Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Գիտությունների ակադեմիա — Վիքիփեդիա

Գիտությունների ակադեմիա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բովանդակություն

[խմբագրել] Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա

Հայաստանի գիտությունների ակադեմիան – 1993 թվականից Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 25-ին. 1935 թվականից գործող Խորհրդային սոցիալիստական Հանրապետությունների Միության հայկական մասնաճյուղի (ԱՐՄՖԱՆ) հիման վրա: Հայստանի գիտությունների ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը և նախագահը էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993թթ. ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը: 1993 թ.-ից առ այսօր ՀՀ ԳԱԱ նախագահն է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: (Հայաստանի ԳԱ նախագահը հիմա Ռադիկ Մարտիրոսեանն է. 19–ը փետրւարի, 2007թ. ) ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին և ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների և ձառնակրությունների աշխատողներին:
ԳԱԱ կազմակերպում և իրականցնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:
ԳԱԱ Ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է, լրացուցիչ աղբյւոր են պետական և մասնավոր հիմնադրամներից հատկացվող միջոցները, ինչպես նաև հանրապետության և այլ պետությունների պատվիրատուների հետ կնքված պայմանագրերից ստացվող գումարները:

[խմբագրել] ՀՀ ԳԱԱ Կառուցվածքը

ՀՀ ԳԱԱ, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի` նախագահության միասնությունն է : ՀՀ ԳԱԱ միավորում է 50-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ , ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի ըստ գիտության բնագավառների, գիտությունների երեք բաժանմունքներ`

  • Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, որի կազմում ընդգրկված են 15 գիտական կազմակերպություն
  • Բնական գիտությունների` 16 գիտական կազմակերպություն
  • Հումանիտար գիտությունների` 10 գիտական կազմակերպություն

Որոշ ինստիտուտներ ունեն փարձարարական գործարաններ, փարձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն:
Նախագահությանն առընթեր գործում են հիմնակազմ գիտական գրադարանը, Գիտական տեղեկատվության կենտրոնը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, “Գիտություն” հրատարակչական- արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նար օժանդակ ծառայություններ:
ՀՀ ԱԱ նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ /գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, Սևանա լՃի պահպանության փորձագիտական հանձնաժողով/, իսկ գիտությունների բաժանմունքներում, ըստ գիտական ուղղությունների գիտական խորհուրդներ:

[խմբագրել] Կառավարման համակարգը

ՀՀ ԳԱԱ կառավարման բարձրագույն մարմինը ակադեմիայի ընդհանուր ժողովն է, որն ընդգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին և գիտական կազմակերպությունների տնօրեններին: Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱ կառավարման կոլեգիալ մարմինը ԱԱ նախագահությունն է, բախկացած 19 անդամներից, իսկ նախագահության նիստերի միջև ընկած ժամանակահատվածում` նախագահության բյուրոն:
ՀՀԳԱԱ գիտությունների բաժանմունքների կոլեգիալ ղեկավար մարմիններն են բաժանմունքի ընդհանուր ժողովը և բաժանմունքի բյուրոն: ՀՀ ԳԱԱ նախագահը, փոխնախագահները` ակադեմիկոս- քարտուղարները իրականցնում են ԳԱԱ գործունեության ընհանուր և օպերատիվ ղեկավարումը:

[խմբագրել] ՀՀ ԳԱԱ անձնակազմը

Ակադեմիայի աշխատակիցների ընդհանուր թիվը 4500-ից ավելին է: այդ թվում 99 ակադեմիկոս, 20 թղթակից անդամ, 335 գիտության դոկտոր, 1156 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են նաև 3 պատվավոր անդամ, 24 արտասահմանյան անդամ և 24 պատվավոր դոկտոր: ՀՀ ԱԱ անդամների ընտրությունն անց է կացվում որպես կանոն, ոչ ուշ քան 3 տարին մեկ անգամ, ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում:

[խմբագրել] Միջազգային գիտական համագործակցություն

ՀՀ ԳԱԱ գիտական համագործակցության պայմանագրեր ունի` Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Թուրքմենիստանի, Հունգարիայի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի Թագավորական Ընկերության հետ:
Համակարգի գիտահետազոտական ինստիտուները գիտական համագործակցության լայն կապեր ունեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նեդեռլանդների, Իզրաելի, Պարսկաստանի, Կիպրոսի, Մեքսիկայի և այլ երկրներին գիտական կենտրոնների հետ: ՀՀ ԳԱԱ գիտնականները մասնակցում են միջազգային մի շարք հիմնադրամների և այլ կազմակերպությունների գիտական ծրագրերին:

[խմբագրել] Հրատարակչական գործունեությունը

ՀԱԱ հրատարակում է 13 գիտական ամսագրեր.

  • ՀՀ ԳԱԱ զեկույցներ
  • ՀՀ ԳԱԱ տեղեկագիր գիտություններ Երկրի մասին
  • ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա
  • ՀՀ ԳԱԱ տեղեկագիր, Մեխանիկա
  • ՀՀ ԳԱԱ տեղեկագիր, ֆիզիկա
  • ՀՀ ԳԱԱ տեղեկագիր տեխնիկական գիտություններ
  • Հայաստանի քիմիական հանդես
  • Հայստանի կենսաբանական հանդես
  • Հայաստանի բժշկագիտական հանդես
  • Պատմաբանասիրական հանդես
  • Լրաբեր հասարակական գիտությունների
  • Աստղաֆիզիկա
  • Նեյրոքիմիա


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -