Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Ռայթ եղբայրներ — Վիքիփեդիա

Ռայթ եղբայրներ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրվիլ Ռայթ
Օրվիլ Ռայթ
Ուիլբուր Ռայթ
Ուիլբուր Ռայթ

Ռայթ եղբայրները` Օրվիլ Ռայթը (Օգոստոս 19 1871 - Հունվար 30 1948) և Ուիլբուր Ռայթը (Ապրիլ 16 1867 - Մայիս 30 1912) հայտնի են որպես գործնականորեն առաջին ինքնաթիռի նախագծողներ և կառուցողներ, առաջին օդից ծանր ղեկավարվող թռիչքի իրականացնողներ, ինչպես նաև ավիացիայում այլ կարևոր հայտնագործությունների հեղինակներ: Նրանց հաջողությունները, սակայն, մերժվել են շատ ազգերի և մարդկանց կողմից` այն ժամանակներից մինչև ներկա պահը:

Վաղ ավիատորների հայցերի հետ կապված կան շատ հակասություններ: Տես` առաջին թռչող մեքենա մանրամասների համար:

Բովանդակություն

[խմբագրել] Ծնունդ

Ռայթ եղբայրները հանդիսանում են Միլթոն Ռայթի (1828-1917) և Սյուզան Քեթրին Կյորների (1831-1889) զավակները: Ուիլբուր Ռայթը ծնվել է Միլվիլում (Ինդիանա նահանգ), 1867-ին: Օրվիլ Ռայթը ծնվել է Դայթոնում (Օհայո նահանգ), 1871-ին: Եղբայրները չեն ամուսնացել: Նրանց քույրը, Քեթրին Ռայթը (1874-1929), ամուսնացել է Հենրի Հեսկելի հետ:

[խմբագրել] Վաղ կարիերա և ուսումնասիրություններ

Ռայթ եղբայրները երկուսն էլ ստացել են բարձրագույն կրթություն, սակայն դիպլոմներ չեն ստացել: Մեծացել են Դայթոնում, որտեղ 1892-ին բացել են «Ռայթ Հեծանիվային Ընկերություն» հեծանիվների վերանորոգման, նախագծման և արտադրության ընկերությունը: Նրանք օգտագործում էին այս ընկերությունը թռիչքների նկատմամբ իրենց աճող հետաքրքրության ֆինանսական աջակցման համար: Հենվելով Սըր Ջորջ Քեյլիի, Օկտավ Չանյութի, Օտտօ Լիլիենթալի և Սեմյուել Փիերփոինթ Լենգլիի աշխատությունների վրա` նրանք 1899-ին սկսեցին իրենց մեխանիկական օդագնացության փորձարկումները: Եղբայրները կատարելագործեցին թռիչքի տեխնոլոգիաները` շեշտը դնելով ոչ թե շարժիչի ավելացված հզորության, այլ ինքնաթիռի ղեկավարելիության վրա: Նրանք մշակել են 3-առանցքյա ղեկավարման համակարգը և հիմք են դրել ինքնաթիռի ղեկավարման այնպիսի սկզբունքների, որոնք օգտագործվում են ավիացիայում մինչև այսօր:

Ռայթ եղբայրները սկզբնական շրջանում հիմնվել են իրենց ժամանակի գրականության վրա` ներառյալ Լիլիենթալի աղյուսակները, սակայն հայտնաբերելով, որ Սմաետոնի գործակիցը (փոփոխական ամբարձման և քարշի բանաձևում) սխալ է` ստեղծել են քամու կամուրջ` կառուցված իրենց աշխատակից Չարլի Թեյլորի կողմից և դրանում փորձարկել են 100-ից ավել թևերի ուրվագծեր` ի վերջո ստեղծելով օդի ճնշման և թևի ուրվագծի հարաբերության իրենց սեփական աղյուսակները: Նրանց աշխատանքներն ու նախագծերը հեծանիվների, մեխնիզմների, հեծանվային շարժիչների և հեծանիվ վարելու ընթացքում հավասարակշռության թեմաներով շատ կարևոր դեր են խաղացել մեխանիկական ինքնաթիռ ստեղծելու նրանց հետագա հաջողության ճանապարհին:

Ուսումնասիրությունների ընթացքում Ռայթ եղբայրները միշտ համատեղ են աշխատել, և նրանց ներդրումները ինքնաթիռի մշակման գործում անբաժանելի են: Քեթրինը մինչև իր ամուսնությունը նույնպես մասնակցել է վաղ օդապարուկների փորձարկումներին:

[խմբագրել] Թռիչքներ

[խմբագրել] Դեպի առաջին թռիչք

Առաջին թռիչք, Դեկտեմբեր 17, 1903.
Առաջին թռիչք, Դեկտեմբեր 17, 1903.

Ռայթ եղբայրների ավիացիոն հետազոտությունները նշանավոր էին նրանով, որ շեշտը դրվում էր ոչ թե պարզապես վերելքի և շարժիչ ուժի, այլ` նավիգացիոն ղեկավարման վրա: Այդ ուղղությունում նրանք առաջինը պատրաստեցին ճախրասավառնակներ (սկսած 1899-ից), օգտագործելով «թևի կորացում» կոչվող բարդ համակարգ: Եթե մի թևըբ ինչ-որ կերպ ճկվեր, ապա այն կընդուներ ավելի շատ ամբարձող ուժ, որը կբերեր ինքնաթիռի վերելքին: Եթե նրանք նաև կարողանային կառավարել թևերի ճկումը, դա թռիչքը շատ ավելի կհեշտացներ: Որպեսզի ճկումը հնարավոր լիներ առաջին ճախրասկավառակներով, նրանք ստիպված էին չամրացնել ճախրասկավառակը պահող առջևի և ետևի հենարանները: Ճկումը այնուհետև կառավարվում էր թևերի միջով անցնող պարանի միջոցով, որը ձգվում էր մինչև թռիչքի բռնակը և թույլ էր տալիս օդաչուին թեքել ինքնաթիռը աջ կամ ձախ բռնակը համապատասխան կերպով քաշելով:

1900 թ.-ին նրանք մեկնեցին Քիթի Հոուք, Հյուսիսային Կարոլինա շարունակելու իրենց օդագնացական աշխատանքը: Քիթի Հոուքը ընտրվել էր Ազգային եղանակային ծառայության օդերևութաբանի խորհրդով իր ուժեղ, հաստատուն քամիների և հեռավոր դիրքի համար, որը թույլ էր տալիս եղբայրներին աշխատել անդորրում, հեռու առաջին բարեհաջող օդից ծանր թռչող մեքենայի ստեղծման մրցակցությունից: 1900-ից մինչև 1902-ը ընկած ժամանակաշրջանում նրանք փորձարկումներ էին անում ճախրասկավառակների հետ Քիթի Հոուքում` յուրաքանչյուր տարի ստեղծելով նոր ճախրասկավառակ: Նրանց վերջին ճախրասկավառակը` 1902-ի Ռայթ Ճախրասկավառակը, ներմուծեց մեծ նորարարություններ թռիչքում, և եղբայրները դրանով կատարեցին ավելի քան 1000 բարեհաջող թռիչքներ: 1903թ.-ի Մարտի 23-ին նրանք դիմեցին լայնակի շարժման կառավարման տեխնիկայի և «Թևի ճկման» օգնությամբ պտույտի արտոնագրման համար (821,393 ԱՄՆ արտոնագիրը «Թռչող մեքենայի» համար տրվեց 1906թ. Մայիսի 23-ին): 1903-ի դրությամբ, Ռայթ եղբայրները հանդիսանում էին թերևս ամենահմուտ ճախրասկավառակային օդաչուները աշխարհում:

«Առաջին թռիչքը» պատկերող ԱՄՆ փոստային ծառայության դրոշմանիշ
«Առաջին թռիչքը» պատկերող ԱՄՆ փոստային ծառայության դրոշմանիշ

1903-ին նրանք կառուցեցին Ռայթ Ֆլայերը - հետագայում Ֆլայեր I (այսօր հայտնի որպես Քիթի Հոուք), քանդակեցին իրենց սեփական պտուտակները և վերցրին Դայթոնի իրենց հեծանիվների խանութում Թեյլորի կողմից պատրաստված հատուկ շարժիչը: Պտուտակները ունեին 80% օգտակար գործողության գործակից: Շարժիչը գերազանցում էր գործարանայիններին, ունենալով ցածր քաշ-հզորություն գործակից ինքնաթիռում օգտագործելու համար: (Զարմանալի չէ, որ շարժիչում օգտագործված շղթան հեծանիվի շղթա էր:)

Դրանից հետո, 1903թ.-ի Դեկտեմբերի 17-ին Ռայթերը օդ բարձրացան` երկուսն էլ 2 անգամ: Առաջին թռիչքը Օրվիլի կողմից, որը կազմեց 39 մետր 12 վայրկյանի ընթացքում, արձանագրվեց հայտնի լուսանկարում: Նույն օրվա 4-րդ թռիչքի ընթացքում, որը այդ օրվա միակ ղեկավարվող թռիչքն էր, Ուիլբուր Ռայթը թռչեց 279 մետր 59 վայրկյանի ընթացքում: [1].

Թռիչքներին ականատես եղան 4 փրկարարներ և մի գյուղացի տղա, և դա վիճելի է դարձնում այդ թռիչքի առաջին հրապարակավ թռիչքը լինելու փաստը: Տեղական թերթը ներկայացրել էր իրադարձությունը անճշտություններով: Միայն մեկ այլ թերթ` Չինչինատտի Ինքուաիրերն էր տպագրել նյութը հաջորդ օրը:

Ֆլայեր I-ի կառուցման ծախսերը 1000 դոլարից քիչ էին: Այն ուներ 12 մետր թևերի բացվածք, կշռում էր 340 կիլոգրամ և կրում էր 12 ձիաուժ (9կՎ) հզորությամբ 77 կիլոգրամ քաշով շարժիչ:

[խմբագրել] Առաջին թռիչքի հիշարժան կետերը

Ռայթ Ֆլայերի թռիչքը հիշարժան էր, որովհետև` 1) ինքնաթիռը թռչում էր իր սեփական հզորությամբ, առանց ձգողական ուժի օգնության; 2) թռիչքի տևողությունը ավելացվում էր ղեկավարման բռնակների ուղղակի, գիտակից և ակտիվ օգտաgործմամբ; 3) թռիչքը փորձնականորեն վերարտադրվել է նախօրինակի փութաջանորեն ստեղծված կրկնօրինակնով: Արժանահիշատակ է նաև այն փաստը, որ Ռայթ եղբայրները մանրամասն նկարագրել են թռիչքի այնպիսի սկզբունքներ (ներառյալ պտուտակների կառուցվածքը և աերոդինամիկան), որոնք նրանց նախորդող առաջատարները նկարագրել էին սխալ կամ չէին նկարագրել ընդհանրապես:

Կարևոր է նշել, որ իսկական Ռայթ Ֆլայերի մի քանի կրկնօրինակներ թռիչքային բնութագրերի բարելավման նպատակով ենթարկվել են ներկա աերոդինամիկայի գիտելիքներին համապատասխան ձևափոխությունների: Սակայն գոյություն ունի գոնե մեկ կրկնօրինակ, որը թռիչքներ է կատարել առանց ձևափոխությունների ենթարկվելու: Ռայթ Իքսփերիենս նախագիծը, սկզբնական Ֆլայերի բնագիր գծագրերով, լուսանկարներով և այլ նյութերով մանրամասն հետազոտություն է կատարել, և կարողացել է ճշգրտորեն վերարտադրել այն: Նախագծի նպատակը բնօրինակի ճշգրիտ կրկնօրինակի պատրաստումն էր, ստուգելու համար, թե արդյոք այն իսկապես կարող էր թռչել: Ինչպես պարզվեց` ինքնաթիռը իսկապես կատարեց մի քանի բարեհաջող թռիչքներ:


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -