Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Տուրուբերան — Վիքիփեդիա

Տուրուբերան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՏուրուբերանՄեծ Հայքի չորրորդ նահանգը։ Արևմուտքից սահմանակից էր Ծոփք և Բարձր Հայք, հյուսիսից՝ Այրարատ, արևելքից՝ Վասպուրական, հարավից՝ Մոկք և Աղձնիք նահանգներին։ Տուրուբերանը վարչականորեն բաժանվում էր 16 գավառի։

Տուրուբերանը Սելևկյանների տիրապետության վերջին շրջանում մտել է Մեծ Հայքի սատրապության մեջ, այնուհետև եղել է Մեծ Հայքի թագավորության կենտրոնական նահանգներից։ Տուրուբերանի տարբեր գավառներում հնում Իշխել են Սլկունիները, Մամիկոնյանները, Մանդակունիները, Ապահունիները, Բզնունիները, Գնունիները, Խորխոռունիները։ 7-րդ դարում Տուրուբերանը ասպատակել են արաբական նվաճողները։ 8-9-րդ դարերում Տուրուբերանի տարածքում հաստատվել են արաբական ցեղեր։ Վերացվել է Աղբիանոսյան տան իշխանությունը։ Վերացել է Ապահույաց տոհմը, իսկ Գնունիները անցել են Տայք։ 9-րդ դարում Տուրուբերանը վարչա–քաղաքական տեսակետից բաժանվել է երեք մասի՝ Տարոնի իշխանություն, Կայսիկների ամիրայություն և Խութ։ Բյուզանդական կայսրությունը 10-րդ դարի 2-րդ կեսին զավթել է Տուրուբերանը։ 1064–ին Տուրուբերանը զավթել են սելջուկյան թուրքերը, և մինչև 13-րդ դարի սկիզբն այն եղել է սելջուկյան Շահի Արմենների սուլթանության կազմում։ 13-րդ դարի սկզբին հայ–վրացական միացյալ ուժերը՝ Զաքարյանների գլխավորությամբ, ազատագրել են Տուրուբերանի հյուսիսային գավառները։ 13-14-րդ դարերում. Տուրուբերանը ասպատակել են թաթար–մոնղոլական և թուրք հրոսակ ցեղերը։ 1555–ին և 1639–ին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տուրուբերանը զավթել է Օսմանյան սուլթանությունը։ 16-17-րդ դարերոին թուրք–պարսկական պատերազմների ժամանակաշրջանում Տուրուբերանը բազմիցս կողոպտվել, ավիրվել և ամայացել է։ Չնայած այդ ամենին, ընդհուպ մինչև 1914–18–ի առաջին համաշխարհային պատերազմը, Տուրուբերանի հիմնական բնակիչները եղել են հայերը։ 20-րդ դարի սկզբին Տուրուբերանի տարածքը մտել է հիմնականում Բիթլիսի և Էրզրումի վիլայեթների մեջ։

Այլ լեզուներով


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -