Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Էվկլիդես — Վիքիփեդիա

Էվկլիդես

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էվկլիդես
Էվկլիդես

Էվկլիդեսը (հունարեն` Ευκλείδης Ք.Ա. 4-րդ կամ 3-րդ դար) հին հույն մաթեմատիկոս էր, ում աշխատություններն են կանգնած ժամանակակից երկրաչափության հիմքում։ Նա ծնվել է Աթենքում, Պտղոմեոս առաջինի ժամանակներում։ Թագավորի հրավերով Ալեքսանդրիա մեկնելուց հետո Էվկլիդեսը հիմնում է մաթեմատիկական դպրոց, երբ արդեն հույն մաթեմատիկոսները հավաքել էին երկրաչափական փաստերի հսկայական պաշար։ Սակայն այդ պաշարը դեռևս բավարար չէր դասավանդելու համար։ Այդ հանգամանքից ելնելով` Էվկլիդեսը գրում է իր առաջին աշխատությունը` «Սկզբունքները»։

[խմբագրել] Աշխատանքները

[խմբագրել] Սկզբունքները

«Սկզբունքները» (լատիներեն` Elementa) Էվկլիդեսի ամենակարևոր աշխատությունն է։ Այն կազմված է 13 հատորներից, որանցից առաջինն ամբողջովին նվիրված է եռանկյուններին և վերջիններիս հատկություններին, 2-րդում տրվում են բազմանկյունը հավասարամեծ քառակուսի դարձնելու մեթոդներ, 3-րդը շրջանագծերի մասին է, 4-րդը` ներգծյալ և արտագծյալ բազմանկյունների, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ գլուխներում բերվում է համեմատականությունների երկրաչափական շարադրանքը, 6-րդը նվիրված է նմանություններին, իսկ վերջին 3-ը` տարածաչափությանը։ «Սկզբունքները» ստացավ տրամաբանական այնպիսի շարադրանք, որն իր ապրած երկու հազարամյակներում ի զորու չեղավ գերազանցել ոչ ոք։ Այս աշխատությունն իր հազարամյակների պատմության ընթացքում ստացել է բազում մեկնաբանություններ, որոնցից առաջինը ներկայացնում է Հին Հունաստանում մաթեմատիկայի պատմական զարգացման կարևորագույն փաստերը։ Դարեր շարունակ «Սկզբունքները» եղել է երկրաչափության միակ դասագիրքն աշխարհում, իսկ այսօր, չնայած, որ սակավաթիվ երկրներում են դասավանդում այդ գրքով, երկրաչափության բոլոր դասագրքերի համքում շարունակում է կանգնել հենց «Սկզբունքները»։

[խմբագրել] Այլ աշխատանքները

Էվկլիդեսի գրչին պատկանում են մի շարք այլ աշխատություններ, որոնցից են.

  1. «Data»-ն, որը սերտ կապված է «Սկզբունքների» հետ.
  2. «Պատկերների բաժանման մասին», որից պահպանվել է միայն արաբերեն թարգմանության մի մասը, և որը պատմում է պատկերների` հավասար կամ տրված հարաբերությամբ 2 կամ ավելի մասերի բաժանման մասին.
  3. «Phaenomena»` նվիրված տարածական երկրաչափությանը և աստղագիտությանը։


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -