Թյուրքական լեզվախումբ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թյուրքական լեզվախումբ` ընդհանուր ծագում ունեցող լեզուների խումբ ալթայան լեզուների ընտանիքից։
Բաժանվում է մի շարք ենթախմբերի։ Թյուրքական լեզվախմբի կենդանի լեզուներին են՝
Ենթախումբը և լեզուները | Խոսողների թիվը | Տարածման երկրները |
---|---|---|
Բուլղար-խազարական ենթախումբ | ||
Չուվաշերեն | 1,3 մլն. | Ռուսաստան |
Ղփչաղական ենթախումբ | ||
Բաշկիրերեն | 1.380.00 | Ռուսաստան, Ղազախստան, Ուզբեկստան |
Թաթարերեն | 5,3 մլն. | Ռուսաստան, Ուզբեկստան, Ղազախստան |
Կարաիմերեն | 3.500 | Ուկրաինա, Լիտվա, Լեհաստան |
Կարակալպակերեն | 412.000 | Ուզբեկստան, Ղազախստան, Աֆղանստան |
Կարաչայ-բալկարերեն | 303.000 | Ռուսաստան, Թուրքիա |
Կումիկերեն | 450.00 | Ռուսաստան |
Ղազախերեն | 12 մլն. | Ղազախստան, Չինաստան, Ռուսաստան |
Ղրիմի թաթարերեն | 400.000 | Ուկրաինա, Ուզբեկստան, Թուրքիա |
Ղրղզերեն | 5,1 մլն. | Ղրղզստան, Չինաստան, Ռուսաստան |
Նողայերեն | 90.000 | Ռուսաստան |
Օղուզական ենթախումբ | ||
Ադրբեջաներեն | 23-28 մլն. | Իրան, Ադրբեջան, Վրաստան |
Աֆշարերեն | 300.000 | Աֆղանստան, Իրան |
Գագաուզերեն | 150.000 | Մոլդովա, Ուկրաինա, Ռումինիա |
Թուրքերեն | 76 մլն. | Թուրքիա, Կիպրոս, Բուլղարիա |
Թուրքմեներեն | 6,5 մլն. | Թուրքմենստան, Իրան, Աֆղանստան |
Խորասանի թյուրքերեն | 400.000 | Իրան |
Կաշկայերեն | 1,5 մլն. | Իրան |
Սալարերեն | 50.000 | Չինաստան |
Ույղուրական ենթախումբ | ||
Ուզբեկերեն | 32 մլն. | Ուզբեկստան, Ղրղզստան, Աֆղանստան |
Ույղուրերեն | 10 մլն. | Չինաստան, Ղազախստան |
Սիբիրյան ենթախումբ | ||
Ալթայերեն | 500.000 | Ռուսաստան, Մոնղոլիա, Չինաստան |
Դոլգաներեն | 4.800 | Ռուսաստան |
Խակասերեն | 52.000 | Ռուսաստան |
Յակուտերեն | 444.000 | Ռուսաստան |
Շորերեն | 10.000 | Ռուսաստան |
Տոֆալարերեն | 300 | Ռուսաստան |
Տուվիներեն | 200.000 | Ռուսաստան, Մոնղոլիա |
Թյուրքական լեզվախմբին պատկանող մեռյալ լեզուներից են՝
- Խազարերենը
- Հին ույղուրերենը
- Հոներենը
- Ղփչաղերենը
- Չաղաթայերենը
- Պեչենեգերենը
- Պոլովեցերենը
- Վոլգայի բուլղարերենը
- Օղուզերենը
- Օսմանական թուրքերենը
[խմբագրել] Դասակարգում
Թյուրքական լեզվախմբի դասակարգումը տարակարծիքների առարկա է լեզվաբանությունում։ Ամենաընդունված և ավանդական դասակարգումն է թյուրքական և մոնղոլական լեզվախմբերի միավորումը մեկ ընդհանուր լեզվաընտանիքի մեջ (ալթայան լեզուներ)։