Ակտինիում
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակտինիում (լատ.՝ Actinium, հունարեն՝ «ակտիս» - ճառագայթ բառից), քիմիական նշանը՝ Ac ռադիոակտիվ քիմիական տարր է, ատոմային թիվը՝ 89, ամենակայուն ռադիոնուկլիդի ատոմային զանգվածը 277 է (կիսատրոհման պարբերությունը 21.8 տարի): Ակտինիումը տեղակայված է պարբերական համակարգի 7-րդ պարբերության IIIB խմբում: Ակտինիումի չգրգռված ատոմի երկու արտաքին էլեկտրոնային մակերևույթների կոնֆիգուրացիան է 6s2p6d17s2, օքսիդացման աստիճանը +3 է (վալենտականությունը՝ III):
[խմբագրել] Հայտնագործումը
Հայտնագործվել է 1899թ. ֆրանսիացի քիմիկոս Ա. Դեբյերնի կողմից՝ ուրանի հանքանյութերի վերարտադրման թափոններում: Նրանից անկախ 1908թ. հայտնագործել է նաև Ֆ. Գիզելը:
[խմբագրել] Բնության մեջ տարածվածությունը
Ակտինիումը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 6•10-10%-ը: 227Ac-ի և ավելի անկայուն 228Ac-ի մշտական առկայությունը երկրակեղևում պայմանավորված է դրանց առկայությամբ ուրանի 235 և Թորիումի 232 ռադիոակտիվ շարքերում: Այս ռադիոնուկլիդների առաջացման արագությունը հավասար է դրա տրոհման արագությանը, այդ պատճառով երկրակեղևում դրանց պարունակությունը մշտական է:
[խմբագրել] Ֆիզիկական և քիմիական հատկությունները
Ակտինիումի քիմիական և ֆիզիկական հատկությունները շատ քիչ են ուսումնասիրված: Հալման ջերմաստիճանը 1050°C է, եռման ջերմաստիճանը՝ 3300°C: Օդում այն արագ պատվում է Ac2O3 օքսիդի շերտով, որը խոչընդոտում է մետաղի քայքայմանը: Քիմիական հատկություններով ակտինիումը շատ նման է լանթանին: Ակտինիումի հիդրօքսիդը՝ Ac(OH)3 իրենից ներկայացնում է հիմք և հատկություններով մոտ է ալկալիահողային հիդրօքսիդներին: