Արմեն Շեկոյան
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Շեկոյան (ծնվել է Մարտի 23,1953, Երևան) ― հայ ժամանակակից գրող, բանաստեղծ և լրագրող է։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրույթուն
Արմեն Շեկոյանը ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հետագայում սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երեւանի բժշկական ինստիտուտում, «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչութությունում, ՀՀ Մշակույթի նախարարությունում։ Որոշ ժամանակ եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։
Արմեն Շեկոյանը ամուսնացած է և ունի երկու դուստր։
[խմբագրել] Ստեղծագործական աշխատանք
Արմեն Շեկոյանի բանաստեղծություններում բնորոշ է քաղաքային սլենգի օգտագործումը։
«Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է, որը մաս առ մաս տպվում է «Առավոտ» օրաթերթի կայքէջում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել է ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։
[խմբագրել] Պարգևներ
- Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ
- «Վլ. Մայակովսկու օրեր» անվան մրցանակ 1981 թ. Վրացական ՍՍՀ-ում անցկացվող Վլադիմիր Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնում
[խմբագրել] Հրատատակված գրքերը
Մետաքսի ճանապարհ (պատմվածքների ժողովածու), Եր., 2004։ Երևան-հյուրանոց (բանաստեղծություններ), Եր., 2003։ Անտիպոեզիա (բանաստեղծություններ), Եր., 2000։ Շարունակելի