Բուդդա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդդան (Սիդհարթա Գաութամա) (մ.թ.ա. 624-544) բուդդայականության հիմնադիրն է։ Բուդդա նշանակում է լուսավորյալ, ճշմարտությանը հասու եղած, պայծառացած մարդ։
Բուդդան ծնվել է արիական շակյա ցեղի Գաութամա տոհմում։ Նրա հայրը որդու համար ստեղծել էր այնպիսի պայմաններ, որպեսզի նա չտեսնի կյանքի դժբախտությունները և տհաճ կողմերը: Բայց մի անգամ նա տեսավ հիվանդ, այնուհետև՝ ծեր, հետո՝ հանգուցյալ, հետո՝ մի ճգնավորի. մարդկային կյանքի տառապանքները ցնցեցին նրան: Բուդդան փախավ հայրական տնից՝ ճշմարտություն որոնելու նպատակով։ Նա ուսումնասիրեց Վեդաները, սակայն այդտեղ չգտավ իսկական ճշմարտությունը։ Վերջապես, երկար թափառումներից ու որոնումներից հետո նա եկավ ճշմարտությանը, այսինքն՝ հայտնաբերեց տառապանքից փրկվելու միջոցը։