Ածուխ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ածուխն առաջանում է բույսերի մնացուկների կուտակումներից։ Սկզբում տեղի է ունենում տորֆագոյացում։ Միլիոնավոր տարիների ընթացքում մեծ ճնշման ու բարձր ջերմաստիճանների ներգործությամբ տորֆը փոխակերպվում է ածխի։
[խմբագրել] Հայկական լեռնախշարհի պաշարները
Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ածխի պաշարները սահմանափակ են, բացի այդ, հանքանյութի զգալի մասն ունի ցածր կալորիականություն։ Հայտնի են Օլթիի և Կարինի ածխի հանքավայրերը։ Ածխի տեղական նշանակության պածարներ կան նաև Ուրմիա և Վանա լճերի ավազանների ջրբաժանային լեռներում, Աղստև, Վեդի գետերի ավազաններում, Ջաջուռում։