Ռադոն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադոն - քիմիական տարր է որի նշանն է Rn և ատոմային թիվը՝ 86 պարբերական աղյուսակում։ Ռադոնը որպես առանձին քիմիական տարր հայտնաբերվել է 1900 թվականին Ֆրիդրիխ Էռնստ Դոռնի կողմից և սկզբնական շրջանում անվանվել է էմանացիա։ 1908 թվականին Ուլիամ Ռամսելը և Ռոբերթ Գրեյը այն անվանեցին նիտոն (Nt)։ Այն ռադոն անվամբ սկսել է կոչվել 1923 թվականից սկսած։ Ռադոնն իրենից ներկայացնում է անհոտ, անհամ, անտեսանելի իներտ գազ, որի խտությունը զերո աստիճանում (ըստ Ցելսիուսի) մոտ ութ անգամ մեծ է օդի խտությունից։ Բնության մեջ ռադոնը հանդես է գալիս երեք իզոտոպների տեսքով.
- ռադոն 222Rn
- տորոն 220Rn
- ակտինոն 219Rn
[խմբագրել] Ռադոն
Ռադոնը՝ 222Rn առաջանում է ուրան 238U–ի ռադիոակտիվ ընտանիքում, ռադիումի 226Ra տրոհման արդյունքում։ Նրա կիստրոհման պարբերությունը համեմատած իր "քույր" իզոտոպների հետ ամենամեծն է՝ 3.825 օր։ Հետևաբար, գիտական ուսումնասիրությունների տեսակետից ամենամեծ հետքրքրություն ներկայացնողը հենց ռադոն 222Rn–ն է։ Այն հայտնի է որպես երկրաշարժերի կանխատեսման հնարավոր նախանշաններից մեկը։ Որոշ գիտնականների կարծիքով երկրաշարժերի ռադոնային նախանշանի սեյսմիկ իրականացման (երկրաշարժերի կանխատեսման) հավանականությունը Հայաստանի տարածքի համար ամենաբարձրերից մեկն է։ Հայտնի է նաև ռադոնի վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, այն կարող է թափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով, որից հետո նրա տրոհման արդյունքում առաջացած դուստր իզոտոպները կարող են հանդիսանալ ուռուցքահարուցիչ («ռակ») միջոց։ Այդ տեսակետից առավել վտանգավոր են համարվում շենքերի նկուղներն ու առաջին հարկերը, առավել ևս եթե դրանք պարբերաբար չեն օդափոխվում։ Ռադոնի առկայությունը մեր բնակարաններում բացատրվում է նրանով, որ ցանկացած նյութ իր մեջ պարունակում է ռադիոակտիվ մասնիկներ, հետևաբար այն շինարարական նյութերը, որոնք չեն անցել համապատասխան հետազոտությունները, կարող են շատ դեպքերում իրենց մեջ պարունակել անթույլատրելի բարձր աստիճանի ռադիոակտիվ նյութեր (226Ra), որոնք էլ կհանդիսանան ռադոնի «անսպառ» աղբյուր։ Ռադոնի և տորոնի գլխավոր աղբյուր են հանդիսանում ապարները և գրունտերը։ Նրանց կոնցենտրացիան տվյալ կետում ֆունկցիա է.
- Ռադիումի կոնցենտրացիայից ու բաշխվածությունից
- Գրունտի ֆիզիկո–քիմիական պարամետրերից
- Գրունտից դեպի բիոսֆերա ռադոնի տեղափոխումից
- Գրունտի խորը շերտերից ռադոնի արտազատումից
- Ռադոնի կիսատրոհման ժամանակից
[խմբագրել] Տորոն
Տորոնը՝ 220Rn առաջանում է թորիումի՝ 230Th ռադիոակտիվ ընտանիքում։ Նրա կիսատրոհման պարբերությունը 55,6 վայրկյան է: Ուսումնասիրվում է ռադոնի հետ միասին։
[խմբագրել] Ակտինոն
Ակտինոնը՝ 219Rn առաջանում է ուրան 235U–ի ռադիոակտիվ ընտանիքում։ Նրա կիստրոհման պարբերությունը 3,96 վայրկյան է։ Համարյա հետաքրքրություն չի ներկայացնում՝ կարճ կյանք ունենալու պատճառով։