Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Linux — Վիքիփեդիա

Linux

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Linux
Տուքս պինգվինը, Linux միջուկի հմայիլը(տալիսմանը)
Տուքս պինգվինը, 1996 թվականին Լարրի էվինգի կողմից ստեղծված պատկերը, Linux-ի հմայիլն է.
ՕՀ ընտանիք։ UNIX-անման
Վերջին կայուն թողարկում։ 2.6.25 (Linux միջուկ) / Ապրիլի 17 2008
Միջուկի (Kernel)-ի տեսակը։ Մոնոլիտ միջուկ
Լիցենզիա: GNU General Public License
Կարգավիճակը: Արդի

Linux կամ GNU/Linux անվանում են ցակնացած UNIX-անման համակարգչային օպերացիոն համակարգ որը օգտագործում է Linux միջուկ (անգլ. kernel): Այդ օպերացիոն համակարգերը օգտագործում են նաև GNU նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային(սիստեմային) ծրագրերը։ Սովորաբար հակիրճության ինչպես նաև պատմական պատճառներից ելնելով, այդ օպերացիոն համակարգերը անվանում են ուղղակի Linux:

GNU/Linux oպերացիոն համակարգի մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք Linux-ը դարձնում են լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։

Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Linux-ը չունի ինչ-որ մեկ պաշտոնական տարածվող թողարկում։

Linux-ը ազատ ծրագրային ապահովման և բաց կոդով ծրագրերի ստեղծման ամենավառ օրինակն է։

Իսկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Linux-ը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են IBM, Sun Microsystems, Hewlett-Packard, Oracle, Novell, Inc., Dell և Red Hat դառնալով հայտնի ՕՀ սպասարկուների (անգլ. server) համար։ 2006 թ. աշնան տվյալներով [1], հոսթինգ տրամադրող ընկերությունների 10 սպասարկուներից 8 աշխատում էին Linux ՕՀ-ով։

KDE-ի սեղանը SUSE Linux-ում։
KDE-ի սեղանը SUSE Linux-ում։

Linux-ը ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր հիմնահարթակների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ։[2] Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսները, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը: Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Linux-ը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում։ [3]

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

[խմբագրել] GNU Նախագիծը

Ռիչառդ Ստոլլմենը, ազատ օպերացիոն համակարգի ստեղծման՝ GNU Նախագծի ստեղծողը։
Ռիչառդ Ստոլլմենը, ազատ օպերացիոն համակարգի ստեղծման՝ GNU Նախագծի ստեղծողը։

1983 թ, Ռիչառդ Ստոլլմենը հիմնադրել էր GNU Նածագիծը: Այդ նածագծի նպատակն էր ստեղծել ավարտուն POSIX-համատեղելի, UNIX-անման օպերացիոն համակարգ, կազմված միայն ազատ ծրագրային ապահովումից։

1990-ականների սկզբերին GNU-ն ստեղծել կամ հավաքել էր համակարգի անհրաժեշտ բաղադրամասերը՝ գրադարանները, կոմպիլյատորները, գրի (տեքստային) խմբագրիչները, UNIX-shell-ը, բայց պակասում էր հիմնական բաղադրիչը` kernel-ը, ՕՀ-ի միջուկը։ 1990 թ. GNU նածագիծը սկսեց աշխատանքներ Mach microkernel վրա հիմնված GNU Hurd միջուկը ստեղծելու ուղղությամբ, սակայն Mach-ի կառուցվածքի առանձնահատկությունները բերում էին դժվարությունների և գործընթացը դանդաղ էր առաջ գնում։ [4]

[խմբագրել] Linux-ի ծնունդը

Լինուս Տոռվալդս  - Linux միջուկի ստեղծողը.
Լինուս Տոռվալդս - Linux միջուկի ստեղծողը.

Այդ նույն ժամանակ, 1991 թ. մեկ այլ միջուկի վրա էին սկսվել աշխատանքները՝ Հելսիկնկիի Համալսարանի ֆին ուսանող Լինուս Տոռվալդսի կողմից։ Իսկզբանե Տոռվալդսը իր համակարգչի վրա օգտագործում էր Minix համակարգը, որն ստեղծել էր Էնդրյու Ս. Տանենբաումը իր ուսանողներին օպերացիոն համակարգերի նախագծումը դասավանդելու համար։ Սակայն Տանենբաումը չեր թույլատրում ուրիշներին փոփոխություն մցնել Minix-ի մեջ, ինչը և դրդեց Տոռվալդսին Minix-ի փոխարինումը ստեղծելուն։

Իսկզբանե Տոռվալդսը անվանում էր իր միջուկը "Freax" անգլերեն free - ազատ/անվճար և freak - խենթ բառերի միախառնումից, նրա վերջում ավելացնելով X տառը, ինչը հաճախ օգտագործվում էր UNIX-անման համակարգերի անվանումներում։ "Linux" անվանումը հորինեց Արի Լեմմկեն որը Ֆինական Համալսարանի Ցանցին պատկանող FTP սպասարկուի վարչապետն էր (FTP server administrator): Linux անվանումը նա հորինեց գրացուցակի (folder) համար, որտեղից Տոռվալդսի ստեղծած միջուկը առաջին անգամ հնարավոր դարձավ բեռնավորել (download)։

[խմբագրել] Արտասանությունը

Linux բառի ճիշտ արտասանությունը երկար ժամանակ քննարկվում էր[5]։ 1992-ին Տոռվալդսը բացատրեց, որ ինքը այն արտասանում է ինչպես՝ /ˈlɪnʊks/։ [6]

[խմբագրել] Անվանման հետ կապված տարաձայնությունները

Ազատ և բաց կոդով ծրագրաին ապահովման համայնքում (community) երկար տարիներ շարունակվում են քննարկումներն և վեճերը կապված անվամնան հետ։

Նույնպես Ռիչառդ Ստոլլմենն-ի կողմից հիմանդրված Ազատ Ծրագրային Ապահովման Հիմնադրամի (FSF- Free Software Foundation) կարծիքով, այդ օպերացիոն համակարգերը պետք է անպայման անվանվեն GNU/Linux[7], քանի որ նրանք հիմնված են GNU նախագծի շրջանակներում ստեղծված բազմաթիվ ծրագրերիի վրա, իսկ Linux-ը դա ընդամենը GNU օպերացիոն համակարգի միջուկի հնարավոր իրականացումներից մեկն է։ Այսպիսով Linux-ի վրա հիմնված ՕՀ-ները, նրանք դիտարկում են ինչպես GNU տարբերակ։ Բացի, թվարկված պատճառներից FSF-ը, բերում է, մի շարք այլ պատճառներ, օրինակ այն, որ ավելի լայն շրջանակներում և բիզնեսում տարածվելուց հետո, մոռացվելու է, որ Linux-ը համայնքի (community) աշխատանքի, համագործակցության և փիլիսոփայության արդյունք է։[8]

Լինուս Տոռվալդսը, ինքը գնտում է, որ անվանումը այդքան կարևոր չե, իսկ մարդկանց ՕՀ-ն GNU/Linux անվանել պարտադրելու գաղափարը, անվանում է անհեթեթ։[9]

Իրականում սակայն, պարզապես Linux անվանումը շատ ավելի լայն է տարածված լրատվամիջոցներում և մարդկանց միջև, իսկ GNU/Linux անվանումը, առօրյա կյանքում օգտագործում են, միայն սակավաթիվ էնտուզիաստները և շարժման փիլիսոփաները։ Նույնիսկ բազմաթիվ տարբերակների(distributive) պաշտոնական անվանման մեջ, բացակայում է "GNU" բառը։ Այստեղ միակ աչքի ընկնող բացառությունը Debian GNU/Linux դիստրիբյուտիվն է, որն պաշտոնապես ունի իր անվնաման մեջ GNU բառը։

Բազմաթիվ սկսնակների համար այս անվանման անորոշությունը խնդիրներ է առաջացնում։ Դեպքերի մեծամասնությունում, առօրեում, երբ ասում են Linux ինկատի ունեն GNU/Linux օպերացիոն համակարգերը, իսկ երբ խոսքը գնում է միջուկի մասին, դա հատուկ նշվում է՝ Linux միջուկ կամ Linux kernel: Գրականության մեջ, հեղինակները, խառնաշփոթից խուսափելու համար, նշում են, թե ինչ ինկատի ունեն Linux բառը գործածելիս։

[խմբագրել] Հեղինակային իրավունքները, լիցենզավորումը և Linux ապրանքանիշը


[խմբագրել] Ստեղծում

[խմբագրել] Համայնքը

[խմբագրել] Ծրագրավորումը Linux-ում

[խմբագրել] Տարածումը

[խմբագրել] Կառուցվածքը

[խմբագրել] Օգտագործողի միջներեսը

[խմբագրել] Գործածումը

[խմբագրել] Սեղանադիր համակարգիչներ

[խմբագրել] Սպասարկուներ և գերհամակարգիչներ

[խմբագրել] Ներդրված սարքեր

[խմբագրել] Հղումներ

  1. Rackspace Most Reliable Hoster in September. Netcraft (Հոկտեմբեր 7 2006). Վերստածվ է 2006-11-01.
  2. http://www.freeos.com/articles/4737/
  3. Burke, Steven (2006-03-20). Red Hat looks to boost channel sales. CRN. Վերստածվ է 2006-04-01.
  4. http://www.gnu.org/gnu/gnu-history.html
  5. List of words of disputed pronunciation. Վերստածվ է 2007-03-12.
  6. Կաղապար:Cite newsgroup Torvalds has made available an audio sample which indicates his own pronunciation, in English (/ˈlɪnʊks/) ─ How to pronounce Linux?. Վերստածվ է 2006-12-17. ─ and Swedish (/ˈlɪːnɤks/) ─ Linus pronouncing Linux in English and Swedish. Վերստածվ է 2007-01-20.
  7. Stallman, Richard (2007-03-03). Linux and the GNU Project. Free Software Foundation. Վերստածվ է 2007-03-12.
  8. Կաղապար:Cite web url=http://www.gnu.org/gnu/why-gnu-linux.html
  9. Կաղապար:Cite video

[խմբագրել] Արտաքին Հղումներ

  • Hyelinux - Լինուքս Հայերի համար
  • LUG.am - Հայկական Linux Օգտվողների Խումբ։
  • Kernel.org — Linux միջուկի վեբ կայքը։
  • Linux.org — պարունակում է բազմակողմանի և ծավալուն տեղեկություններ և ռեսուրսներ Linux-ի վերաբեյալ։
  • The Linux Documentation Project — HOWTO-եր, FAQ-եր և այլ ուղեցույցեր։
  • GNU.org — GNU նախագծի վեբ կայքը
  • FSF.org — Ազատ Ծրագրաին Ապահովման Հիմնադրամի վեբ կայքը
  • LinuxLinks.com - Linux Պորտալի կայքը
  • DistroWatch.com - Linux-ի Դիստիբյուտիվների Պորտալ, նորություններ, համեմատություն


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -