Անտուան Լորան Լավուազիե
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտուան Լորան Լավուազիե (1743-1794), ֆրանսիացի քիմիկոս, ժամանակակից քիմիայի հիմնադիրներից մեկը։ Քիմիական փորձերում պարբերաբար օգտագործել է քանակական մեթոդները։ Պարզել է թթվածնի դերը այրման, թթվելու և շնչառության (1772-1777) գործընթացներում, ինչով ժխտել է ֆլոգիստոնի վարկածը։ Թերմոքիմիայի հիմնադիրներից մեկն է։ Գլխավորել է նոր քիմիական անվանացուցակի մշակումը (1789)։ 1768-1791 թվականներին եղել է գլխավոր վարձակալ (կապալառու), Ֆրանսիական հեղափոխության ժամանակ հեղափոխական տրիբունալի դատավճռով, մյուս կապալառուների հետ գլխատվելէ։