Ամերիցիում
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիցիում (լատ. Americium), քիմիական նշանը՝ Am (կարդացվում է «ամերիցիում»): Արհեստական ճանապարհով ստացված ռադիոակտիվ քիմիական տարր է՝ 95 ատոմային թվով: Ակտինոիդ է: Տեղակայված է պարբերական համակարգի 7-րդ պարբերության IIIB խմբում: Համեմատաբար երկարատև կյանք ունեցող նուկլիդներն են. 243Am (կիսատրոհման պարբերությունը՝ T < sub > 1 / 2 < / sub > = 7370 տարի), 242 mAm (T < sub > 1 / 2 < / sub > = 141 տարի) և 241Am (T < sub > 1 / 2 < / sub > = 432.1 տարի): Ամերիցիումի չգրգռված ատոմի արտաքին երեք շերտերի էլեկտրոնային կոնֆիգուրացիան 5s2p6d10f76s2p67s2 է: Միացություններում ցուցաբերում է +2-ից +7 օքսիդացման աստիճաններ, ավելի շատ բնութագրական է +3-ը (վալենտականությունը՝ III): Ամերիցիումի նեյտրալ ատոմի շառավիղը 0.174 նմ է, Am3+, Am4+, Am5+ և Am6+ իոնները՝ համապատասխանաբար 0.0962, 0.0888, 0.0860 և 0.0800 նմ:
[խմբագրել] Հայտնագործումը
Ամերիցիումն առաջին անգամ ստացվել է 1944-45թթ. մի խումբ ամերիկացի հետազոտողների կողմից (Գ. Սիբորգ, Ռ. Ջեյմս, Լ. Մորգան, Ա. Գիորսո)՝ պլուտոնիում-239-ը նեյտրոններով ճառագայթելով: Պլուտոնիում-239-ի միջուկը նեյտրոն կլանելուց հետո ենթարկվում է β վերափոխման, ինչի արդյունքում ստացվում է ամերիցիում-240: Անվանումը ստացվել է «Ամերիկա» բառից՝ նույն սկզբունքով, ինչ Եվրոպիումը, որը լանթանոիդների ընտանիքում զբաղեցնում է նույն՝ 6-րդ տեղը, ինչպես ամերիցիումը՝ ակտինոիդների ընտանիքում:
[խմբագրել] Ստացումը
Ամերիցիումը (241Am նուկլիդը) կիլոգրամային քանակություներով յուրաքանչյուր տարի առանձնացնում են գործածված ատոմային վառելիքից:
[խմբագրել] Ֆիզիկական և քիմիական հատկությունները
Ամերիցիումը ուժեղ ռադիոակտիվ արծաթագույն մետաղ է: Սեփական α ճառագայթման շնորհիվ մթության մեջ լուսարձակում է: Հալման ջերմաստիճանը 1173°C է, եռման ջերմաստիճանը՝ 2607°C, խտությունը՝ 13.76 գ/սմ3: 600°C-ից ցածր ջերմաստիճանում կայուն է α-մոդիֆիկացիան՝ կրկնակի հեքսոգոնալ ցանցով, դրանից բարձր ջերմաստիճանում՝ β-մոդիֆիկացիան՝ խորանարդային ցանցով: Բարձր ճնշումների պայմաններում ստացվել են ամերիցիումի ևս երկու մոդիֆիկացիաներ:
Քիմիական հատկություներով ամերիցիումը նման է լանթանոիդներին: Օքսիդանում է թթվածնով՝ վերջինիս անբավարարության դեպքում տալով AmO օքսիդը: Ամերիցիումի շատ (III) միացությունների` օդի պայմաններում շիկացման ժամանակ (օր. Am(OH)3, Am(NO3)3 և այլն) ստացվում է AmO2 սև դիօքսիդը (երկօքսիդը): Այս միացության վերականգնումից (ջրածնով) ստացվում է Am2O3: Թթվային թույլ լուծույթների հետ փոխազդելով ստացվում են Am3+ աղեր: Լուծույթներում ամերիցիումը կարող հանդես գալ Am3+ , Am4+, AmՕ <suբ>2</suբ>+ և AmՕ <suբ>2</suբ>2+ կատիոնների տեսքով: Այս բոլոր կատիոններն առաջացնում են մեծ քանակությամբ տարբեր միացություներ: Ամերիցիում (IV)-ը և ամերիցիում (V)-ը ջրային լուծույթներում հանդես են գալիս օքսիդիչների տեսքով և հեշտությամբ վերականգնվում են մինչև ամերիցիում (III):