Ադրբեջանցիներ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանցիները (ինքնանվանումը՝ ազերբայջանլըլար, տարածված է նաև ազերիլեր) ազգություն է, որն հիմնականում բնակվում է Ադրբեջանում և Պարսկաստանի հյուսիս-արևմուտքում: Ընդհանուր թիվը աշխարհում մոտ 20-26 մլն., որից Ադրբեջանում մոտ 7,9 մլն., Իրանում 12-16 մլն. [1] [2] [3] , Թուրքիայում 800 հազար Ռուսաստանում 600 հազար, Վրաստանում մոտ 280 հազար և այլուր:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմությունը
Ադրբեջանցիների կազմավորման գործընթացը սկսվել է 11-12-րդ դարերում և հիմնականում ավարտվել 20-դարի առաջին քարորդում: Նախնիները` օղուզ-սելջուկյան ցեղերը, գաղթել են Միջին Ասիայից 11-14-րդ դարերում` բնակեցնելով հին Աղվանքի (Շիրվան) և Ատրպատականի տարածքները: «Ադրբեջանցիներ» անվանումը կիրառվում է 1936-ից միայն, երբ «Ստալինյան Սահմանադրության» ընդունումից հետո, Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները (թաթեր, թալըշներ, ունդիններ) անվանվում էին «ադրբեջանցի»՝ Ադրբեջանի բնակիչ։ Մինչև այդ ընդունված էր թաթարներ, ադրբեջանի թաթարներ [4] [5] և կովկասյան թաթարներ [6] անվանումները։
[խմբագրել] Լեզուն
Ադրբեջաներենը, պատկանում է ալթայական լեզվաընտանիքի թյուրքական խմբի հարավ-արևմտյան՝ օզուզյան ճյուղին: Տարածված են նաև թուրքերեն և պարսկերեն լեզուները։
[խմբագրել] Կրոն
Հավատացյալները մուսուլման են, հիմնականում շիիթներ։ Սունիթնոր