Ապրանքանիշ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրանքային /սպասարկան/ նշաններն այն նշաններն են, որոնցով որևէ անձի ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ անձանց նույնատիպ ապրանքներից և ծառայություններից: Ապրանքային /սպասարկան/ նշան կարող են լինել բառային /ներառյալ` բառեր, թվեր, տառեր, անուններ, կարգախոսներ), պատկերային, ծավալային (ապրանքի փաթեթավորումներ, ապրանքի արտաքին տեսքը և մակերևույթը), ձայնային և պատկերմամբ (գրառմամբ) ներկայացվող այլ նշաններ կամ դրանց համակցությունը, հոտային ապրանքային նշաններ և այլն։ Հահայստանի Հանրապետությունում ապրանքային /սպասարկան/ նշանները իրավական պահպանություն են ձեռք բերում պետական գրանցման, ապրանքային /սպասարկան/ նշանը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու հիման վրա կամ ՀՀ-ի միջազգային պայմանագրերի ուժով: Ապրանքային/սպասարկան/ նշանին իրավական պահպանություն տրամադրելու պահից դրա նկատմամբ ծագում է բացառիկ իրավունք և պատկանում է դրա սեփականատիրոջը։ Ապրանքային /սպասարկան/ նշանի սեփականատերն ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք։