Քայլի Մինոգ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլի Մինոգ | |
Kylie Minogue | |
Ավստրալացի երգչուհի |
|
Ծննդյան օր՝ | մայիս 28, 1968 |
Ծննդավայր՝ | Մելբուրն, Ավստրալիա |
Քայլի Մինոգը (Անգլերեն՝ Kylie Minogue, ծնվ. մայիս 28, 1968) ավստրալիացի երգչուհի և դերասանուհի է։
Բովանդակություն |
[խմբագրել] Մանկություն
Քայլի Մինոգը ծնվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաքում։ Քայլիյի հայրը, Ռոն Մինոգը, ավստրալացի է որի ընտանիքը տեղափոխվել էր Ավստրալիա Իռլանդիայից, իսկ Քայլիյի մայրը, Քերոլ Ջոնսը, ուելսացի է որն գաղթել է Ուելսից 1955 թվականին։ Քայլին երեք երեխաներից ամենամեծն է։ Նրա քույրը, Դանի Մինոգը, նույնպես երգչուհի է, իսկ եղբայրը, Բրենդանը, աշխատում է որպես լուրերի ֆոտոռեպորտյոր Ավստրալիայում։ Նրանք բոլորն էլ հաճախել են Քեմբերվիլ դպրոցը Մելբուրնում։
Մինոգ քույրերը սկսեցին իրենց սրարշավը մանուկային տարիքում Ավստրալիայի հեռուստատեսության ցուցադրումներում իսկ տասնմեկ տարեկանից, Քայլի Մինոգը սկսեց հայտնվել սերիալներում։ Դանի Մինոգը հաջողության հասավ որպես որակյալ կատարող «Պատանի Տաղանդի Ժամանակ» երաժտական ծրագրի մեջ, որտեղ Քայլին առաջին անգամ երգեց 1983 թվականին։ Դանի Մինոգը նսեմացնում էր Քայլիյին մինչև 1986 թվականը երբ Քայլին նույնպես հաջողության հասավ դեր ստանալով «Հարևաններ» սերիալում։
Իր հայտնիությունը Ավստրալիայում ապացուցվեց երբ որ Քայլին դառձավ առաջին անձը, որն հաղթեց չորս «Լոգի» պարգևներ մի տարում, նույն թվում «ՈսկեԼոգի» պարգևը երկրի «Ամենահանրաճանաչ հեռուստատեսության կատարող» կարգում։ Պարգևների որոշում է կայացվում էր հասարակության ձայներով։
[խմբագրել] Ֆիլմադարան
Տարի | Վերնագիր | Դեր |
1989 | The Delinquents | Lola Lovell |
1994 | Street Fighter | Cammy |
1995 | Hayride to Hell | The Girl |
1996 | Bio-Dome | Doctor Petra von Kant |
Misfit | ||
2000 | Sample People | Jess |
Cut | Hilary Jacobs | |
2001 | Moulin Rouge! | The Green Fairy |
2006 | The Magic Roundabout | Florence |
[խմբագրել] Ձայնադարան
[խմբագրել] Ստուդիայի ձայնասկավառակները
- Kylie (Քայլի, 1988)
- Enjoy Yourself (1989)
- Rhythm of Love (1990)
- Let's Get to It (1991)
- Kylie Minogue (Քայլի Մինոգ, 1994)
- Impossible Princess (1997)
- Light Years (2000)
- Fever (2001)
- Body Language (2003)