USB ֆլեշ կրիչ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
USB ֆլեշ կրիչ շարժական արտաքին հիշողության սարք (պահոց) է, որը հիմնված է NAND տիպի ֆլեշ հիշողության վրա և ինտեգրացված USB 1.1 կամ 2.0 միջերեսի հետ։ Այն փոքրիկ, թեթև, շարժական և բազմաթիվ անգամներ գրելու-կարդալու ունակությամբ՝ ինֆորմացիա կրող սարք է, որը կարող է կրել մինչև 64 ԳԲ ինֆորմացիա։ Ֆլեշ կրիչը, արագ տիպի հիշողությամբ սարք է, որը ավելի հուսալի է, քան ճկուն մագնիսական սկավառակը (floppy)։ Ֆլեշ կրիչներում օգտագործվում է շարժական հիշողության սարքերի՝ USB Mass Storage ստանդարտը։
Սարքը օգտագործելու համար, օպերացիոն համակարգը պետք է ունենա USB Mass Storage և ֆլեշ քարտում օգտագործվող ֆայլային համակարգի դրայվերների ապահովում։ Mac OS X օպերացիոն համակարգի բոլոր տարբերակները ունեն USB Mass Storage սարքավորումների ապահովում։ Microsoft Windows XP, 2000 և ME ևս ունեն այսպիսի սարքերի ապահովում, սակայն Windows-ի բոլոր նախկին տարբերակները պահանջում են դրայվեր, որը, սովորաբար, տրամադրում է արտադրողը։ Linux միջուկում սպասարկումը ապահովված է սկսած 2.4 տարբերակից (2001):
[խմբագրել] Պատմություն
Ֆլեշ կրիչը ստեղծվել է 1998թ.-ին IBM-ի կողմից, որպեսզի փոխարինի ճկուն մագնիսական սկավառակները՝ ThinkPad գծի արտադրանքների համար։ Չնայած, որ IBM-ն է առաջին անգամ հայտարարել այս սարքի մասին, սակայն նրանք չեն արտոնագրել այն, և, հետագայում, պայմանավորվել են M-Systems-ի հետ, որպեսզի նրանք զարգացնեն և արտադրեն այդ սարքերը։ Այս սարքի և նրա հետ կապված մի քանի այլ արտոնագրեր, այժմ պատկանում է M-Systems ընկերությանը։
Առաջին ֆլեշ կրիչները արտադրվել են M-Systems-ի կողմից՝ «disgo» ապրանքանիշի տակ, հետևյալ տարողություններով՝ 8ՄԲ, 16ՄԲ, 32ՄԲ և 64ՄԲ։ Սրանք ներկայացվում էին հանրությանը, որպես «ճկուն մագնիսական սկավառակները վերացնողներ», և այդ նույն կառուցվածքով արտադրվել էին մինչև 256ՄԲ։ Սակայն, շուտով, ասիական արտադրողները սկսեցին արտադրել իրենց սեփական ֆլեշ կրիչները՝ Disgo-ից ավելի էժան գներով։
Ժամանակակից ֆլեշ կրիչներում կիրառվում է USB 2.0 միացում։ Սակայն, տվյալ պահին, նրանք չեն օգտագործում այդ միացման ամբողջ 480 ՄԲիթ/վ արագությունը՝ բուն ֆլեշ հիշողության անգամներ ավելի փոքր արագության պատճառով։