Սեյսմալոգիա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյսմալոգիան գիտություն է երկրաշարժերի մասին, հայերեն թարգմանվում է որպես երկրաշարժագիտություն:
Առավել հզոր երկրաշարժերի մեծ մասը սալերի սահմանագծերին Է տեղի ունենում, թեև դրանցից շատերն առաջանում են մայրցամաքային սալերի կենտրոնում: Երկրաշարժերի մեծ մասը մարդիկ չեն զգում: Երկրաշարժին նախորդում Է լարվածության կուտակումը ապարներում: Լարվածությունն առաջանում Է սալերի շարժման հետևանքով, լինի դա մեկի սահքը մյուսի նկատմամբ, թե միայն մեկի սալաենթաշարժը երկրակեղևի տակ: Այն պահին և այն վայրում, ուր լարվածությունը գերազանցում Է ապարի ամրությանը, ճեղքվածք Է առաջանում: Այն ձգվում Է ապարի լարված հատվածով, և Էներգիան երկրաշարժային ալիքներով տարածվում Է բոլոր ուղղություններով։ Երկրաշարժի ցնցումները չափելու համար օգտագործվող ցնցագրերը (սեյսմոգրաֆները) չափազանց զգայուն սարքեր են, որոնք ի վիճակի են գրանցելու երկրագնդի հեռավոր ծայրերից եկող երկրաշարժի ալիքները: Ցնցագրերի գրանցումների հիման վրա երկրաշարժագետները որոշում են երկրաշարժի ծագման վայրը (Էպիկենտրոնը) և դրա ուժը (ուժգնությունը՝ ըստ Ռիխտերի սանդղակի): Երկրաշարժի ինտենսիվության մասին (ըստ Մերկալիի սանդղակի) դատում են ելնելով ականատեսների վկայություններից և շինությունների կրած փոփոխությունից:
[խմբագրել] ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ
ճապոնիան գտնվում է քայքայվող սալային եզրագծի վրա, այդ իսկ պատճառով հաճախակի են հրաբխային ժայթքումներն ու հզոր երկրաշարժերը: Տարածքը շեշտակի բարձրանալով առաջացնում է լեռներ, որոնք հետագայում արագորեն ենթարկվում են էրոզիայի: Հետևաբար ճապոնացիները մշտապես ականատես են իրենց երկրի բնապատկերների շարունակական փոփոխությանը:
[խմբագրել] ԳՐԱՆՑՈՒՄԸ
Առաջին ցնցագրերը բաղկացած էին մի սարքից, որը որսում էր ցնցումները: Բացի այդ, անհրաժեշտ էր գրանցել, թե ժամանակի որ պահին Է եղել առաջին ցնցումը և ցնցումների տևողությունը: Ցնցագրի աշխատանքի սկզբունքն այն է, որ գրանցող մասը ցնցվում Է Երկրի հետ, իսկ սարքի զանգվածեղ մասը մնում Է անշարժ: Որոշ հին սարքերում այդ հսկա զանգվածի քաշը հասնում Էր մի քանի տոննայի: ժամանակակից սարքը Էլեկտրոնային Է և փոքր: