Իսպաներեն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպաներենը (իսպաներեն` español [էսպանյոլ], castellano [կաստեյանո]) հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական խմբի արևմտա-իտալական ճյուղին պատկանող լեզու է, որը ծագել է Իսպանիայի հյուսիսային շրջանում: Այն պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Իսպանիայում, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում (Արգենտինա, Բելիզ, Բոլիվիա, Գվատեմալա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Էլ Սալվադոր, Կոլումբիա, Կոստա Րիկա, Կուբա, Հոնդուրաս, Մեքսիկա, Նիկարագուա, Չիլի, Պանամա, Պարագվայ, Պերու, Պուերտո Րիկո, Վենեսուելա, Ուրուգվայ) և Հասարակային Գվինեայում: Իսպաներենը մայրենի լեզու է հանդիսանում 364 միլիոն մարդու համար, իսկ ընդհանուր հաշվով իսպաներեն խոսում է 400–480 միլիոն մարդ, ինչը նրան դնում է երկրորդ-երրորդ տեղում (չինարենի Մանդարին բարբառից ու անգլերենից հետո):
[խմբագրել] Բաշխվածությունն ըստ երկրների
Այբբենական կարգով | Ըստ իսպաներենի բնիկ կրողների թվի |
---|---|
|
|
Դժվար է որոշել իսպանախոսների ճշգրիտ թիվը, քանզի իսպաներենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տված երկրներում ապրող ոչ բոլոր մարդիկ են խոսում այդ լեզվով. Պետք է նշել նաև, որ ԱՄՆ-ում ապրող իսպանախոսների մեծամասնությունը խոսում է նաև անգլերեն: |
Անգլերեն Վիքիփեդիայում մանրամասն հոդված կա իսպաներենի և լեզվաբանական առանձնահատկությունների մասին: