Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Մինաս Ավետիսյան — Վիքիփեդիա

Մինաս Ավետիսյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավետիսյան Մինաս Կարապետի (ծ․ Հունիսի 7, 1928- 1975) – նշանավոր հայ նկարիչ։

Ինքնանկար
Ինքնանկար

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Ծնվել է հունիսի 7–ին, 1928թ. Ջաջուռ, (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում), վախճանվել է փետրվարի 22–ին, 1975թ. Երևանում։ 1947-52թթ. սովորել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում (ԵԳՈԻ)։ 1960-ին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ Ստեղծել է հայ ժողովրդի անցյալն ու ներկան, հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։

1962–ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում Մինասը իր վրձնին հատուկ գույների արտասովոր հնչեղությամբ ձևավորել է երեք բալետ–նովել՝ «Տիկնիկների աշխարհում», «Իսպանուհին. բոլերո», «Նեգրական թաղամաս»։ 1971–ին ձևավորել է Ա. Սպենդարյանի «Ալմաստ» իսկ 1974–ին Ա. Խաչատրյանի «Գայանե» օպերանները։ Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի։

1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները, այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։

[խմբագրել] Ստեղծագործություններ

  • «Ջուլհակուհիներ» (1958)
  • «Տերևներ հավաքողները» (1960)
  • «Ջաջուռ» (1960)
  • «Հաց են թխում» (1963)
  • «Տեր–Զորի ճանապարհին» (1964)
  • «Ինքնանկար փշով» (1967)
  • «Շեմին» (1967)
  • «Կինը ճրագով» (1969)
  • «Ինքնադիմանկար» (1970)
  • «Վարպետ Գևորգը» (1970)
  • «Լավաշ են թխում» (1972)
  • «Հայաստան» (1973)
  • «Սպասում» (1975)
  • «Խաչելություն» (1975)

[խմբագրել] Մեջբերումներ

  • «Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»։ Հ. Հակոբյան

[խմբագրել] Արտաքին հղումներ

Այլ լեզուներով


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -