Արքիմեդ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքիմեդը /մթա 287-212թթ./ ծնվել է Սիցիլիա կղզու Սիրակուզի քաղաքում։ Նրա հայրը՝ Ֆիդին, մաթեմատիկոս էր և աստղագետ։ Հավանաբար նա էր ազդեցություն թողել Արքիմեդի դեռևս մանկուց գիտական հետաքրքրությունների վրա։ Լեգենդները պատմում են, որ Արքիմեդը մոռանում էր սնվելու մասին, երկար ժամանակ չէր լողանում և պատրաստ էր գծագրելու ամենուրեք. փոշու մեջ, ավազի վրա, մոխրի մեջ, նույնիսկ իր սեփական մարմնի վրա։ Մի անգամ լողանալու ժամանակ նրա մոտ հանկարծ միտք է ծագում այն հրող ուժի մասին, որը բեռնում է մարմինը հեղուկի միջոցով և, մոռանալով ամեն ինչի մասին, մերկ, վազում է Սիրուկազի փողոցով հաղթական աղաղակելով. «Էվրիկա»/Ես գտա/։
Արքիմեդը բազմաթիվ բացահայտումների հեղինակ է, հանճարեղ գիտնական, հայտնի ողջ հունական աշխարհում ի շնորհիվ շատ մեխանիկական կոնստրուկցիաների. դաշտերի ոռոգման մեքենաների, ջրամբարձ մեխանիզմների, լծակների համակարգերի, մեծ ծանրություններ բարձրացնելու ճախարակների /վերամբարձ կռունկներ/, զինվորական մետաղական ապարատների։ Նա կառուցել է լծակների մի այնպիսի համակարգ, որի օգնությամբ մի մարդ կարողացավ ջուրը իջեցնել «Սիրակոսիա» հսկա նավը։
«Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը» այս թևավոր խոսքը Արքիմեդի մտքերից է։ Արիքմեդը մահացել է հռոմեական զորականի սրի հարվածից։ Նա խորասուզված էր աշխատանքով և չէր նկատել, որ քաղաքը գրավված էր հռոմեացիների կողմից։ Երբ զինվորը հայտնվում է նրա մոտ և պահանջում, որ նա անհապաղ ներկայանա Մարցելիին, Արքիմեդը կնճռոտվում է, աչքը գծագրից չբարձրացնելով, թափ է տալիս ձեռքը և մռթմռթում. «Մի՛ խանգարի, ես հաշվում եմ»։ Զինվորը հանում է սուրը և սպանում նրան։ Իր շիրմաքարին Արքիմեդը ավանդել էր քանդակել գունդ և գլան՝ երկրաչափական նրա բացահայտումների սիմվոլները։ Տարիներ հետո շիրմաքարը ծածկվում է խոտով և այդ մասը շատ շուտով մոռացվում է։ Եվ միայն իր մահվանից 137 տարի հետո Ցիցերոնը Սիրակուզիյում փնտրում և գտնում է այդ շիրմաքարը, որը ժամանակի ընթացքում մաշվել էր, իսկ հետո շիրմաքարը կորում է, արդեն ընդմիշտ։ Արքիմեդը կատարել է շատ ու շատ հայտնագործություններ։
Անկյունը երեք հավասար մասերի բաժանելու առաջադրանքը առաջացել է ճարտարապետական և շինարարական տեխնիկայի անհրաժեշտությունից։ Աշխատանքային գծագրությունների ժամանակ տարբեր տեսակի զարդաքանդակների, բազմանիստ սյունաշարերի, ճարտարապետական շինարարության, տաճարների արտաքին և ներքին ձևավորման համար ճարատարապետները, նկարիչները հանդիպում էին խնդիրների, որի յուրահատուկ ու միևնույն ժամանակ չափազանց հասարակ լուծումը տվեց Արքիմեդը՝ անկյունը բաժանելով 3 հավասար անկյունների։