Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Բիթլիսի նահանգ — Վիքիփեդիա

Բիթլիսի նահանգ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիթլիսի նահանգ (նաև՝ Բաղեշի իշխանություն, Բաղեշի նահանգ, Բաղիշի նահանգ, Բիթլիզի նահանգ, Պիթլիզի նահանգ, Պիտլիսի նահանգ) — Նահանգ Արևմտյան Հայաստանում: Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դարի սկզբում որպես հյուքյումեթություն (իշխանություն), որի մեջ մտնում էին Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն: Կենտրոնը Բիթլիսն էր, որ կոչվում էր նաև Բաղեշ: Որպես նահանգ ձևավորվել է 1875 թ: Տարածվում էր Վանա լճի արևմտյան եզերքներից մինչև Տավրոս և Բյուրակնյան լեռները և մինչև Տիգրիս գետը: Մեծ մասով համապատասխանում էր պատմական Աղձնիք և Տուրուբերան աշխ-ներին: Ընդհանուր տարածությունը 27,3 հազ քառ կմ էր, որից մոտ 10 տոկոսը՝ մշակելի հողատարածություններ; Նահանգը արևմուտքիս արևելք ուղղությամբ Տավրոսի լեռնաշղթայով բաժանվում էր նաև հր մասերի: Հյուսիսային մասը, որ ընկած է Տավրոսի լեռնաշղթայի և Բյուրակնյան լեռնաշղթաների միջև, կազմում է Արածանիի հարթ հովիտը և իր մեջ է առնում Մշո և Մանազկերտի դաշտերը: Այստեղով հոսում Է Արածանին, որի մեջ թափվում են նահանգի այս շրջանը ոռոգող Մանազկերտի, Խնուսի, Մեղրագետ գետերը: Նահանգի հր մասը, որ ընդգրկում է Տավրոսի և Տիգրիսի միջև ընկած շրջանը լեռնային է, այստեղ են ձգվում Սասնա լեռները և Տավրոսի մի քանի այլ ճյուղավորումներ: Նահանգն ուներ չորս գավառ՝ Բիթլիսի, Մուշի, Սղերդի և Գենջի: Այդ գավառների 19 գվռկ-ները միասին ունեին 2110 գ և երեք ք՝ Բիթլիս, Սղերդ, Մուշ: 1878—1879 թթ նահանգի բնակչությունը մոտ 400 հազ էր, որոնցից 250 հազ՝ հայեր: 19-րդ դարի վերջերին ուներ 382 հազ բնակիչ, որից հայեր՝ 180 հազ, թուրքեր՝ 40 հազ, չերքեզներ՝ 10 հազ, քրդեր՝ 77 հազ, ղզլբաշներ՝ 5 հազ, ասորիներ՝ 15 հազ, եզիդիներ՝ 5 հազ ևն: Բիթլիսի նահանգի բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունը, այգեգործությունը և լեռնային շրջաններում, անասնապահությունն էին: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին զարգանում էին նաև առևտուրը և արհեստները: Առաջ էին եկել մանուֆակտուրային բնույթի փոքրիկ ֆաբրիկաներ և գործարաններ, Եղեռնի նախօրեին նահանգի հայության թիվը հասնում Էր մոտ 200 հազ-ի, որից միայն 56 հազ փրկվեց կոտորածից: Սրանք Էլ մասամբ բռնի մահմեդականացվեցին, մասամբ էլ գաղթեցին տարբեր երկրներ:


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -