Մարտ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղապար:Մարտ2008
Մարտը գարնան առաջին ամիսն է, տարվա առավոտը։ Օրերը սկսում են շուտ լուսանալ, ուշ մթնել։ Արթնանում է բնությունը, որը կարծես թե բախտավորություն և ուրախություն է ճառագայթում, շոյում մեր հոգին։
Սակայն այս ամսվա անունը բնավ էլ սազական չի նրան։ Մարտ անունը կապված է Հին Հռոմի պատերազմի աստված Մարսի անվան հետ, որը շրջում է հրեղեն մարտակառքով։ «Մարսյան դաշտ» պատկերավոր արտահայտությունը ունի ռազմի դաշտ իմաստ։ Հին Հռոմում այսպես էր կոչվում Տիբրոս գետի ձախափնյա մասում գտնվող հրապարակը, ուր կատարվում էին ռազմական ու մարզական վարժություններ։ Այդպես է կոչվում նաև Փարիզի արևմտյան մասում գտնվող այն հրապարակը, որը իր ժամանակին ծառայել է զինվորակաև նպատակով։
Մինչև Գրիգորյան տոմարի գործածությունը մարտը եղել է հռոմեական օրացույցի առաջին ամիսը։
Հայկական տոմարում մարտը համընկնում է արեգ ամսի հետ։