Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Մկրտիչ Արմեն — Վիքիփեդիա

Մկրտիչ Արմեն

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մկրտիչ Արմեն (Մկրտիչ Գրիգորի Հարությունյան) (Դեկտեմբերի 27, 1906 - Դեկտեմբերի 22, 1972) ― բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։

Մկրտիչ Արմենը ծնվել է 1906 թ. դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի վիճակագրական դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում։ Ուսանել է նաեւ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։

1937 թ.-ին շատ հայ մտավորականների նման Մ.Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է եւ աքսորավայրում անցկացնում ութ ծանր ու ձիգ տարիներ։ 1945 թ. արդարացվում է եւ վերադառնում ստեղծագործական աշխատանքի։

Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։

Հարուստ եւ բազմաբնույթ է Մ. Արմենի ստեղծագործությունները։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երեւան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մ. Արմենը ստեղծագործել է նաեւ չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ եւ թարգմանություններ։ Մկրտիչ Արմենը մի շարք գրականագիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ է։


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -