Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Գեղամ Սարյան — Վիքիփեդիա

Գեղամ Սարյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեղամը Սարյանը (իրական անունը` Բաղդասարյան Գեղամ Բաղդասարի) (դեկտեմբեր 25 1902թ. Թավրիզնոյեմբեր 14 1976թ., Երևան), հայ խորհրդային բանաստեղծ էր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։

[խմբագրել] Կենսագրությունը


1920–ին ավարտել է Թավրիզի Կենտրոնական թեմական միջնակարգ դպրոցը։ 1922–ից հաստատվել է Հայաստանում, ուսուցչություն արել Գյումրիում։ 1927-28–ին աշխատել է «Ավանգարդ», «Մաճկալ»,1928-31–ին՝ «Բանվոր» թերթերում,1934-35–ին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրում. այնուհետև զբաղվել է բացառապես ստեղծագործական աշխատանքով։

Դասական քնարերգության ավանդներով սնված պատանի Սարյանը գրել է տխրահույզ, ներհուն երգեր («Օ՛, ես դեռ մանկուց...»,«Ծխախոտս»,«Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մուրջ...» ևն)։ Տպագրվել է 1919-ից։ 1925–ին լույս է տեսել Սարյանի առաջին գիրքը՝ «Շիրակի հարսանիքը», 1930–ին՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երկիր խորհրդային»։Այնուհետև հրատարակվել են Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները՝ «Երկաթե ոտնաձայներ» (1933), «Միջօրե» (1935), «Գյուլնարա» (1935),«Բանաստեղծություններ» (1940),«Բալլադներ» (1944), «Հատընտիր» (1951), «Քրիզանպեմ» (1968, ՀԽՍՀ պետական մրցանակ)։ Լույս են տեսել նաև «Պատմվածքներ» (1928) ժողովածուն, «Օտար մարդը» (1929) վիպակը, «Երեք երգ» (1936), «Գրիգոր Դերեն» (1967) դրամատիկական պոեմները, «Հրաշալի սերունդ» (1950) չափածո վեպը և թատերգություններ։

Սարյանը միշտ հավատարիմ է մնացել քնարերգուի իր խառնվածքին ու ոճին. ջերմ, անմիջակա, մտերմիկ, երբեմն պայծառ տխրությամբհամակված նրա երգերը հայրենիքը, սերը, ստեղծարար աշխատանքը, մարդը գովերգող ձոներ են։ Հույզի և խոհի, քնարական նուրբ խոսքի և քաղաքացիական բուռն պաթոսի ներդաշնակությամբ, թեմատիկ բազմազանությամբ, կենսական հագեցվածությամբ, գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպությամբ են հատկանշվում Սարյանի բալլադները, պոեմները, չափածո դրամաներն ու ավանդազրույցները, որոնցում պատկերվել են քաղաքացիական կռիվները և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը («Բալլադ սիրո և հերոսության մասին», «Լուսանկարը»), հայ ժողովրդի պատմական ճակատագրին ու հայության ազգային–հայրենասիրական ոգորումները(«Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը»)։ Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգային ր հոգևոր զարթոնքի թեմաներով Սարյանի բալլադները(«Գյուլխանդա, «Գյուլնարա, «Իրանի»)։ Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ Գրել է նաև մանուկների համար։ Հայերեն է թարգմանել Ա.Պուշկինի, Մ.Լերմոնտովի, Հ.Հայներ, Ի.Ճավճավաձեի, Ի.Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաև Մ.Տվենի «Հեկլբերի Ֆիննի արկածները»։ Սարյանի երկերը առանձին գրքով հրատարակվել են շատժողովրդներիլեզուներով։


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -