Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Ավետարան ըստ Ղուկասի — Վիքիփեդիա

Ավետարան ըստ Ղուկասի

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն
Ղուկաս ավետարանիչ
Ղուկաս ավետարանիչ

Ղուկասը հույն բժիշկ էր, աշակերտել է Պողոս առաքյալին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ։

Ղուկասի Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես Իսրայելի և մանավանդ ամբողջ մարդկության Փրկչի։ Ավետարանի սկզբում կա մի երկար մուտք, որտեղ նկարագրված են Հովհաննես Մկրտչի ու Հիսուսի ծնունդների ավետումն ու ծննդյան հանգամանքները՝ Զաքարիայի օրհներգով, Մարիամի փառաբանական երգով, հրեշտակների օրհներգությամբ և Սիմեոն ծերունու օրհնաբանությամբ հանդերձ, որոնք հենց սկզբից մեզ են փոխանցում Ղուկասի Ավետարանի հիմնական պատգամը Քրիստոսի ստվածային ծագման և փրկության համաշխարհային նշանակության մասին։

Ղուկասի ավետարանում նաև հատուկ ձևով արտացոլված է Աստծու սերը, մանավանդ խոնարհ դասի մարդկանց նկատմամբ։ Այս Ավետարանը հաճախ կոչում են «Մեղավորի Ավետարան»։ Դա խոնարհների, աղքատների, զրկվածների, այրիների և օտարականների Ավետարանն է։ Այս Ավետարանը առավել ամբողջական կերպով տալիս է Հիսուսի կյանքի պատմությունը՝ սկսած Հովհաննես Մկրտչի ծնունդից մինչև Հիսուսի հարությունը։ Հեղինակի նպատակն է եղել Հիսուսի կյանքի դեպքերը պատմել կանոնավոր դասավորումով։ Իսկ Հիսուսի հարությունից հետո քրիստոնեության տարածման և զորացման պատմությունը նույն հեղինակը պատմում է «Առաքյալների գործերը» գրքում։

Հատկանշականն այն է, որ մի շարք դրվագներ և առակներ գտնում ենք միայն Ղուկասի Ավետարանում։ Այսպես, օրինակ, Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակների երգը, հովիվների այցը, պատանի Հիսուսը տաճարում, փարիսեցու և մաքսավորի, բարի սամարացու, անառակ որդու և այլ առակներ, Զակքեոսի և խաչված ավազակի դարձը և այլն։

ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  • Նախաբան (1.1-4)։
  • Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծնունդն ու մանկությունը (1.5-2.52)։
  • Հովհաննես Մկրտչի առաքելությունը (3.1-20)։
  • Հիսուսի մկրտությունն ու փորձությունը (3.21-4.13)։
  • Հիսուսի առաքելությունը Գալիլեայում (4.14-9.50)։
  • Հիսուսի երթը Գալիլեայից Երուսաղեմ (9.51-19.27)։
  • Վերջին շաբաթը Երուսաղեմում և նրա շրջակայքում (19.28-23.56)։
  • Հիսուսի հարությունը, հարությունից հետո երևալը և համբարձումը (24.1-53)։

[խմբագրել] Արտաքին Հղումներ

Ավետարան ըստ Ղուկասի


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -