Կարլ Վեյերշտրաս
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեյերշտրաս Կարլ Թեոդոր Վիլհելմ (1815 - 1897)— գերմանացի մաթեմատիկոս, համարվում է ժամանակակից անալիզի հիմնադիրը։
Մյունխենի ԳԱ (1836), Բեռլինի ԳԱ (1856) և Փարիզի ԳԱ (1868) անդամ, ինչպես նաև Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1895)։
Ուսանել է մաթեմատիկա Քյոնինսբերգի համալսարանում, եղել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր 1856-ից։
Աշխատանքները նվիրված են մաթեմատիկական անալիզին, անալիտիկ ֆունկցիաների տեսությանը, դիֆերենցիալ երկրաչափությանը, գծային հանրահաշվին և վարիացիոն հաշվին։