Գլենն Սիբորգ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլենն Թեոդոր Սիբորգը (անգլերեն` Glenn Theodore Seaborg) (1912-1999), ամերիկացի քիմիկոս և ֆիզիկոս էր, ԱՄՆ միջուկային էներգիայի հանձնաժողովի նախագահը 1961-1971թթ: Այլ գիտնականների հետ մեկտեղ հայտնագործել է տրանսուրանային տարրեր պլուտոնիումը, ամերիցիումը, կյուրիումն և այլն: 1951թ. արժանացել է Նոբելյան մրցանակի (Է. Մակմիլանի հետ):