Վիկիպեդիա:Ցուցափեղկ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ցուցափեղկում» ներկայացված են այն հոդվածները, որոնք բարձր գնահատականի են արժանացել Վիկիպեդիայի մասնակիցների կողմից։ Լավագույն հոդվածները բովանդակալի են, անաչառ և հավաստի, պարունակում են ամենաթարմ տվյալները։ Այս հոդվածները գրված են գրագետ, մեծ ուշադրություն է հատկապես դարձված, որպեսզի նրանցում չլինեն տառասխալներ և լեզվային թերություններ։ Տվյալ պահին «Ցուցափեղկում» կան 0 օրինակելի հոդվածներ Ամեն ոք կարող է փորձել գրել օրինակելի հոդված կամ արդեն սկսված հոդվածը դարձնել այդպիսին։ Պարզաբանումների համար կարդացեք օրինակելի հոդված գրելու խորհուրդները։ Օգտակար կարող են լինել Ցուցափեղկի աստիճանները էջում մատնանշվող վեց քայլերը։ Բացի այդ, հոդվածը պետք է համապատասխանի որոշակի չափանիշերի։ Չափանիշերը կօգնեն ձեզ ստուգել ձեր հոդվածը։ Եթե ձեր հոդվածն արդեն ավարտուն տեսք ունի, և, եթե կարծում եք, որ այն իսկապես օրինակելի է, կարող եք այն ներկայացնել «Քննասենյակում»։ Միևնույն ժամանակ, եթե «Ցուցափեղկում» ներկայացված որևէ էջ, ըստ ձեզ, չի համապատասխանում պահանջներին, կարող առաջարկել «շնորհազրկել» այն։ Վերջնական որոշում «Քննասենյակում» կատարվում է քվեարկությամբ։ |
|||
|
|||
Հարգելի մասնակիցնե՛ր, ներկա դրությամբ «Ցուցափեղկում» ներկայացված հոդվածներ չկան։ Ձեր բոլորի ուշադրությունն ենք հրավիրում Լեռնային Ղարաբաղի մասին հոդվածի վրա, քանի որ այն հայերեն ամենաընդարձակ հոդվածներից է և «Ցուցափեղկում» առաջինը մուտք գործելու հիմնական հավակնորդը։
|