Սեպտեմբեր
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղապար:Սեպտեմբեր2008
Սեպտեմբերը աշնան առաջին ամիսն է, եզրափակում է ամառը։ Սկսվում է ոսկե աշունը՝ պարզ ու թափանցիկ երկնքով։
Ներկայիս տարվա բաժանումը ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Նա մեզ մոտ է եկել Հուլյան օրացույցի հետ, Հին Հռոմից։ Այդտեղից էլ եկել են ամիսների անունները։
Ինչպես հայտնի է, հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին, առաջինը այն ամիսն էր, որը հիմա կոչվում է մարտ ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով։ Այսինքն յոթերորդից մինչև տասներորդը ներառյալ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իհարկե, մարտը հաշվելով առաջին ամիսը։ Մնացած ամիսները վերանվանվեցին։
Սեպտեմբերը շարունակում է հաջորդ երեք ամիսների նման պահել թվային անվանումը. լատիներեն սեպտիմ՝ յոթ բառից է։
Հայկական տոմարում համընկնում է հոռի ամսվա հետ։