Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Արմեն Աշոտյան — Վիքիփեդիա

Արմեն Աշոտյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմեն Աշոտյան

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ
Ծննդյան օր՝ հուլիս 25, 1975թ.
Ծննդավայր՝ {{{2}}} Երևան, ՀԽՍՀ

Արմեն Գևորգի Աշոտյանը, (ծնված հուլիս 25, 1975թ., Երևան) հայ քաղաքական և հասարակական գործիչ է, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ.

Բովանդակություն

[խմբագրել] Կրթությունը

  • 1992թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը:
  • 1998թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:
  • 1999-2000 թ. սովորել է AIX MARSEILLE II համալսարանում (Ֆրանսիա)
  • 2000թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «դատական բժշկություն» մասնագիտությամբ:
  • 2003թ. ավարտել է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտուրան: 2003-2006թթ. աշխատել է կենսաքիմայի ամբիոնում որպես ասիստենտ, 2006-ից սկսած` որպես դոցենտ:
  • 2005թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:
  • 2007թ. գերազանցությամբ ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО)"Գլոբալ գործընթացների կառավարում" ծրագիրը:

[խմբագրել] Հասարակական գործունեությունը

Դպրոցական տարիներից սկսած Ա. Աշոտյանն աչքի է ընկել աշխատասիրությամբ, կազմակերպչական ունակություններով և լիդերի հատկանիշներով: 1996թ. նա դարձել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի (ՈՒԽ) անդամ, 1997թ.` ՈՒԽ ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ` մեծապես նպաստելով հանձնաժողովի աշխատանքների աշխուժացմանն ու աշխատանքային ծրագրերի արդյունավետ իրականացմանը: 1998թ. ընտրվել է ուսանողական խորհրդարանի փոխնախագահ, իսկ 1999թ.` նախագահ` ղեկավարելով այն մինչ 2004թ.: 2002-2005 թթ. աշխատել է որպես ուսանողության հետ աշխատանքների գծով ԵՊԲՀ ռեկտորի օգնական: 2005թ. սկսած հանդիսանում է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական: Վայելելով բուհի ադմինիստրացիայի և ուսանողության հարգանքը, վարելով հմուտ կադրային քաղաքականություն երիտասարդության շրջանում և անմիջականորեն վերահսկելով խորհրդարանի բոլոր ենթակառույցների գործունեությունը` Աշոտյանը կարողացավ ուսանողական խորհրդարանը դարձնել կազմակերպվածության խիստ բարձր մակարդակով ուսանողական ինքնակառավարման հզոր մարմին, իր տեսակի մեջ առաջին հաջողված կառույցը Հայաստանի երրորդ հանրապետության օրոք:

[խմբագրել] Քաղաքական գործունեությունը

2002 թ. ի վեր Ա. Աշոտյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ: 2003-2005թ. նա եղել է ՀՀԿ երիտասարարդական կազմակերպության նախագահ: 2005 - 2007 թթ. ՀՀ Ազգային Ժողովի երրորդ գումարման պատգամավոր է, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ պատգամավորական խմբակցության անդամ: 2005 թ. ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 2007 թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման պատգամավոր, եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդամ

[խմբագրել] Ստեղծագործական գործունեությունը

Ա. Աշոտյանը ԵՊԲՀ ուսանողական խորհդարանում նախագահության տարիներին միշտ իր վրա էր վերցնում մշակութային միջոցառումների գլխավոր ռեժիսորի դերը, մասնակցում սցենարների ստեղծմանն ու պարային համարների բեմադրմանը: 2004թ. լույս տեսավ Աշոտյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն:

[խմբագրել] Այլ տվյալներ

  • բժշկական գիտությունների թեկնածու է, ունի երկու տասնյակ գիտական աշխատանքներ
  • ամուսնացած է բժշկուհի-ներզատաբան, ԵՊԲՀ ՈՒԽ բուժական ֆակուլտետի և լրատվության հանձնաժողովի նախկին նախագահ Լուսինե Նավասարդյանի հետ, ունի մեկ որդի
  • ընկերներից շատերը ԵՊԲՀ շրջանավարտներ են կամ տարբեր ուսանողական ինքնակառավարման մարմինների նախկին ղեկավար անդամներ
  • ազատ խոսում է ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով
  • սիրում է 80-ականների դիսկո, ֆրանսիական և վրացական երաժշտություն, ջազ
  • երկար տարիներ հանդիսացել է Երևանի գիտակներևի ակումբի անդամ, խաղացել է տարբեր թիմերում, այդ թվում Շ. Գրիգորյանի թիմում /Գյումրի/, որի կազմում եղել է ԲՌԵՅՆ ՌԻՆԳԻ ԱՊՀ բարձրահույն լիգայի անդամ:

[խմբագրել] Քննադատությունը

  • Քաղաքական շրջանակներում Ա. Աշոտյանին քննադատում են էմոցիոնալ ելույթների և ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար: Սակայն պետք է նշել, որ վերջին ժամանակահատվածում ցուցաբերում է քաղաքական լուրջ հասունություն և առաջընթաց, հետաքրքրող հարցերի շրջանակը` մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, տարածաշրջան, աշխարհքաղաքական զարգացումներ, միջազգային հարաբերություններ:
  • Շատերը Աշոտյանին համարում են ուսանողական ինքնակառավարման մարմինների քաղաքականացման գործընթացի գլխավոր իրագործողներից մեկը. ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանում և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում Աշոտյանի նախագահության տարիներին ԵՊԲՀ և այլ բուհերի ուսանողական խորհդարանների մեծ թվով անդամներ սկսեցին զանգվածաբար համալրել ՀՀԿ շարքերը, ինչի արդյունքում այդ կառույցները վերածվեցին իշխող կուսակցության ձեռքում հլու լծակների:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Այլ լեզուներով


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -