Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Գրիգոր Լուսավորիչ — Վիքիփեդիա

Գրիգոր Լուսավորիչ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրիգոր Լուսավորիչ
Գրիգոր Լուսավորիչ

Գրիգոր Լուսավորիչ, (մոտ 239-325), հայ եկեղեցա–քաղաքական գործիչ, Հայոց եպեսկոպոսապետ՝ 302–ից։ Անակի մանկանը փրկելով Արշակունիների վրեժխնդրությունից՝ ստնտու Սոփրիան և ոմն Եվթաղ նրան փախցրին Կապադովկիայի Կեսարիա քաղաքը։ Այստեղ նա մկրտվեց քրիստոնյա, կրթվեց և դաստիարակվեց Փիրմիլիանոս եպիսկոպոսի մոտ։ Չափահաս դառնալով, ամուսնացավ Դավիթ անունով իշխանի դստեր՝ Մարիամի հետ, ունեցավ երկու զավակ։ Շուտով Մարիամը կրտսեր որդի Արիստակեսի հետ մտավ կուսանոց, իսկ ավագ որդի Վրթանեսին տալով խնամատուն, Գրիգոր Լուսավորիչը 287–ին քարոզչական առաքելությամբ վերադարձավ Մեծ Հայք։ Գրիգոր Լուսավորիչը կարողացավ Տրդատ Գ թագավորի արքունիքում դառնալ պալատական պաշտոնյա և քրիստոնեական ուսմունքի համար հող նախապատրաստել Վաղարշապատ մայրաքաղաքում։

Հռոմի Դիոկղետիանոս կայսեր օգնությամբ 287–ին Մեծ Հայքի թագավորության գահը բարձրացած Տրդատ Գ, իր հովանավորի օրինակով, սկզբում հալածեց քրիստոնյաններին՝ իբրև քաղաքական վտանգավոր ուժի, իսկ նրանց պարագլուխ Գրիգոր Լուսավորիչին նետեց Արտաշատ քաղաքի Խոր Վիրապ կոչվող մահապարտների բանտը։ Սակայն շուտով համոզվելով, որ Հայսատանի նկատմամբ Հռոմը վարում է խարդախ ու զավթողական քաղաքականություն, Տրդատը հիասթափվեց նրա «դաշնակցությունից» և դադարեցրեց նաև քրիստոնյանների հալածանքները։ Երկու թշնամի տերությունների միջև գտնվող Տրդատը գերադասեց այդ ուժը ծառայեցնել սեփական պետության շահերին։ Քրիստոնեությունը, որը I-IIIդդ. Ասորիքից ու Փոքր Ասիայից ներթափանցել և տարածվել էր Հայաստանում, IIIդ. վերջին արդեն դադարել էր սոսկ ճնշվածների կրոն լինելուց։ 301–ին քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվեց պետական կրոն։ Նոր կրոնը բռնությամբ տարածվեց ժողովրդի մեջ և դարձավ իշխող դասակարգի գաղափարական զենքը։ Գրիգոր Լուսավորիչը 302–ի սկզբին 16 նախարարի ուղեկցությամբ և թագավորական հրովարտակով մեկնեց Կեսարիա, եպիսկոպոսների ժողովում Ղևոնդիոս արքեպիսկոպոսից ձեռնադրվեց Հայոց եպիսկոպոսապետ։ Գրիգոր Լուսավորիչը զորքի ուղեցությամբ կործանեց հայ հեթանոսական մեհյանները և հիմնեց եկեղեցիներ։ Համառ կռիվներից հետո նա կործանեց հայոց հեթանոսական կրոնի հինավուրց կենտրոն Աշտիշատ ավանի մեհյանը և տեղը հիմնեց Մայր եկեղեցին։ Մինչև 302–ի նոյեմբերը մնալով Տարոնում՝ Գրիգոր Լուսավորիչը գնաց Բագավան և այնտեղ մկրտեց Տրդատ արքային ու հայ ավազանու ներկայացուցիչներին։ Այնուհետև մկրտեց հայ ժողովրդին ու զինվորներին։ Հեթանոս հայոց Ամանորի մեծ տոնը Գրիգոր Լուսավորիչը վերափոխեց քրիստոնեական տոնախմբության։ Նույն ձևով հայ ազգային շատ սովորույթներ ներմուծվեցին քրիստոնեության մեջ։ Մեհյանների կալվածներն ու հարստությունները անցան եկեղեցուն։ Փավստոս Բյուզանդը վկայում է, որ Գրիգոր Լուսավորիչի կալվածների թիվը հասնում էր 15 գավառի։ Հետևելով քրմությանը, Գրիգոր Լուսավորիչը տոհմական ժառանգականության իրավունքը պահպանեց նաև հայ եկեղեցու վարչության մեջ։ Արիստակես որդուն ձեռնադրելով տեղապահն ու գահաժառանգը՝ Գրիգոր Լուսավորիչը հաստատեց իր տոհմի հոգևոր միապետության ժառանգական իշխանությունը, ստեղծեց եկեղեցական ֆեոդալական ամուր կազմակերպություն, որը ապահովված էր ոչ միայն սեփական կալվածքներով, այլև հարկեր էր գանձում ողջ երկրի աշխատավորությունից։ Գրիգոր Լուսավորիչը հիմնեց նոր դպրոցներ, որոնցում ուսուցումը տարվում էր նոր կրոնի պաշտոնական լեզուներով՝ հունարենով և ասորերենով։ Կյանքի վերջին տարիներին Գրիգոր Լուսավորիչը հայրապետական գործը հանձնելով Արիստակեսին՝ քաշվեց ճգնարան, ուր և վախճանվեց։ Մի քանի տարի անց նրա աճունը տեղափոխվեց և ամփոփվեց Թորդան գյուղում։ Հայոց եկեղեցին նրան դասեց ավագ սրբերի կարգը, նրա պատվին սահմանեց ամենայն հիշատակի օրեր։ Գրիգոր Լուսավորիչի անունով հայկակակն եկեղեցին կոչվում է Գրիգոր–լուսավորչական։


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -