Սերգեյ Փարաջանով
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ (Սերգո) Փարաջանով (հայերեն: Սարգիս Հովսեփի Փարաջանյան) (Հունվար 9, 1924, Թբիլիսի, Վրաստան ― Հուլիս 21, 1990, Երևան, Հայաստան), 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներից մեկը, Հայաստանի ժողովրդական արտիստ (1990), Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1990):
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է Թբիլիսիում, Վրաստան։ Ազգությամբ հայ Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենվառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թ. ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ:
Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:
Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թբիլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։
Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սուրեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։
Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ. նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։
Փարաջանովը մահացել է քաղցկեղից`1990 թվականի հուլիսին Երևանում:
[խմբագրել] Ֆիլմոգրաֆիա
- Փարաջանով Վերջին Գարուն (1992) («Խոստովանանք» )
- Աշուղ ղարիբ (1988) ... Հայտնի է նաև որպես «Աշիկ քերիբ (1988) (ռուսերեն)
- Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով (1985)
- Սուրամի ամրոցի լեգենդը (1984)
- Սայաթ-Նովա (1968) ... Հայտնի է նաև որպես «Նռան գույնը» (1968)
- Հակոբ Հովնաթանյան (1967)
- Մոռացված նախնիների ստվերներն(1964) ... Անգլերեն Shadows of Forgotten Ancestors (1967) (USA)
- Ծաղիկ քարի վրա (1962)
- Ուկրաինական ռապսոդիա (1961)
- Պերվի պարեն (1959)
- Դումկա (1957)
- Նատալյա Ուշվիհ (1957)
- Ոսկի ձեռքեր (1957)
- Անդրյուշա (1954)
- Մոլդավական հեքիաթ (1951)