Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Ջիֆենի ապրանքներ — Վիքիփեդիա

Ջիֆենի ապրանքներ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջիֆենի ապրանքներ (անգլերեն՝ Giffen goods) — ապրանքներ, որոնք չեն ենթարկվում «պահանջարկի օրենքին» այսինքն գների բարձրացմանը զուգընթաց ավելի շատ են գնվում։

Արտահայտությունը կիրառվում է Ռոբերտ Ջիֆենից հետո, որն այս երևույթն համարում էր «պահանջարկի օրենքի» ժխտում։ Այնուամենայնիվ Ջիֆենի ապրանքները ներկայումս դիտարկվում են որպես պահանջարկի վերլուծության հատուկ դեպք, այլ ոչ թե նրա ժխտում։ Ջիֆենի ապրանք կարող է լինել ոչ միայն հացը, այլև բնակչության աղքատ խավերի համար լայն սպառման ապրանքներ։ Օրինակ, ին՞չ տեղի ունեցավ ՀՀ–ում, երբ միանգամից բարձրացան հացի և կարտոֆիլի գները։ Պատկերացրեք աղքատ ընտանիքների վիճակը (իակ այդպիսիք մեզ մոտ կազմում են ընտանիքների առնվազն 3/4-ը), որոնք օգտագործում էին որոշ քանակությամբ հաց, կարտոֆիլ, միս և այլ ապրանքներ։ Նրանք սկսեցին ավելի շատ հաց և կարտոֆիլ գնել, իսկ ապա միայն հաց։ Ինչու՞, որովհետևւ նրանց եկամուտները այլևս թույլ չէին տալիս միս և այլ ապրանքներ գնել և ամբողջ եկամուտը նրանք ուղղում էին հաց և կարտոֆիլ գնելուն (իսկ ոմանք միայն հաց գնելուն)։ Հետևաբար մեծացավ այս ապրանքների սպառումը և գնորդների կախվածությունը դրանցից։

Ապրանքների սպառումը հետաքրքիր օրինաչափությամբ կախված է նաև եկամտի էֆեկտից (income effect) և փոխարինման էֆեկտից (substitution effect)։ Եթե ապրանքը ցածրորակ ապրանք է (inferior good), ապա նրա նկատմամբ պահանջարկը սպառողների հարստացմանը զուգընթաց ընկնում է։ Այսպիսի ապրանքների գնի բարձրացումը կարող է հանգեցնել նաև պահանջարկի բարձրացման, իսկ գնի ցածրացումը պահանջարկի իջեցման։ Օրինակ, հարուստ երկրների համար ցածրորակ ապրանքներ են հեծանիվը, ապխտած երշիկը, մարգարինը և այլն։

Փոխարինման էֆեկտի ժամանակ, երբ սպառողների եկամուտը մնում է հաստատուն, իսկ տվյալ ապրանքի գինը բարձրանում է, փոխարինող ապրանքների գինը մնալով նույնը փաստորեն դառնում է հարաբերականորեն էժան և սպառողները գնում են հենց այդ ապրանքները։ Իսկ երբ տվյալ ապրանքի գինը ընկնում է, իսկ փոխարինողներինը մնալով նույնը` հարաբերականորեն թանկանում, սպառողները սկսում են որպես փոխարինող գնել հենց տվյալ ապրանքը։ Եթե եկամտի էֆեկտը գործում է այնպես, որ պահանջարկի փոփոխությունները տեղի են ունենում նույն ուղղությամբ ինչ գների բարձրացումը, փոխարինման էֆեկտը պահանջարկի փոփոխությունները տանում է գնի փոփոխմանը հակառակ ուղղությամբ, և երբ առաջին էֆեկտը գերակշռում է վերջինին, ընդհանուր էֆեկտը լինում է այն, որ գումարային պահանջարկի փոփոխությունները տեղի են ունենում նույն ուղղությամբ, ինչ գների փոփոխությունները։ Սա այն հատուկ դեպքն է, որ բացահայտել է Ռ. Ջիֆենը։


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -