Համո Բեկնազարյան
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համո Բեկնազարյան (1892 - 1965) ― հայ նշանավոր կինոռեժիսոր, Հայ կինոստուդիայի հիմնադիր։ Հայֆիլմ կինոստուդիայի հիմնադիր Համո Բեկնազարյանը ծնվել է Երևանում 1892-ին, մահացել 1965 թվին։ 1914-ից նկարահանվել է ռուսական ֆիլմերում, եղել է ռուսական համր կինոյի աստղերից։ Համո Բեկնազարյանը 1921-ին գլխավորել է Վրաստանի կինոյի բաժինը և հետագայում դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր։ Հաստատվելով Հայաստանում՝ դարձել է հայ կինոյի հիմնադիրը։ Ֆիլմեր է նկարահանել նաև Ադրբեջանում և Միջին Ասիայում։ Բեկնազարյանի ամենանշանավոր ֆիլմերից մեկը համարվում է Պեպոն, որտեղ Պեպոի դերում նկարահանվել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ կինոնկարի կոմպոզիտորն է Արամ Խաչատրյանը։