Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Հովհաննես Շիրազ — Վիքիփեդիա

Հովհաննես Շիրազ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհաննես Շիրազ
Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան) (Ապրիլ 271915 - Մարտ 141984) ― հայ մեծանուն բանաստեղծ:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Հովհաննես Շիրազը ծնվել է Կումայրիում (նախկինում` Գյումրի):

Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:


Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,

Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես...


Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:

«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը: Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ․․․»:

Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները: «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,- կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող:

Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»: Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին: Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին: Այդ նրա մայրն էր` Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն: Նա փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր: Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս` «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»:

Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան: Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր: Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան: Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը: Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը, պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել: Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա: Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին: Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով:

1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:

Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:

1984 թ., երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.

«...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում` գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին: Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ: Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը` անմահների համար սահմանված հավերժության օրենքով»:

Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին: Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր:

Երբ գրկում եմ բալիկներիս,

Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,

Երբ գրկում եմ ձագուկներիս,

Ձեզ եմ գրկում հայ գալիքներ:

Կուզեմ դառնան տիեզերքիս

Աստղերը ձեզ խաղալիքներ:

[խմբագրել] Ստեղծահործական աշխատանք

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ: Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն:

1935 թ. լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը` «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը: Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները: Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում: Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար:

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով: Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով: Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը:


[խմբագրել] Մեջբերումներ Շիրազի մասին

... Հովհաննես Շիրազը, որ երեկ անապաստան, «խուժանային» որբ տղեկ մը եղած է...այսօր, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհի բանաստեղծներուն մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է:

Արշակ Չոպանյան


Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է:

Ավետիք Իսահակյան


Շիրազը սփյուռքի մեջ ամենաժողովրդական և սիրված բանաստեղծն է, հուզիչ կապ է մեր և մեր հայրենիքի ժողովրդի մեջ, նրա ձայնը սփյուռքում սրտեր կգրավե... Տարբեր լարեր կան անոր քնարին վրա, թե՛ աշուղական, թե՛ քնարական, թե՛ փիլիսոփայական և նկարագրով էլ, որպես մարդ, նա հրաբխային բանաստեղծ է:

Լևոն-Զավեն Սյուրմելյան


Շիրազ մեծ տաղանդ մըն է: Անիկա մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյություն... Շիրազ թանկագին հոգի մըն է, ես շատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե, լսել անոնք: Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ:

Վիլյամ Սարոյան


Նրա մեջ բոցկլտում էր մաշտոցյան լեզվի կրակը, նրա երակներում հոսում էր Նարեկացու և Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը: Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որի անունը քնքշություն է: Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը և Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան:

Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է, այլև բանաստեղծության գերազանց կառուցող-ճարտարապետ:

Շիրազի ստեղծագործությունը ոչ թե պատմություն է կամ անցյալի հուշ, այլ բանաստեղծական գալիք, ուր թրթռում է պոեզիայի կենդանի ոգին, «աստվածային շունչը»:

Սուրեն Աղաբաբյան


Ապագայում ևս շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի, ինչպես այսօր մենք մոռացված խոտեր ու ծաղիկներ ենք փնտրում` մեր հիվանդ մարմինը բուժելու համար: Այն անթառամը, որ կա շիրազյան բանաստեղծության մեջ, սքանչելի բույր ունի և ապաքինող բաղադրություն:

Ռազմիկ Դավոյան


Նա, ժառանգելով իր ժողովրդի տաղանդի բանաստեղծական հատկանիշը, հասունացել է անյքան, լցվել է այնպես, ինչպես Արարատյան դաշտավայրի այն հարուստ վազը, որ հազվադեպ տեսակի է և իր արտասովոր ողկույզների նույնքան արտասովոր շողշողումներով ժպտում է ամեն անցորդի ու չի հարցնում նրա ով լինելը:

Լևոն Բատիկյան

[խմբագրել] Հրատարակված գրքերը

  • Առկս զինչ ցուցանե.- Եր., Սովետ. գրող, 1978.- 64 էջ:
  • Սիամանթո և Խաջեզարե.- Եր., Սովետ. գրող. 1979.-120 էջ:
  • Հուշարձան մայրիկիս.- Եր., Սովետ. գրող, 1980.- 270 էջ:
  • Երկերի ժողովածու: 5 հատորով.- Եր.: Սովետ. գրող, 1981-1986.
  • Արշալույսի խորաններ: Բ-եր.- Եր.: Սովետ. գրող, 1988.- 78 էջ.
  • Հայոց Դանթեականը: Պոեմ: Հայ կոտորածների հավերժասուգին.- Եր.: Նաիրի, 1991.- 349 էջ:
  • Հովհ.Շիրազի թարգմանությունները: (Ժողովածուն ընդգրկում է բանաստեղծի տարբեր տարիներին կատարած թարգմանությունները).-Եր.: Սովետ. գրող, 1983.- 52 էջ:


[խմբագրել] Գրականություն Շիրազի մասին

  • Աղաբաբյան Ս. Հովհաննես Շիրազ: Գրական էտյուդներ.- Եր.: Սովետ.գրող, 1984.- 84 էջ:
  • Բատիկյան Լ. Հովհաննես Շիրազի մայրականը.Եր.: Սովետ. գրող, 1976.-102 էջ:
  • Բարսեղյան Խ.- Շիրազ: (Հուշ նովելներ).- Եր.: Արևիկ, 1990.264 էջ:
  • Գրիգորյան Ա. Պատումներ Շիրազի կյանքից.Եր.: Սով. գրող, 1987.- 232 էջ:
  • Աբաջյան Վ. Հավերժության ուղևորը.- Սովետ. Հայաստան, 1984, 25 դեկտ.:
  • Աբգարյան Գ. «Երազիս մեջ սիբիր էի աքսորված»: (Շիրազի ստեղծ. մասին).- Գրքերի աշխարհ, 1991, 5 հուլիսի:
  • Ադալյան Ն. Վսեմ անուն.- Գրական թերթ, 1984, 28 դեկտ.:
  • Ալազան Մ. Հուշեր Հովհ. Շիրազի մասին.- Գրքերի աշխարհ, 1991, N 10 - 12:
  • Աղաբաբյան Ս. «...Գիրս մնա հիշատակող».- Հայրենիքի ձայն, 1984, 26 դեկտ.:
  • Աղավնի Մեծ մի մանուկ.- Գրական թերթ, 1984, 21 դեկտ.:
  • Բատիկյան Լ. Նա բարձր էր գնահատում խոսքը.Սովետ. դպրոց, 1984, 27 դեկտ.:
  • Բարսեղյան Խ. Հովհաննես Շիրազ - 75.- Խորհրդային Հայաստան, 1990, 22 մայիսի:
  • Գասպարյան Դ. «Ես պոետների արքան ջահել...».Կուլտ. լուս. աշխատանք, 1986, N 7,8, էջ 47-52:
  • Գյոդակյան Ս. Բանաստեղծի պատգամը.- Պիոներ կանչ, 1984, 26 դեկտ.:
  • Դավթյան Վ. Նա պիտի մեզ հետ լիներ.- Գրական թերթ, 1990, 18 մայիսի:
  • Դավոյան Ռ. Հովհաննես Շիրազ.- Գարուն, 1988, նո 9, էջ 75-84:
  • Էմին Գ. Անմահության ճամփորդը.- Սովետ. դպրոց, 1984, 22 մարտի:
  • Կարճիկյան Հ. Հայոց հանճարի նորագույն թռիչքը: («Հայոց դանթեականը»-ը պոեմի մասին).- Երեկոյան Երևան, 1990, 25 մայիսի:
  • Հակոբյան Վ. Բարև, Շիրազ.- Արցախ, 1990, նո 3-4, 45-50:
  • Մանուկյան Ս. Աստղիկ Շիրազ: (Բանաստղծի աղջկա հուշերը հոր մասին).- Ավանգարդ, 1991, 4 հունվարի:
  • Մուրադյան Ս. Շիրազը իմ կյանքում: (Հուշեր).Ավանգարդ, 1992, 11 փետրվարի:
  • Պալյան Ա. Քնարի թագը գլխին: (Հովհ. Շիրազի մասին).- Առագաստ, 1992, նո 16:

[խմբագրել] Շիրազի զաւակները

[խմբագրել] Արտաքին հղումներ

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Այլ լեզուներով


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -