Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Վասպուրական — Վիքիփեդիա

Վասպուրական

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Վասպուրական՝ նահանգ Մեծ Հայքում։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս–արևելքից՝ Սյունիք, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Ընդգրկում էր 35 գավառ։ Մ.թ.ա. IX դարից Վասպուրականի տարածքը մտել է Ուրարտու պետության մեջ, ունեցել է զարգացած արհեստագործություն և երկրագործություն։ Մ.թ.ա. VI դարից Վասպուրականի ամբողջ տարածքը մտել է Երվանդունի, մ.թ.ա. II դարից մինչև մ.թ. IV դարի վերջը՝ Արտաշեսյան, ապա Արշակունի հայկական թագավորությունների կազմի մեջ։ VII դ. Վասպուրականը դարձել է արաբաբյուզանդական ընդհարումների ռազմաբեմ։ Վասպուրականի նախարարները հարել են Թեոդորոս Ռշտունու գլխավորած ազատագրական շարժմանը և պահպանել իրենց ինքնավարությունը։ Արաբական խալիֆայության նկատմամբ դիմադիր դիրքորոշման պատճառով Վասպուրականի նախարարները ենթակվել են դաժան հաշվեհարդարի։ Ստեղծված ծանր պայմաններում Վասպուրականի նախարարական տները համախմբվել են հզոր Արծրունիների շուրջ։ 774-775–ին Վասպուրականի նախարարները՝ Արծրունիների գլխավորությամբ, պատորազմել են Արաբական խալիֆայության գերակշիռ ուժերի դեմ։ Չնայած պարտությանը և ծանր կորուստներին, Վասպուրականի իշխանությունը պահպանել է գոյությունը։ Ընդունելով հայ Բագրատունիների գերակայությունը՝ Վասպուրականի իշխանները վերակողմնորոշվել են դեպի արաբները։ IXդ. կեսին Արաբական խալիֆայությունը փորձել է ոչնչացնել Վասպուրականի իշխանությունը, ժամանակավորապես բռնագրավել նահանգի զգալի մասը, աքսորել շատ իշխանների։ Սակայն նվաճողները շուտով ծանր պարտություն են կրել նահանգի հայկական զորքից։ Մանազկերտի ճակատամարտ 1071–ում սելջուկյան թուրքերից բյուզանդական զորքի ծանր պարտությունից հետո նահանգն ընկել է սելջուկյան թուրքերի տիրապետության ներքո։ Վասպուրականի որոշ շրջաններում կիսանկախ վիճակում պահպանվել են Արծրունյաց տոհմի շառավիղները։ Այդ ժամանակաշրջանում Վասպուրական հասկացությունը տարածվել է միայն Վանա լճի ոլորտի և նահանգի հայաշատ շրջանների վրա։ XVIդ. դարձել է իրանա–թուրքական պատերազմների ռազմաբեմ։ 1639-ին Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված հաշտությամբ Վասպուրականի մեծ մասը բռնատիրել է Թուրքիան։ XVI-XIXդդ. Վասպուրականում շարունակել են գոյատևել հայ, քուրդ, ասորի ժողովրդների ինքնավար իշխանություններ ու համայնքներ։ Այդ երեք ժողովուրդները հաճախ միասնաբար պայքարել են իրանա–թուրքական բռնատերերի դեմ։ Չնայած օտար բռնակալության հարուցած խոչընդոտներին, Վասպուրականում զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստագործությունը և առևտուրը։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականի հայ բնակչության զգալի մասը ռուսական զորքի հետ գաղթեց Արևելյան Հայաստան։


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -