Վիքիփեդիացիները ձգտում են խուսափել վիճաբանություններից՝ փորձելով հասնել «ոսկյա միջինին»։ Հուսով եմ, որ հայկական Վիքիփեդիայում գաղափարախոսական ճակատամարտեր չեն լինի, ինչևէ, մինչև այդ դեռ շատ ժամանակ կա։ Ակտիվ գրողներն այնքան քիչ են, որ վիճաբանության մասին դեռ չի կարող խոսք լինել։ Դրանից բացի խմբագրական վիճաբանությունները միայն ժամանակ են փչացնում և ուշադրություն շեղում։ (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Mutual)

[խմբագրել] Վանդալիզմը

Վիքիփեդիայում ազատ խմբագրելու հնարավորությունը վայրագության թիրախ է դառնում, ինչն արտահայտվում է անիմաստ կամ դիտավորյալ սխալ գրառումներով։ Շատ հաճախ վայրագության թիրախ են դառնում հանրահայտ գրառումները, թեպետ ցանկացած գրառում կարող է վայրագության թիրախ դառնալ։ Վայրագությունը հիմանականում կայանում է գրառության վերացումով կամ այն փոխարինելով անիմաստ հայտարարությամբ, երբեմն էլ լկտիությամբ։ Նման հայտարարություններ կարելի է ուղղել՝ մտնելով հոդվածի պատմության բաժինն ու ընտրելով նախքան վայրագությունը կատարված տեքստը, ապա՝ սեղմելով խնայել։ Վիքիփեդիայի սկզբունքներից են գրառումների պահպանումն ու վայրագության հետևանքից նրանց վերանորոգումը։ Վայրագության միջոցները տարբեր են, սակայն սովորաբար այն կարելի է չեզոքացնել րոպեների ընթացքում։ Վիքիփեդիայի աշխատություններից մեկում, Վիյեգասը, Ուաթնբերգը և Դեյվը (2004) գտել են ուղղումներ կատարելու միջին տևուղությունը 1.8 օր, որը միջինը կազմում է 1.7 րոպե, մինչ–դեռ վայրագությնունը տևել է 7.7 օր, որը միջինը կազմում է 2.8 րոպե։ Հակառակ նախորդին, «ամբողջ ցանկը» ուղղելու համար օգտագործվել է 22.3 օր, որը միջինը կազմում է 90.4 րոպե։ Հետազոտողներից Մարտին Ուաթնբերգը The Wall Street Journal թերթում ասել է. «Մենք զարմանում ենք վայրագությունները տեսնելիս, սակայն նույնքան զարմանում ենք, թե որքան արագ դրանք ուղղվեցին»։

[խմբագրել] Որակի վերահսկումը

Վիքիփեդիացիները բարձր որակ ստանալու համար ստեղծել են մի քանի ազատակամ կոմիտեներ և միջոցներ։ Օրինակ՝ ծավալուն հոդվածների վերագրման համար անհրաժեշտ է միասին համագործակցել։ Նման աշխատությունների վրա կարելի է ամբողջ համայնքով աշխատել և քվեարկության միջոցով որոշել լավագույն տեքստը։ Բարձրորակ հոդվածները կարելի է նշանակել «առանձնահատուկ հոդված» (featured article), այնուհետև, դրանցից յուրաքանչյուրը վերաքննելով, ընտրել այն տարբերակը, որն առանձնանում է չեզոքությամբ, ըմբռնելիությամբ, վկայակոչումներով և հստակությամբ։[4] (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Collaborate)

[խմբագրել] Ազգային լեզուներով վիքիփեդիաներ

Wikipedia currently encompasses 197 language editions, not all of which are active. Its five largest editions are, in descending order, English, Deutsch (German), Nihongo (Japanese), Français (French) and Svenska (Swedish). In total, Wikipedia editions have 1.3 million articles. The creation of a new language edition (http://meta.wikimedia.org/wiki/How_to_start_a_new_Wikipedia) generally requires only a number of willing contributors and developer efforts to translate interfaces and setup software. However, Wikimedians have debated the creation of language editions on grounds of number of speakers.


Wikipedia's growth has been exponential in the major language editions.

  1. Անգլերեն (1,400,008)
  2. Գերմաներեն (459,403)
  3. Ֆրանսերեն (354,947)
  4. Լեհերեն (289,544)
  5. Ճապոներեն (252,718)
  6. Հոլանդերեն (224 448)
  7. Իտալերեն (192,265)
  8. Շվեդերեն (181,484)
  9. Պորտուգալերեն (176,714)
  10. Իսպաներեն (148,922)
  11. Ռուսերեն (103,897)

See also Complete list of language Wikipedias available (http://meta.wikimedia.org/wiki/Complete_list_of_language_Wikipedias_available), Official article count of all Wikipedias (http://en.wikipedia.org/wikistats/EN/TablesArticlesTotal.htm).

[խմբագրել] Քննադատություն

Հիմնական բաժին՝ Վիքիփեդիայի Քննադատումը Վիքիփեդիան քննադատվել է զգալի պակասների, հուսալիության, ըմբռնելիության և անհիմնավորվածության մեջ։ Գրադարանավարերը և հանրագիտարանի խմբագրերը վկայակոչման համար այն համարում են որպես սահմանափակ ծառայություն կամ ընդանհրապես ոչնչություն։ Քննադատների կարծիքով ազատ խմբագրումը Վիքիփեդիան դարձնում է ոչ հուսալի աշխատություն։ «Դը Գարդիան»–ի հետ հարցազրույցում, գրադարանավար Ֆիլիպ Բրադլին ասաց, որ նա չի օգրագործի Վիքիփեդիան և «համոզված է, որ այլ գրադարանավարերը նույնպես չեն օգրագործի այն։ Հիմնական խնդիրը անհիմն տեղեկարվությունն է։ Տպագրվող աշխատություններ հեղինակները պետք է համոզված լինեն իերնց մեջբերած տեղեկատվության հուսալիության մեջ, քանզի այն նրանց ապրուստի միջոցն է, ոչ թե սրա նման, որը դուրս է գալիս լուսամուտից։ Բրիտանիկա հանրագիտարանի գլխավոր խմբագիրը մնապաես նշեց որ «Վիքիփեդիայի նաղադրյալ բարելավումը կկատարելագործի այն։ Այդ նախադրյալը ամբողջովին հաստատված չէ»։ [5] (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Who) Բանավեճում՝ Վիքիպեդիան որպես ակադեմիական աղբյուր, Բոյդը կարծում է որ «[ա]յն երբեք հանրագիտարան չի լինի, սակայն այն կարող է պարունակել ծավալուն գիտելիքներ այլ նպատակների համար։ [6] (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Boyd) Քանի որ Վիքիփեդիան գրվում է կամավորների բնավորությամբ, հետևաբար երբեմն այն համարվում է անըմբռնելի։ Բրիտանիկա հանրագիրատանի գլխավոր խմբագիր Դեյլ Հոյբերգի կարծիքով՝ «մարդիկ գրում իրենց հետաքրքրող թեմաների մասին և հետևաբար շատ այլ թեմաներ ուշադրության չեն առնվում, իսկ լրատվության նյութերը առավել ուշադրության են առնվում։ Օրինակ Ֆրանցիս փոտորիկի մասին 5 անգամ ավել էջ տեղեկատվություն կա քան Չինական արվեսի մասին։ Իսկ Coronation Steet–ի (Թագադրման Փողոցի) նախաբանը երկու անգամ ավել է քան Թոնի Բլեյրի մասին հոդվածը։» [7] (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Who2) Տեխնիկական հարցի քննադատման մեջ Վիքիփեդիան համարվում է «Գուգլ Բոմբ», որը խանգարում է փնրտող միջոցներին իր բազմազան կապերով։ Փնտրվող նյութերի պատասխաններում Վիքիփեդիայի հոդվածները երբեմն կլինեն առաջնակարգ։

[խմբագրել] Քույր նախագծեր

Wikipedia has the following sister projects as part of the Wikimedia family:

  • Wiktionary, a free dictionary project
  • Wikibooks, a free textbook project
  • Wikiquote, a free encyclopedia of quotations
  • Wikisource, a multilingual repository of free source texts
  • Wikimedia Commons, a shared media respository
  • Wikinews, a free news source

There are many other conceptually related projects, including Wikitravel.

[խմբագրել] Նյութերը վերցված են

[խմբագրել] Առաջարկվում է ընթերցել նաև

• Wikipedia: Introduction (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Introduction) • Wikipedia: Frequently Asked Questions (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:FAQ) • Wikipedia: Press releases (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Press_releases) • Wikipedia: Size comparisons (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Size_comparisons) • Wikipedia: Statistics (http://en.wikipedia.org/wikistats/EN/Sitemap.htm) • Wikipedia: Why Wikipedia is not so great (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Why_Wikipedia_is_not_so_great)

Այլ լեզուներով


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -