Թեոդորոս Ռշտունի
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդորոս Ռշտունի, Հայոց իշխան, զորավար, ազատագրական պայքարի առաջնորդ։ Սասայան արքունիքի համաձայնությամբ 628–ին նշանակվել է Մարզպանական Հայաստանի սպարապետ։ 3-634–ից վարել է նաև Հայոց մարզպանի պաշտոնը։ Մարզպանական Հայաստանի անկախանալուց հետո Թեոդորոս Ռշտունին իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը։ Հայ նախարարների աջակցությամբ միավորել է նաև Բյուզանդիային ենթակա Հայաստանը։ 639–ին միավորված Հայաստանը փաստորեն հռչակվել է ինքնուրույն իշխանություն, որի առաջին իշխանն է դարձել Թեոդորոս Ռշտունին։ Նա ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել թշնամուն։ Բյուզանդական կայսրության նոր խարդավանքները դիմակայելու համար Թեոդորոս Ռշտունին իր շուրջն է համախմբել Հայոց, Աղվանից և Քարթլիի իշխող վերնախավերին, դիվանագիտական հմտությամբ բանակցել և 652–ին համեմատաբար ձեռնտու պայմանագիր է կնքել Ասորիքի արաբական կառավարիչ Մոավիայի հետ։ Ճանաչելով խալիֆայության գերիշխանությունը՝ Թեոդորոս Ռշտունին 3 տարով երկրում թեթևացրել է հարկավճարումը, պահպանել հայոց այրուձին և ինքնուրույնությունը կառավարման բոլոր հարցերում։ Հիվանդության պատճառով առժամանակ մեկուսացել է քաղաքական կյանքից։ Գլուխ բարձրացրած կենտրոնախույս և բյուզանդամոլտարրերին հնազանդեցնելու պատրվակով արաբական զորքերը գրավել և կողոպտել են Հայաստանը։ 652–ին պայմանագիրը վերահաստատելու հույսով՝ Թեոդորոս Ռշտունուն 1800 հայ մեծատոհմիկ պատանդների հետ մեկնել է Դամասկոս։ Սակայն երկարատև հիվանդությունից հյուծված նա այնտեղ շուտով վախճանվել է։ Նրա դին տեղափոխվել է հայրենի երկիր և թաղվել տոհմական գերեզմանատանը։