Վենեսուելա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
República Bolivariana de Venezuela
Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն
|
||||||
---|---|---|---|---|---|---|
|
||||||
Ազգային հիմն՝ Gloria al Bravo Pueblo «Փառք քաջ ժողովրդին» |
||||||
Մայրաքաղաք | Կարակաս |
|||||
Ամենամեծ քաղաք | մայրաքաղաք | |||||
Պետական լեզու(ներ) | իսպաներեն | |||||
Կառավարում | Դաշնակցային հանրապետություն | |||||
- | Նախագահ | Ուգո Չավես | ||||
Անկախություն | ||||||
- | Իսպանիայից | հուլիսի 5 1811 | ||||
- | Մեծ Կոլումբիայից | հունվարի 13 1830 | ||||
- | Ճանաչում | մարտի 30 1845 | ||||
Տարածք | ||||||
- | Ընդհանուր | 916,445 կմ² (33-րդ) 353,841 մղոն² |
||||
- | Ջրային (%) | 0.32 | ||||
Բնակչություն | ||||||
- | հուլիս 2007 նախահաշիվը | 27,730,469 (42-րդ) | ||||
- | 2001 մարդահամարը | 23,054,210 | ||||
- | Խտություն | 30.2 /կմ² (173-րդ) 77 /մղոն² |
||||
ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||||
- | Ընդհանուր | $176.4 միլիարդ (47-րդ) | ||||
- | Մեկ շնչի հաշվով | $8,900 (71-րդ) | ||||
Ջինի (2000) | 44.1 (միջին) | |||||
ՄԶՀ (2004) | 0.784 (միջին) (72-րդ) | |||||
Դրամական միավոր | Վենեսուելայի բոլիվար (VEB ) |
|||||
Ժամային գոտի | AST (UTC-4:30) | |||||
Ինտերնետ | .ve | |||||
Հեռախոսային կոդ | +58 |
Վենեսուելա՝ (իսպաներեն՝ Venezuela, ՄՀԱ՝ [/vɛn.ɛ.'zueɪ.lə/]) պետություն Հարավային Ամերիկայի հյուսիսում։ 1999-ից կոչվում է Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն։
Երկիրը պարունակում է ցամաքային շրջան ու բազմաթիվ կղզիներ Կարիբյան ծովում։ Սահամանակից է Գայանային՝ արևելքում, Բրազիլիային՝ հարավում և Կոլումբիային՝ արևմուտքում։ Կան զանազան փոքր կղզիներ հյուսիսում։ Վենեսուելան գտնվում է հասարակածի շրջակայքում, Հյուսիսային կիսագնդում։
Վենեսուելան Իսպանիայի նախկին գաղութներից մեկն է։ Ունի հողային վեճեր Գայանայի հետ, և նախապես ուներ վեճեր Կոլումբիայի հետ՝ Վենեսուելայի ծոցի նկատմամբ։ Այժմ Վենեսուելան ճանաչված է իր քարյուղի և իր բնական բազմազանության և գեղեցկության շնորհիվ։
Բնակչության քաղաքակենտրոնության առումով Վենեսուելան գրավում է առաջին տեղերից մեկը Լատինական Ամերիկայում։ Վենեսուելացիների մեծամասնությունը բնակվում է քաղաքներում, երկրի հյուսիսում։ Կարակասը երկրի ամենախոշոր քաղաքն է։ Այլ կարևոր քաղաքներն են՝ Վալենսիա, Մարակաիբո, Սյուդադ Գայանա, և այլն։