Յուրի Գագարին
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Ալեքսի Գագարին (ռուսերեն՝ Гагарин, Юрий Алексеевич; մարտի 9, 1934, գյուղ Կլեշինո, Գժատսկի մարզ, Սմոլենսկի շրջան ― † մարտի 27, 1968, գյուղ Նովոսելովի մոտ) ռուս տիեզերագնաց օդաչու, առաջին մարդը, ով տիեզերք թռավ։ Գնդապետ, խորհրդային հերոս (Ապրիլ 14, 1961)։
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1951 թ. գերազանց ավարտել արհեստավորների ուսումնարանը և Աշխատավոր երիտասարդների դպրոցը, 1955-ին Սարատովի ինդուստրիալ տեխնիկումը։ Այս տեխնիկումում սովորելիս արեց առաջին քայլերը ավիացիայում։ 1957 ավարտեց օդաչուների Վալերի Չկալովի անվան I Ռազմա-ավիացիոն ուսումնարանը և ծառայում էր կարմիրդրոշային հարավային ֆլոտի ոչնչացնող ավիացիայի բաժանմունքում։ 1960 թվականին Գագարինը, որպես ամենատաղանդավոր և արի ոչնչացնող օդաչուներից մեկը, ընդունվեց տիեզերագնացների խումբ։ 1968-ին գերազանց ավարտեց Ն. Ժուկովսկու անվան ռազմա-օդային ակադեմիան Մոսկվայում։
[խմբագրել] Թռիչքը
1961 թվականի ապրիլի 12-ին Գագարինը աշխարհում առաջինը թռավ երկրագնդին մոտ տիեզերային տարածություն տիեզերանավ-արբանյակ «Վոստոկ-1»-ով և 1 ժամ և 48 րոպեում պտտվեց երկրագնդի շուրջ։ Այն ժամանակ եղած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրեջք կատարել երկրի վրա և այդ պատճառով Գագաիրինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտայով անջատվեց տիեզերանավից և իջավ գետնին։ Այս փաստը երկար ժամանակ թաքցվում էր համաշխարհային հասարակությունից։ Թռիչքի հաջող ավարտից հետո Գագարինը կատարելագործում էր իր ունակությունները, սովորեցնում և մարզում էր տիեզերագնացներին, ղեկավարում էր տիեզերանավերի թռիչքները, դրա հետ միասին կատարում էր մեծ հասարակա-քաղաքական աշխատանք։ ԽՍՀՄ VI-VII բարձրագույն խորհրդի պատգամավոր էր, խորհրդային Կենտրոնական կոմիտեի անդամ էր։ 1966-ից աստրոնավտիկայի և տիեզերային տարածության ուսումնասիրության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ։ Պարգևատրվել է Լենինի և բազմաթիվ այլ երկրների բարձրագույն շքանշաններով։
Մահացել է ուսումնական թռիչքի ժամանակ Վլադիմիր շրջանի գյուղ Նովոսելովոյի մոտ։ Մահվան վերաբերյալ գոյություն ունեն մի քանի չփաստարկված տեսակետներ։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում։ Նրա հիշատակի անմահացման համար Սմոլենսկի շրջանի ք. Գժատսկը անվանվեց ք. Գագարին և նույն շրջանի Գժատսկի մարզին Գագարինի մարզ։
1968 թվականին Ավիացիայի միջազգային ֆեդերացիան (ՖԱԻ) Յ. Գագարինի անվան ոսկե մեդալ ստեղծեց։