Զգայություն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զգայությունն առաջնային հոգեկան գործընթաց է, որն առաջանում է օրգանիզմի վրա արտաքին և ներքին գրգիռների ազդեցության հետևանքով: Արտաքին գրգիռներն ազդում են մեր օրգանների վրա՝ առաջացնելով տեսողություն, լսողություն, համի, հոտի և տակտիլային զգայություն: Ներքին գրգիռները, որոնք առաջանում են հենց մեր օրգանիզմում, պայմանավորում են սովի, թուլության, տկարության և այլ զգայություններ: Զգայությունների շնորհիվ մենք իմանում ենք արտաքին աշխարհի առանձնահատկությունները, ինչպես նաև մեր օրգանիզմի վիճակները՝ անհրաժեշտ նյութ տալով ավելի բարդ իմացական գործընթացներին՝ ըմբռնմանը, մտածողությանը: